Jump to content

Դավիթ Խուդաթյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դավիթ Խուդաթյան
Դրոշ
Դրոշ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
 2024 թ․ նոյեմբերի 21-ից
Դրոշ
Դրոշ
Արմավիրի մարզպետ
2024 հունվարի 11 - 2024 նոյեմբերի 20
Դրոշ
Դրոշ
Արմավիրի քաղաքապետ, Արմավիր համայնքի ղեկավար
2018թ - 2024թ
 
Կուսակցություն՝ Քաղաքացիական պայմանագիր
Կրթություն՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և տնտեսագետ
Ծննդյան օր օգոստոսի 3, 1991(1991-08-03)[1] (33 տարեկան)
Ծննդավայր Արմավիր[1]
Քաղաքացիություն  Հայաստան

Դավիթ Հովհաննեսի Խուդաթյան (օգոստոսի 3, 1991(1991-08-03)[1], Արմավիր[1]), հայ քաղաքական գործիչ, տնտեսագետ։ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար։ ՀՀ Արմավիրի նախկին մարզպետ (2024 հունվար-նոյեմբեր)։ Արմավիրի նախկին քաղաքապետ, Արմավիր համայնքի նախկին ղեկավար (2018-2024):

1998-2008թթ. - սովորել է Արմավիրի քաղաքի Վ.Բախշյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցում։

2008-2014թթ. - սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի` կառավարման տեղեկատվական համակարգեր մասնագիտությամբ։

2014-2017 թթ. աշխատել է «ՖԻՆՔԱ» ունիվերսալ վարկային կազմակերպությունում, որպես Արմավիր մասնաճյուղի մասնագետ։

2017-2018 թթ. հունվար ամիսը աշխատել է «Ադմաքս» ՍՊԸ-ում, որպես կոմերցիոն մենեջեր։

2018թ. փետրվար ամսից մինչև հունիս ամիսը աշխատել է «ՄՈԳՈ» ՈՒնիվերսալ վարկային կազմակերպությունում, որպես Կենտրոն մասնաճյուղի մասնագետ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2018 թվականի հունիսի 27-ի 836-Ա որոշմամբ նշանակվել է Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Հոկտեմբերի 21-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ընտրվել է Արմավիրի քաղաքապետի պաշտոնում։ 2021 թվականի դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում գլխավորել է ՔՊ ցուցակը և ընտրվել Արմավիր համայնքի ղեկավար։ 2024 թվականի հունվարի 11-ին ՀՀ կառավարության N42-Ա որոշմամբ նշանակվել է ՀՀ Արմավիրի մարզպետ։ ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 20-ի որոշմամբ ազատվել է ՀՀ Արմավիրի մարզպետի պաշտոնից։

ՀՀ նախագահի 2024 թվականի նոյեմբերի 21-ի թիվ ՆՀ-366-Ա հրամանագրով նշանակվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար։

Այլ տվյալներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2009-2011 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է[2]։

Ամուսնացած է, ունի 2 երեխա։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Համայնքի ղեկավար ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆ
  2. «Արմավիրի քաղաքապետ է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր»-ը ներկայացնող Դավիթ Խուդաթյանը». Armtimes.com. Վերցված է 2020 թ․ մայիսի 6-ին.