Jump to content

Գևորգ Մեսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գևորգ Մեսյան
Ծնվել էհուլիսի 30, 1883(1883-07-30)
ԾննդավայրԽաչեն, Թիֆլիսի գավառ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել էդեկտեմբերի 29, 1937(1937-12-29) (54 տարեկան)
Մասնագիտությունմանկագիր և թարգմանիչ
Ազգությունհայ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Գևորգ Մեսյան Վիքիդարանում

Գևորգ Մնացականի Մեսյան (հուլիսի 30, 1883(1883-07-30), Խաչեն, Թիֆլիսի գավառ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - դեկտեմբերի 29, 1937(1937-12-29)), հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Դաղեթ Խաչեն (հետո՝ Վրացական ԽՍՀ Թեթրիծղարոյի շրջանում) ավանում։ Նախնական կրթությունը ստացել է Թիֆլիսի հոգևոր սեմինարիայում։ 1909 թվականին ընդունվել և 1915 թվականին ավարտել է Պետրոգրադի նյարդահոգեբանական ինստիտուտը։ Այնուհետև երկար տարիներ ուսուցչություն է արել Թիֆլիսում։ Նրա առաջին գործերը տպագրվել են 1909 թվականից, «Հասկեր» ամսագրում։ Մահացել է 1937 թվականին[2][3]։

Անհիմն բռնադատվել և 1937 թվականին գնդակահարվել է։ Հետմահու արդարացվել է[4]։

Գ. Մեսյանի երկերի մատենագրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Զարի, Թիֆլիս, տպարան «Հերմես», 1911, 48 էջ։
  • Իմաստուն եզը, Թիֆլիս, տպարան «Հերմես», 1912, 31 էջ։
  • Ոսկե պոզը, Թիֆլիս, Թիֆլիս, 1913, 16 էջ։
  • Քավոր Գաբրիելը, Թիֆլիս, տպարան «Հերմես», 1913, 30 էջ։
  • Բադալը, Թիֆլիս, 1926, 16 էջ։
  • Խրճիթում, Թիֆլիս, 1926, 16 էջ։
  • Վանիկը, Թիֆլիս, 1926, 16 էջ։
  • Ճիթ-ճիթը, Թիֆլիս, 1927, 16 էջ։
  • Մայրը, Թիֆլիս, 1927, 16 էջ։
  • Ճուտիկը հրշեջ, 1929, 16 էջ։
  • Մայրիկից վրեժ, Թիֆլիս, Թիֆլիս, 1929, 16 էջ։
  • Միասին ու ջոկ-ջոկ, Թիֆլիս, 1929, 16 էջ։
  • Վագրն ու կատուն, Թիֆլիս, 1929, 14 էջ։
  • Մենք էլ ենք կառուցում, Թիֆլիս, Սախելգամի, 1933, 68 էջ։
  • Պատմվածքներ, Թիֆլիս, Սախելգամի, տպարան Ա. Մյասնիկյանի անվան «Զարյա վոստոկա»-ի, 1936, 112 էջ։
  • Մեր ծիծեռնակները, Երևան, Հայպետհրատ, 1961, 247 էջ։

Գ. Մեսյանի կատարած թարգմանությունները (ռուսերենից)

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Գ. Բելիխ, Լ. Պանտելեև, ՇԿԻԴ հանրապետությունը (վիպակ), Երևան, Պետհրատ, 1937, 411 էջ։
  • Գ. Բելիխ, Լ. Պանտելեև, ՇԿԻԴ հանրապետությունը (վիպակ), Երևան, Հայպետհրատ, 1963, 487 էջ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 468.
  2. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ էջ 379.
  3. «Zarkfoundation - Գևորգ Մեսյան». zarkfoundation.com.
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր 2, Երևան, 2007
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գևորգ Մեսյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 468