Jump to content

Դեմք (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեմք
լեհ.՝ Twarz
Երկիր Լեհաստան
Ժանրհումորային դրամա և դրամա
Թվականփետրվարի 23, 2018, ապրիլի 6, 2018[1], ապրիլի 26, 2018[1], օգոստոսի 24, 2018[1], սեպտեմբերի 14, 2018[1], հունվարի 31, 2019[1], փետրվարի 8, 2019[1], մարտի 15, 2019[1], մարտի 14, 2019[2], ապրիլի 11, 2019[1], ապրիլի 18, 2019[1], ապրիլի 24, 2019[1], մայիսի 17, 2019[1], հունիսի 6, 2019[1] և հուլիսի 5, 2019[1]
Լեզուլեհերեն
ՌեժիսորՄալգոժատա Շումովսկա
Սցենարի հեղինակՄալգոժատա Շումովսկա
ԴերակատարներՄատեուշ Կոսցյուկևիչ, Agnieszka Podsiadlik?, Małgorzata Gorol?, Anna Tomaszewska?, Dariusz Chojnacki?, Robert Talarczyk?, Ռոման Գանկարջուկ, Iwona Bielska? և Ewa Kolasinska?
ՕպերատորՄիխալ Էնգլերտ
ՄոնտաժՅացեկ Դրոսիո
Պատմվածքի վայրԼեհաստան
ԿինոընկերությունPlatige Image
Տևողություն91 րոպե

Դեմք (լեհ.՝ Twarz), 2018 թվականի լեհական դրամա, ռեժիսորը Մալգոժատա Շումովսկայան է։ Գլխավոր դերում է Մատուշ Կոսցյուկևիչը։ Ֆիլմը առաջադրվել է «Ոսկե արջ» մրցանակի համար Բեռլինի 68-րդ միջազգային կինոփառատոնում[3][4] և ստացել «Արծաթե արջը» (ժյուրիի Գրան-պրի)[5]։

Արևմտաեվրոպական երկրներում ֆիլմը ցուցադրվել է «Mug» անունով, որն անգլերենից բառացիորեն թարգմանվում է որպես «Մռութ»[6]։ Այս բառով են գլխավոր հերոսին վիրավորում փողոցի երեխաները[7]։

Ինքը՝ Շումովսկան այսպես բնութագրում է իր աշխատանքը. «Դեմքն այլաբանությունն է նրա, ինչ ներկայումս կատարվում է Լեհաստանում՝ վախ օտարներից»[8]։

Գլխավոր հերոսը գյուղացի մի երիտասարդ տղա է՝ Յացեկը, որը մասնակցում է Հիսուս Քրիստոսի՝ աշխարհի ամենաբարձր արձանի կանգնեցման աշխատանքներին։ Տեղի է ունենում դժբախտ պատահար, որի ժամանակ Յացեկն ընկնում է արձանի մեջ։ Յացեկը վիրահատվում է, որի ժամանակ կատարվում է դեմքի ամբողջական փոխպատվաստում, որը Եվրոպայում անցկացվում էր առաջին անգամ։ Յացեկը պետք է դիմակայի բազմաթիվ դժվարությունների և շրջապատողների կողմից չհասկացված լինելուն։ Հարսնացուն լքում է նրան, իսկ մոտիկ մարդիկ երես են թեքում, այդ թվում նրա մայրը։

Դերասան Դեր
Մատեուշ Կոսցյուկևիչ Յացեկ Յացեկ
Մալգոժատա Գորոլ Դագմարա Դագմարա Յացեկի հարսնացուն
Աննա Տոմաշևսկա Յացեկի մայրը
Ագնեշկա Պադսյալիկ Յացեկի քույրը
Դարիուշ Խոյնացկի Յացեկի եղբայրը
Ռոման Գանցարչիկ քահանա
Իվոնա Բելսկա Դագմարայի մայրը

Ինչ-որ բան գրավում է կինոնկարի մեջ։ Հնարավոր է, որ դա անորսալի նյարդ է, որը հատուկ է Լարս Ֆոն Թիերի ֆիլմերին։ Թիերի հետ ժամանակին համագործակցել է Շումովսկան, սակայն հնարավոր է, որ խնդիրը վերաբերում է բնական ձգտմանը՝ նայել վանող ինչ-որ բանի՝ հատկապես հասկանալով, որ նա չի կարող քեզ վնասել։

Եվգենի Ուխով, Empire ամսագիր »[9]

«Սեանս» ամսագրից Եգոր Սեննիկովը դրական գնահատական է տվել ֆիլմին և գրել․ «Շումովսկայայի ֆիլմը անցնում է ազգային սահմաններից. սա հեշտությամբ կարող է տեղի ունենալ ռուսական, դանիական կամ ամերիկյան հեռավոր գավառներում»[10]։

«Սոբեսեդնիկ» թերթից Քսենիա Իլյինանն նշել է, որ ռեժիսորը «գտնում է ճիշտ հավասարակշռություն, խոսեկու համար ժամանակակից Լեհաստանի խնդիրների մասին, որպեսզի դրանք լսվեն՝ հասցնելով դրանք անհեթեթության աստիճանի»[11]։

Մեծբրիտանական The Guardian պարբերականի վերլուծաբան Փիթեր Բրեդշոն գրել է, որ «Դեմքն» «իր մեջ համատեղում է առողջ ռեալիզմը և ֆենթեզի-կատակերգությունը» և կոչվում է «անվայել և անսովոր հուզիչ դրամա»[12]։

«The Hollywood Reporter» ամերիկյան ամսագրից Դեբորա Յանգը դրական է արձագանքել ֆիլմին և դրա ժանրն անվանել է արտհաուսային ողբերգակատակերգություն[13]։

«Variety» ամսագրից Ջեսիկա Կիանգը ֆիլմն անվանել է «առասպել երեսի դեֆորմացիայի մասին, որը բացահայտում է գավառական Լեհաստանի խառնաշփոթությանը և կեղծավորությունը»[14]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Internet Movie Database — 1990.
  2. film-dienst (գերմ.) — 1947. — ISSN 0720-0781
  3. «Gus Van Sant's 'Don't Worry' Among First Berlinale Competition Titles to Be Unveiled». Variety. 2017 թ․ դեկտեմբերի 18. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 22-ին.
  4. «Press Releases: Competition 68th Berlinale». Berlinale. 18 декабря 2017. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 22-ին.
  5. «Berlin Festival Awards: 'Touch Me Not' Wins Golden Bear for Best Film». Variety. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 24-ին.
  6. «Mug». Cineuropa. 22 декабря 2017. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 22-ին.
  7. «Что за рожа: Завоевавшая Гран-при драма о пересадке лица». КиноПоиск. 24 февраля 2018. Վերցված է 2018 թ․ մայիսի 19-ին.
  8. 68. Berlinale: Film "Twarz" w rezyserii Malgorzaty Szumowskiej nagrodzony Srebrnym Niedzwiedziem 24 lutego 2018
  9. Евгений Ухов (29.04.2018). «Лицо: Вгляжусь в тебя, как в зеркало». Empire. Վերցված է 2018 թ․ մայիսի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  10. ««Лицо»: Иисус здесь больше не живет». Сеанс. 2018 թ․ ապրիլի 17. Վերցված է 2018 թ․ մայիսի 19-ին.
  11. «Не узнаю́ тебя: в прокате "Лицо" Малгожаты Шумовской». Собеседник. 26 апреля 2018. Վերցված է 2018 թ․ մայիսի 19-ին.
  12. «Mug review – metalhead meets giant Jesus in peculiar Polish comedy». The Guardian. 23 февраля 2018. Վերցված է 2018 թ․ մայիսի 19-ին.
  13. «'Mug' ('Twarz'): Film Review». The Hollywood Reporter. 23 февраля 2018. Վերցված է 2018 թ․ հունիսի 1-ին. {{cite news}}: Text "Filmart 2018" ignored (օգնություն)
  14. «Berlin Film Review: 'Mug'». Variety. 23 февраля 2018. Վերցված է 2018 թ․ հունիսի 1-ին.