Բոկա Խունիորս
Բոկա Խունիորս | ||||
Ամբողջական անուն | Club Atlético Boca Juniors | |||
---|---|---|---|---|
Մականուն(ներ) | Xeneizes (Ջենովացիներ) Azul y Oro (Կապույտ և ոսկեգույն) La Mitad Más Uno (Կես գումարած մեկ) | |||
Հիմնադրում | ապրիլի 3, 1905 | |||
Երկիր | Արգենտինա | |||
Մարզադաշտ | Բոմբոներա մարզադաշտ | |||
Տարողունակություն | 49,000 | |||
Նախագահ | Դանիել Անգելիչի | |||
Մարզիչ | Գիլյերմո Բարոս Սկելոտտո | |||
Կայք | ||||
Լիգա | Պրիմերա Դիվիզիոն | |||
2019–20 | 1-ին | |||
|
Բոկա Խունիորս (իսպ.՝ Boca Juniors), արգենտինական ֆուտբոլային ակումբ Բուենոս Այրեսից։ Ակումբը հիմնադրվել է 1905 թվականին և 1913 թվականից ի վեր հանդես է գալիս Պրիմերա Դիվիզիոնում՝ Արգենտինայի բարձրագույն դիվիզիոնում։ Տնային հանդիպումներն անցկացնում է Բոմբոներա մարզադաշտում։ Բոկա Խունիորսը Արգենտինայի գործող չեմպիոնն է։
Բոկա Խունիորսը Արգենտինայի ամենատիտղոսակիր ակումբներից է։ Այն 34 անգամ հաղթել է Արգենտինայի առաջնությունը[1][2] և 13 անգամ՝ Արգենտինայի գավաթը[3]։ Բաց այդ, Բոկան նվաճել է 22 միջազգային գավաթը[4][5][6], որոնցից 18-ը ճանաչված էին ՖԻՖԱ-ի և ԿՈՆՄԵԲՈԼ-ի կողմից։ Միջազգայնորեն ճանաչված գավաթների թվով Բոկա Խունիորսը Միլանի հետ կիսում է 4-րդ տեղը աշխարհում՝ Ռեալ Մադրիդից (25), Բարսելոնայից (20) և եգիպտական Ալ Ահլիից (20) հետո։ Այն 3 անգամ հաղթել է Միջմայրցամաքային գավաթը, 6 անգամ՝ Լիբերտադորեսի գավաթը, 2 անգամ՝ Հարավամերիկյան գավաթը, 4 անգամ՝ Ռեկոպա Սուդամերիկանան և 1 անգամ՝ Լիբերտադորեսի սուպերգավաթը։
Բոկա Խունիորսը այն 8 ակումբներից է, որ նվաճել են ԿՈՆՄԵԲՈԼ-ի տրեբլը։ Ակումբը հիմնականում ընդգրկվում է IFFHS-ի լավագույն 25 ակումբների մեջ, և այն գլխավորել է 6 անգամ (հիմնականում Կառլոս Բիանկիի մարզիչ լինելու տարիներին)։ Բոկա Խունիորսը IFFHS-ի կողմից ճանաչվել է 2001-2010 թվականների Հարավային Ամերիկայի լավագույն ակումբ։ Այն Հարավային Ամերիկայի ամենահանրաճանաչ ֆուտբոլային ակումբներից է։
Բոկա Խունիորսը մրցակցություն ունի Ռիվեր Փլեյթի հետ։ Այս ակումբները Արգենտինայում ունեն ամենաշատ երկրպագուները և երկուսն էլ գտնվում են Բուենոս Այրեսում։ Բոկա Խունիորսում են իրենց ֆուտբոլային կարիերան սկսել հետագայուն Արգենտինայի ազգային հավաքականի խաղացողներ դարձած մի շարք ֆուտբոլիստներ, այդ թվում՝ Նիկոլաս Բուրդիսսոն, Կառլոս Տևեսը, Էվեր Բանեգան և Ֆեռնանդո Գագոն։
Ակումբի գույներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբի պաշտոնական կայքի համաձայն, այն հաճախ է փոխել գույները։ Մարզաշապիկի սկզբնական գույնը եղել է սպիտակ վերնաշապիկը բարակ, սև ուղղահայաց շերտերով, այնուհետև փոխարինվել է բաց կապույտ վերնաշապիկով, այնուհետև մեկ այլ գծավոր մարզաշապիկով՝ նախքան վերջնական կապույտը և ոսկեգույնը ընդունելը[7]։ Այնուամենայնիվ, մեկ այլ տարբերակ ասում է, որ Բոկա Խունիորսի առաջին մարզաշապիկը եղել է վարդագույն, թեև որոշ լրագրողներ և պատմաբաններ կասկածի տակ են դրել այն, որ Բոկան, ամենայն հավանականությամբ, երբեք չի կրել վարդագույն մարզաշապիկ՝ մատնանշելով որևէ հիմնավոր ապացույցի բացակայությունը և թե ինչպես է այս տարբերակը բխում և աջակցվում է միայն թերի վկայություններից[8]։
Համաձայն լեգենդի, 1907 թվականին «Բոկան» զիջել է գույների իրավունքը մեկ այլ թիմի՝ որն ուներ նույն գույները ինչ ակումբը։ Այնուհետև շատ բանավեճերից հետո թիմը որոշել է ընտրել այն երկրի դրոշի գույները, որի նավը առաջինը կմտնի Լա Բոկայի նավահանգիստ։ Քանի որ նավը Շվեդիայից է եղել, ակումբի գույները ընտրվել են կապույտն ու ոսկեգույնը։ Ենթադրվում է, որ դա եղել է 4146 տոննա կշռող շվեդական Reina Sophia բեռնատարը, որը նավարկել է Կոպենհագենից, թեև այլ պատմաբաններ դա վիճարկում են։ Նրանց կարծիքով, նավը, որը կարող էր տալ «Բոկայի» գույները, ամենայն հավանականությամբ, Օսկար II-ն է եղել, որը ժամանել է Լա Բոկա նավահանգիստ 1907 թվականի փետրվարի 5-ին[9]։ Այդ համազգեստի առաջին տարբերակն ունեցել է դեղին շեղանկյուն շերտագիծ, որը հետագայում դարձել է հորիզոնական[7]։
Այլընտրանքային մարզազգեստներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոկա Խունիորսի պատմության ընթացքում ակումբը կրել է որոշ այլընտրանքային «հազվագյուտ» մոդելներ, օրինակ՝ 1963 թվականի Լիբերտադորեսի գավաթում հագել են «Միլանի» մարզաշապիկը Չիլիի Ունիվերսիդադ դե Չիլիի դեմ խաղում, որի համազգեստը նույնպես կապույտ է եղել[10]։
Երբ 1996 թվականին Նայքը դարձել է համազգեստի փաթեթի պաշտոնական մատակարար, ընկերության առաջին մոդելը ներկայացրեց երկու բարակ սպիտակ գծեր, որոնք շրջապատում էին ոսկե ժապավենը, ինչը որոշ դժգոհություն է առաջացրել[11][12]։ Բրենդը նաև ներկայացրեց արծաթագույն մարզաշապիկ, որը նախատեսված է եղել բացառապես 1998 թվականի Copa Mercosur-ի համար։ Ակումբի 100-ամյակի կապակցությամբ Նայքը թողարկել է ակումբի հիմնադրման օրվանից կրած մի քանի մոդելների հիշատակի թողարկումներ, այդ թվում՝ 1907 թվականի շապիկի տարբերակը՝ անկյունագծով շապիկով, որը կրել են 2005 թվականի Տորնեո դե Վերանոյի՝ ամառային առաջնություն երկու հանդիպման ժամանակ[13]։ Այլ մոդելներ են եղել, սև և սպիտակ գծավոր մարզաշապիկը՝ նման Յուվենտուսի մարզաշապիկին[14] և մանուշակագույն մոդել[15], որը կրել են համապատասխանաբար 2012 և 2013 թվականներին «Torneos de Verano»-ում։
Ոչ մի վերնաշապիկ ավելի շատ հակասական կարծիքներ չի առաջացրել, քան 2013-2014 մրցաշրջանի արտագնա վարդագույն մոդելը, որը մերժվել է երկրպագուների կողմից[16]։ Դրա պատճառով այս մոդելի (ի սկզբանե կրելու համար Rosario Central-ի դեմ խաղում) ներկայացումը հետաձգվեց մինչև վերջին խաղը, երբ Բոկան խաղացել է Gimnasia y Esgrima-ի դեմ[17][18] ։ Որպես վարդագույն մոդելի փոխարինում, Նայքը նախագծել է լյումինեսցենտ դեղին վերնաշապիկ, որը թողարկվել է նույն սեզոնին[19][20]։
2016 թվականին ակումբն իր պատմության մեջ առաջին անգամ կրել է սև մարզաշապիկ, որն ի սկզբանե թողարկվել էր որպես երրորդ մարզահագուստ[21]։ Թեև ակումբի նախագահ Դանիել Անգելիչին հայտարարել էր, որ սև մարզահագուստը երբեք չեն կրի[22], բայց մարզահագուստն այնուամենայնիվ օգտագործվել էլ Տիգրի դեմ խաղում ՝ հայտարարությունից ընդամենը չորս օր անց[23]։
2020 թվականի հունվարից Ադիդասն է ակումբի ներկայիս մարզահագուստի մատակարարը[24]։ Համաձայնագիրը (որը ուժի մեջ կմնա մինչև 2029 թվականը) ստորագրվել է $10,069,000 ԱՄՆ դոլար գումարած տարեկան 40% հոնորար ակումբի համար[25]։
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազգային
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արգենտինայի առաջնություն (33)․ 1919, 1920, 1923, 1924, 1926, 1930, 1931 LAF, 1934 LAF, 1935, 1940, 1943, 1944, 1954, 1962, 1964, 1965, 1969 Նասիոնալ, 1970 Նասիոնալ, 1976 Մետրոպոլիտանո, 1976 Նասիոնալ, 1981 Մետրոպոլիտանո, 1992 Ապերտուրա, 1998 Ապերտուրա, 1999 Կլաուզուրա, 2000 Ապերտուրա, 2003 Ապերտուրա, 2005 Ապերտուրա, 2006 Կլաուզուրա, 2008 Ապերտուրա, 2011 Ապերտուրա, 2015, 2016–17, 2017–18
- Արգենտինայի գավաթ (3)․ 1969, 2012, 2015
- Կոմպետենսիա Ջոկեյի գավաթ (2)․ 1919, 1925
- Դ. Կառլոս Իբարգուրենի գավաթ (5)․ 1919, 1923, 1924, 1940, 1944
- Էստիմուլո գավաթ (1)․ 1926
- Կոմպետենսիա Բրիտանիկա Ջորջ VI-ի գավաթ (1)․ 1946
Միջազգային
[խմբագրել | խմբագրել կոդը]- Միջմայրցամաքային գավաթ (3)․ 1977, 2000, 2003
- Լիբերտադորեսի գավաթ (6)․ 1977, 1978, 2000, 2001, 2003, 2007
- Հարավամերիկյան գավաթ (2)․ 2004, 2005
- Ռեկոպա Սուդամերիկանա (4)․ 1990, 2005, 2006, 2008
- Լիբերտադորեսի սուպերգավաթ (1)․ 1989
- Ոսկե գավաթ (1)․ 1993
- Լիբերտադորեսի սուպերգավաթի գավաթակիրների գավաթ (1)․ 1992
- Թայ գավաթ (1)․ 1919
- Կոուսինյերի փառքի գավաթ (1)․ 1920
- Էսկոբար-Խերոնայի գավաթ (2)․ 1945, 1946
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Campeones de la Primera División Արխիվացված 2015-06-18 Wayback Machine on AFA website
- ↑ En la tabla histórica de títulos, Boca acortó más distancias, Clarín, 9 May 2018
- ↑ Copas Nacionales – Ganadores Արխիվացված 2015-06-18 Wayback Machine on AFA website (retrieved 4 November 2015)
- ↑ 38 Campeones de Fútbol Argentino by Diego Estévez – Ediciones Continente – 9789507543692
- ↑ Independiente vs. Boca: quién tiene más títulos internacionales by Oscar Barnade, Clarín, 8 August 2018
- ↑ Cuadro total de títulos oficiales Արխիվացված 2017-06-25 Wayback Machine on Revisionismo del Fútbol, retrieved 29 June 2019
- ↑ 7,0 7,1 «Evolución histórica de la camiseta xeneize». Bocajuniors.com.ar. Վերցված է 2019 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ Vaca, Javier; Lodise, Sergio. «La camiseta rosa». Revista del CECAD #3 February 2013. Calameo.com. Վերցված է 2013 թ․ մայիսի 5-ին.
- ↑ ««De otro barco?» at Planeta Boca Juniors website». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ Boca fue el Milan contra la "U", Perfil, 14 June 2012
- ↑ Las camisetas más polémicas de Boca a lo largo de su historia, Diario Popular, 8 December 2013
- ↑ Interview to Diego Maradona in Planeta Boca Juniors
- ↑ "La banda amarilla salió a la cancha", Clarín, 15 January 2005
- ↑ «La camiseta nueva, a la venta». Արխիվացված է օրիգինալից 2021-10-11-ին. Վերցված է 2024-04-06-ին.
- ↑ Se viene el estreno de la camiseta violeta, Clarín, 11 January 2013
- ↑ La versión "alternativa" de la camiseta de Boca no gustó, La Razón, 1 July 2013 (Archived 6 January 2016)
- ↑ Y una tarde, Boca usó la polémica camiseta rosa, La Nación, 8 December 2013
- ↑ Hinchas de Boca mostraron su repudio a la camiseta rosa, Diario Popular, 8 December 2013
- ↑ "Parecida pero diferente", Clarín, 7 February 2014
- ↑ "Boca sigue innovando: ahora saca a la venta una camiseta flúo" Արխիվացված 18 Հոկտեմբեր 2015 Wayback Machine, Diario Registrado, 8 February 2014
- ↑ "http://www.infobae.com/2016/04/04/1801879-es-negra-la-polemica-nueva-camiseta-boca-el-dorado-la-franja/", Infobae, 4 April 2016
- ↑ Bronca en Boca por la nueva camiseta negra: "No la vamos a usar", dijo enojado Angelici, El Día, 7 April 2016
- ↑ "Boca usó la camiseta alternativa negra con números y vivos dorados", El Liberal, 11 April 2016
- ↑ Boca-Adidas, una relación histórica by Juan M. Compte on El Cronista, 9 Feb 2020
- ↑ Boca, Adidas y los detalles de un contrato único: casi el doble de lo que cobra River y dólar a 70 pesos, La Nación, 31 Jul 2019
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բոկա Խունիորսի պաշտոնական կայքը
- Բոկա Խունիորսի պաշտոնական Ֆեյսբուքի էջը
- Բոկա Խունիորսի պաշտոնական Տվիտերի էջը
- Բոկա Խունիորսի պաշտոնական Ինստագրամի էջը
- Բոկա Խունիորսի պաշտոնական ՅուԹյուբի էջը
- Բոկա Խունիորսի պաշտոնական Գուգլ Պլուսի էջը
- Բոկա Խունիորսը transfermarkt-ում
- Բոկա Խունիորսը futbol24.com-ում
- Բոկա Խունիորսը soccerway.com կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոկա Խունիորս» հոդվածին։ |
|