Ելենա Միքայելյան
Ելենա Միքայելյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 12, 1925 Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | Հայկական ԽՍՀ |
Մահացել է | մարտի 9, 2017 (91 տարեկան) Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | երգիչ |
Երգչաձայն | սոպրանո |
Աշխատավայր | Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Ելենա Հակոբի Միքայելյան (ապրիլի 12, 1925, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 9, 2017, Երևան, Հայաստան), հայ երգչուհի (սոպրանո), ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1969)։
Երգչուհի Հասմիկ Հացագործյանի մայրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ելենա Միքայելյանը ծնվել է 1925 թվականի ապրիլի 12-ին Լենինականում։ Սովորել է Երևանի պետական կոնսերվատորիայում, որն ավարտել է 1953 թվականին։ Նույն թվականին դարձել է Երևանի օպերայի և բալետի թատրոնի մեներգչուհի. դերերգերից են՝ Անուշ (Ա. Տիգրանյանի «Անուշ»), Աիդա, Լեոնորա (Ջ. Վերդիի «Աիդա», «Տրուբադուր»), Մարո (Ա. Բաբաևի «Արծվաբերդ»), Տատյանա (Պ. Ի. Չայկովսկու «Եվգենի Օնեգին») և այլն։ Հանդես է եկել համերգներով, եղել է մի շարք հայ կոմպոզիտորների (Հ. Ստեփանյան, Գ. Արմենյան և ուրիշներ) երկերի առաջին կատարողը։
Ելենա Միքայելյանը մահացել է 2017 թվականի մարտի 9-ին Երևանում։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |