Jump to content

Համլետ Գևորգյան (գիտնական)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Գևորգյան Համլետից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Համլետ Գևորգյան (այլ կիրառումներ)
Համլետ Գևորգյան
Ծնվել էհուլիսի 10, 1927(1927-07-10)[1]
Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունիսի 18, 2024(2024-06-18)[2] (96 տարեկան)
Երևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունփիլիսոփայություն
Հաստատություն(ներ)Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ
Գործունեության ոլորտփիլիսոփայություն
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանփիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր և ակադեմիկոս
Տիրապետում է լեզուներինռուսերեն[3] և հայերեն[3]
Պարգևներ

Համլետ Ամբակումի Գևորգյան (հուլիսի 10, 1927(1927-07-10)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 18, 2024(2024-06-18)[2], Երևան, Հայաստան), փիլիսոփա։ Փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1971), պրոֆեսոր (1972), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996)[4], Հայաստանի գիտության վաստակավոր գործիչ (2013)[5]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համլետ Գևորգյանը ծնվել է Երևանում, սովորել Երևանի Մռավյանի անվան դպրոցում։ 1950 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։ 1956 թվականից աշխատել է ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտում։ 1955 թվականին ավարտել է Գիտությունների ակադեմիայի փիլիսոփայության սեկտորի ասպիրանտուրան և պաշտպանել թեկնածուական ատենախոսություն՝ «Աբստրակցիայի դերը իմացության մեջ» թեմայով։ 1962-1969 թվականներին եղել է ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի պրոբլեմային խմբի ղեկավար, 1969 թվականից՝ բաժնի վարիչ։ 1992 թվականից՝ գիտաթեմատիկ խմբի ղեկավար, 1993-1995 թվականներին՝ ինստիտուտի տնօրեն։ 1970 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Հավանական և հավաստի գիտելիք» թեմայով, որն ամփոփում էր համանուն գրքի և նրան հարող տասնյակ հրապարակումների թեզերը։ 1972 թվականին նրան շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում։ 1963-1979 թվականներին դասախոսել է ԵՊՀ-ում։ 1996 թվականինին ընտրվել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս[6]։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատությունները վերաբերում են գիտության փիլիսոփայությանը և մեթոդաբանությանը, տրամաբանությանը, արևմտյան փիլիսոփայության իմացաբանական ուսմունքների քնն��կան վերլուծությանը, ինչպես նաև պատմության փիլիսոփայությանը, հայ փիլիսոփայության պատմության մեթոդաբանական հարցերին։ Տվել է հավանականության կատեգորիայի սահմանումն իմացաբանության մեջ, ձևակերպել գիտելիքի օբյեկտիվության ներգիտական չափանիշները, պատմամշակութային գործոնների ազդեցությունը գիտական գիտելիքի իմացաբանական բնութագծերի վրա[7][8]։

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Агностицизм и проблема знания и веры в буржуазной философии.- Ереван: Изд-во АН АрмССР, 1964, 230 с.
  • Вероятное и достоверное знание.- Ереван: Изд-во АН АрмССР, 1965, 202 с.
  • Метод исторической реконструкции в истории науки.- Ереван: Изд-во АН Армении, 1990, 207 с.[9]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=6900
  2. 2,0 2,1 2,2 Կյանքից հեռացել է Համլետ Գևորգյանը
  3. 3,0 3,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  4. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ մայիսի 31-ին.
  5. Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
  6. Technologies, Peyotto. «Կյանքից հեռացել է Համլետ Գևորգյանը». iravaban.net. Վերցված է 2024 թ․ հունիսի 18-ին.
  7. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  8. «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ մայիսի 31-ին.
  9. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Համլետ Գևորգյան». Վերցված է 2023 թ․ մայիսի 31-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Համլետ Գևորգյան (գիտնական)» հոդվածին։