Գրոնինգենի թանգարան
Գրոնինգենի թանգարան | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ |
Երկիր | Նիդերլանդներ[1][2] |
Տեղագրություն | Խրոնինգեն[2] |
Ղեկավարության նստավայր | Գրոնինգեն, Նիդերլանդներ[3][4] և Գրոնինգենի թանգարանի շենք, Խրոնինգեն, Խրոնինգեն, Նիդերլանդներ |
Հասցե | Museumeiland, 1, Postbus 90[3] և Museumeiland 1[4]9711ME և 9700 ME[3]Museumeiland? (1)[4] |
Հիմնադրվել է | 1874, 1986[2] և 1995[2] |
Այցելուներ | 197 517 մարդ |
Կայք | groningermuseum.nl(գերմ.)(անգլ.)(նիդեր.) |
Գրոնինգենի թանգարան (Նիդերլանդերեն արտասանություն` [ˈɣroːnɪŋər myˈzeːjɵm], անգլ.՝ Groninger Museum), պատկերասրահ Նիդերլանդների Գրոնինգեն քաղաքում։ Թանգարանում ներկայացված են տեղական, ազգային ու միջազգային արվեստագետների ժամանակակից ստեղծագործությունները։
Թանգարանը բացվել է 1874 թվականին։ Թանգարանի ներկայիս պոստմոդեռնիստական շենքը բաղկացած է երեք հիմնական տաղավարներից, որոնք նախագծել են ճարտարապետներ Ֆիլիպ Սթարքը, Ալեսանդրո Մենդինին և Coop Himmelb(l)au ճարտարապետական ընկերությունը։ Շենքի կառուցումն ավարտվել է 1994 թվականին։
2008 թվականից ի վեր թանգարանը տարեկան ունեցել է 173000-292000 ալցելու, ինչը Գրոնինգեն տարածաշրջանի ամենաբարձր թանգարանային ցուցանիշն է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանը հիմնադրվել է 1874 թվականին և բացվել իր սեփական շենքում, 1894 թվականին՝ Praediniussingel-ում[5]։ 1921 թվականին պատմական Մենկեմաբորգ առանձնատունը իր վերջին բնակիչների ժառանգների կողմից նվիրաբերվել է Գրոնինգենի թանգարանին[6]։ Թանգարանի ներկայիս շենքը բացվել է 1994 թվականին[5]։
Շենք
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրոնինգենի թանգարանի մոդեռնիստական ոճի շենքը գտնվում է Գրոնինգենի երկաթուղային կայարանի դիմաց` ջրանցքի վրա։ Այն բաղկացած է երեք տաղավարներից` արծաթե գլանաձև շենք (նախագծել է Ֆիլիպ Սթարքը)[7], դեղին աշտարակ (նախագծել է Ալեսանդրո Մենդինին) և բաց կապույտ դեկոնստրուկտիվ տարածք (նախագծել է Coop Himmelb(l)au ճարտարապետական ընկերությունը)[8]։ Թանգարանը գնացքի կայարանին կապող կամուրջը համարվում է դեպի քաղաքի կենտրոն տանող ճեմուղի և հեծանվուղի։
Շենքի ֆուտուրիստական և գունագեղ ճարտարապետական ոճը իտալական պոստմոդեռնիստական Memphis ճարտարապետական ընկերության դիզայնի ընդօրիակումն է։ Մենդինին, ով նախկինում եղել է այս ճարտարապետական խմբի անդամ և աչքի է ընկնում կահույքի և արդյունաբերական նմուշների նախագծերով, 1990 թվականին թանգարանի տնօրեն Ֆրանս Հակսի կողմից հրավիրվեց նախագծելու նոր թանգարանը[9]։ Հակսը ցանկանում էր ստանալ շքեղ մի կառույց և նա պնդեց, որ ոչ-ճարտարապետներն ստեղծեն հայեցակարգային ուսումնասիրություններով։ Ամերիկացի արվեստագետ Ֆրանկ Ստելլան նախագծեց տաղավարներից մեկը։ Սակայն նրա ծրագիրը շատ թանկ էր, քանի որ նա ցանկանում էր իր կառույցն ամբողջությամբ կառուցել պոլիքառաֆտորէթիլենից։ Ուստի քաղաքային իշխանությունները հրավիրեցին Coop Himmelb(l)au ընկերությանը փոխարինելու նրան։
Թանգարանի կառուցման համար հիմնականում վճարում էր Gasunie հոլանդիայի ազգային բնական գազի ընկերությունը։ Ընկերությունը նշում էր իր 25-ամյակը և ցանկանում էր Գրոնինգեն քաղաքին նվեր մատուցել։ Հակսը ցանկանում է դուրս գալ հին ցուցահանդեսային տարածքից և առաջարկեց կառուցել մի նոր թանգարանային շենք։ Gasunie ընկերությունը համաձայնեց առաջարկին և տրամադրեց 25 միլիոն գուլդեն նախագծի համար։
Չնայած կտրուկ առարկություններին Ypke Gietema ավագանին կարողացավ թանգարանը տեղակայել իր ներկայիս վայրում։ Տեղանքի նախապատրաստման ընթացքում ցուցարարները կարողացան մեկ տարի դադարեցնել շինարարությունը դատական ատյանների միջոցով։ Քաղաքացիների առարկությունները կենտրոնացած էին վիճահարույց դիզայնի վրա. նրանք վախենում էին, որ իրենց տները չեն վաճառվի նման յուրօրինակ ու էքսցենտրիկ կառույցի տարածքում։ Չնայած այդ հակասություններին, կառուցման աշխատանքները վերսկսվեցին 1992 թվականին և ավարտվեցին 1994 թվականին։ Տեղացի բնակիչները հարմարվում են կառույցի տեսքին և գույներին և շուտով կառույցը հայտնի դարձավ։
Ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանում կազմակերպվում են տեղական, ազգային ու միջազգային արվեստագետների ժամանակակից և աբստրակտ ստեղծագործությունների ցուցահանդեսներ։ Երբեմն առաջ են գալիս հակասական կարծիքներ կապված ցուցահանդեսների հետ, տարբեր արձագանքների են արժանանում Անդրես Սեռանոյի լուսանկարների ցուցահանդեսը, «ռուսական Ռեմբրանտի»` Իլյա Ռեպինի աշխատանքների ցուցահանդեսը։ Դեյվիդ Բոուին մահացավ այն ժամանակ, երբ թանգարանում ընթանում էր «Դեյվիդ Բոուին է» ցուցահանդեսը:Թանգարանը իր դռներն այցելուների առջև բացեց նաև երկուշաբթի օրը (թանգարանի հանգստյան օր), որպեսզի այցելուները ցավակցական գրառումներ անեն գրանցամատյանում[10][11]։
- 2002
- 2006
- Մարկ Քուին, Վերջին քանդակներ
- 2007
- Ակսելի Գալլեն-Կալլելա (1865–1931), Ֆինլանդիայի ոգին
- Պ. Ստրույքեն, Digital Paradise
- 2008
- Ռուսական լեգենդներ, ժողովրդական հեքիաթներ
- Պտույտ Քիրշների շուրջ. Expressionismus aus den Bergen
- Անտիկ բրոնզ, Շանհայի թանգարանի գլուխգործոցներ
- Գնա՛ Չինաստան. Assen - Groningen
- 2009
- Ասիական կերամիկա
- Կուբա. արվեստ և պատմություն, 1868 թվականից մինչև մեր օրեր
- Էրման Կոլենիուսից Ջեֆ Կունսին
- Ջոն Ուիլյամ Ուոթերհաուս (1849–1917), ժամանակակից պրեռաֆայելիտները
- 2010
- Այժմ նախկին Գրոնինգենի թանգարանում - 100-ամյա հավաքագրում (1894–1994)
- Բերնարդ Ուիլհելմ և Յուտտա Կրոս
- Die Brücke, գերմանական էքսպրեսիոնիզմ (1905–1913)
- Folkert de Jong
- 2011
- Անհայտ Ռուսաստան
- Ես, ինքս և ես, Չի Պենգ[12]
- Արծաթը Գրոնինգենի թանգարանում
- Firebird, Օթիլիա Վերդուրմեն[13]
- Անդրադարձ թանգարանի հավաքածուին[14]
- 2012
- Yin Xiuzhen
- Նկարում ենք Կանադան
- Այրիս վան Հերպեն
- Iconen van het Groningerland. Jan Altink (1885-1971)
- Վերտե ընտանիք
- Azzedine Alaïa in de 21e eeuw
- Eigen collectie - Oude en nieuwe portretten (հին և նոր դիմանկարներ թանգարանի հավաքածուից)
- Studio Job & het Groninger Museum (Արվեստանոցի աշխատանք և Գրոնինգենի թանգարան)
- Bijzondere huwelijkslepels uit de middeleeuwen
- 2013
- Diane KW. At World's End
- Draken en lange Lijzen. Chinees Porselein uit de eigen collectie (Dragons and Lange Lijzen. Chinese porcelain from the Museum’s own collection)
- Vrouwen van de Revolutie (Հեղափոխության կանայք)
- Nordic Art 1880 - 1920
- Groninger Museum eert grondlegger (Գրոնինգենի թանգարանը պատվում է հիմնադիր)
- Marc Bijl. Urban Gothic
- Gronings zilver uit de collectie Hofman-Westerhof (Gronings silver from the Hofman-Westerhof collection)
- De Ploeg - Eigen collectie (De Ploeg - Գրոնինգենի թանգարանի հավաքածու)
2015
- H.N. Werkman
- «Դեյվիդ Բոուին է»
Կառավարում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Այցելուներ |
---|---|
2008 | 256,000[15] |
2009 | 227,700[15] |
2010 | 88,469[15] |
2011 | 214,000[15] |
2012 | 180,000[15] |
2013 | 197,517[16] |
2014 | 173,355[17] |
2015 | 209,500 (est.)[18] |
2016 | 290,000 (est.)[19] |
Անդրեաս Բլուհեմը թանգարանը ղեկավարում է 2012 թվականից[20]։ Թանգարանի Գրոնինգենի թանգարանային տան անդամ է[21][22]։
2008 թվականից ի վեր թանգարանը տարեկան ունեցել է 180000-292000 այցելու, բացառությամբ 2010 թվականի, երբ թանգարանն ապրիլից-դեկտեմբեր ամիսներին փակվել էր վերանորոգման համար[15]։ 2016 թվականին թանգարանն ունեցել է 290000 այցելու[19]։ Այն ամենաշատ այցելվող թանգարանն է Գրոնինգենի տարածաշրջանում[19][23]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ռեմբրանդ վան Ռեյն. «Տասներկուամյա Հիսուսը տաճարում»
-
Ռեմբրանդ վան Ռեյն. «Սասկիան մահճակալի մեջ», 1635 թվական
-
Վինսենթ վան Գոգ. «Մուգ գլխարկով կին»
-
Յան Լիվենս, «Ռենե Դեկարտի դիմանկարը», 1644–1649 թվականներ
-
Լենդերտ վան Կուգեն. «Կարճ մազերով տղայի դիմանկարը, որը նայում է ներքև՝ դեպի աջ»
-
Վինսենթ վան Գոգ. «Կամուրջ Նոր Ամստերդամում»
-
Էռնստ Լյուդվիգ Կիրխներ. «Նատյուրմորտ քանդակով», 1912 թվական
-
Լուկաս վան Լեյդեն. «Յակոբ (Յոհան) Լյուբերսի դիմանկարը»
-
Պիտ Մոնդրիան. «Նատյուրմորտ գիպսե կիսանդրիով»
-
Ռուլոֆ Կուց. «Վիգբոլտ Օլդրինգա»
-
Իսահակ վան Դույնեն. «Ձկով նատյուրմորտ»
-
Պիտեր Մայներս. «Նատյուրմորտ»
-
Հենդրիկ Վերկման. «Արևածաղիկներ»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 https://www.architectuur.org/bouwwerk/174/Groninger_Museum.html
- ↑ 3,0 3,1 3,2 Ledenlijst tot en met november 2021
- ↑ 4,0 4,1 4,2 https://whichmuseum.nl/museum/groninger-museum-groningen-82
- ↑ 5,0 5,1 Museumgebouw, Groninger Museum. Retrieved on 11 January 2014.
- ↑ Menkemaborg, Groninger Museum. Retrieved on 11 January 2014.
- ↑ Philippe Starck, Starck pavilion Արխիվացված 2012-03-23 Wayback Machine, Groninger Museum.
- ↑ Coop Himmelb(l)au Coop Himmelb(l)au pavilion Արխիվացված 2017-06-11 Wayback Machine, Groninger Museum.
- ↑ Alessandro Mendini, "Groninger Museum's second life", Domus, 2011.
- ↑ «David Bowie dies of cancer aged 69 - BBC News». BBC News (բրիտանական անգլերեն). Վերցված է 2016 թ․ հունվարի 11-ին.
- ↑ «Groninger Museum opent deuren speciaal voor Bowie-fans» [Groninger Museum opens doors specially for Bowie-fans]. nos.nl (Dutch). Վերցված է 2016 թ․ հունվարի 11-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Me, Myself and I, Chi Peng Արխիվացված 2016-08-29 Wayback Machine, Groninger Museum.
- ↑ The Firebird Արխիվացված 2016-08-28 Wayback Machine, Groninger Museum.
- ↑ Highlights From The Museum Collection Արխիվացված 2011-06-10 Wayback Machine, Groninger Museum.
- ↑ 15,0 15,1 15,2 15,3 15,4 15,5 Bezoekcijfers musea aangesloten bij Museumhuis Groningen, Museumhuis Groningen. Retrieved on 11 January 2014.
- ↑ Meer bezoekers voor Groninger Museum, OOG Radio en TV, 2014. Retrieved on 11 January 2014.
- ↑ Jaarverslag 2014 Արխիվացված 2015-09-24 Wayback Machine, Groninger Museum. Retrieved on 24 July 2014.
- ↑ "Groninger Museum trekt 209.500 bezoekers in 2015", Nu.nl, 2016. Retrieved 15 January 2016.
- ↑ 19,0 19,1 19,2 Topjaar voor Groninger Museum (in Dutch), Dagblad van het Noorden, 2016. Retrieved 26 January 2017.
- ↑ Andreas Blühm new director of Groninger Museum Արխիվացված 2016-08-12 Wayback Machine (press release), Groninger Museum, 2012. Retrieved on 11 January 2014.
- ↑ Leden Museumhuis Արխիվացված 2014-01-11 Wayback Machine, Museumhuis Groningen. Retrieved on 11 January 2014.
- ↑ Over ons Արխիվացված 2014-01-11 Wayback Machine Museumhuis Groningen. Retrieved on 11 January 2014.
- ↑ Top 55 Museumbezoek 2012(չաշխատող հղում), Nederlandse Museumvereniging. Retrieved 11 January 2014.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրոնինգենի թանգարան» հոդվածին։ |
|