Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բահիա (Bahia), նահանգ Բրազիլիայում, Բրազիլական բարձրավանդակի արևելյան մասում։ Տարածությունը 561 հզ․ կմ2 է, բնակչությունը՝ 14,175,341 (2012)։ Վարչական կենտրոնը և գլխավոր նավահանգիստը Սալվադորն է։ Տալիս է երկրի նավթի արդյունահանման և վերամշակման 90%-ը, ալմաստի հանույթի 25%-ը։ Հարավ ծովափնյա շրջանում տարածված են կակաոյի (հավաքի 95%), հյուսիսում՝ ծխախոտի և շաքարեղեգի պլանտացիաներ։ Ներքին շրջաններում զարգացած է էքստենսիվ մսատու անասնապահությունը։ Ունի սննդի, տեքստիլ, կաշվի, կոշիկի, քիմյական արդյունաբերություն։
Նահանգը գտնվում է Բրազիլական սարահարթի արևելյան մասում, հյուսիսում սահմանակից է Ալագոաս, Պերնամբուկու և Ալագոաս նահանգների, արևմուտքում Տոկանտինս և Գոյաս, և հարավում Մինաս Ժերայս և Էսպիրիտու Սանտու նահանգների հետ։ Հյուսիսից հարավ նահանգը հատում է Սյերա-դու-Էսպինյասու լեռնաշղթան, որի ամենաբարձր գագաթն է 1850 մ բարձրությամբ Ալմաս լեռը։ Նահանգի արևմտյան սահամի երկայնքով անցնում է Սերա-Ժերալ-դի-Գոյաս լեռնաշղթան։
Նահանգի հյուսիսային մասում գետերը հիմնականում չորացող են, իսկ նահանգի արևմտյան մասում Սյերա-դու-Էսպինյասու լեռնաշղթայից այն կողմ տեղաբաշխված է Սան-Ֆրանսիսկու գետի ավազանը։ Այս գետի վրա է կառուցված երկրի ամենամեծ ջրամբարներից մեկը՝ Սոբրադինյուն (տարածքը — 4214 կմ²)։
Կլիման արևադարձային է, միջին տարեկան ջերմաստիճանը կազմում է +22 ºС: Անձրևների շրջանի սկիզբը տարբեր է նահանգի տարբեր մասերում։ Մայրաքաղաք Սալվադորում անձրևները սկսվում են մարտին և ավարտվում հուլիսին, նահանգի արևմուտքում ձգվում են հոկտեմբերից մարտ, իսկ հյուսիսում այս ժամանակաշրջանը ձգվում է փետրվարից ապրիլ։
Համաձայն 2010 թվականի մարդահամարի տվյալների նահանգի բնակչությանը հետևյալն է՝
Ընդամենը բնակչություն |
14 016 906
|
այդ թվում՝ |
Քաղաքային բնակիչներ |
10 102 476 |
Մասը ընդհանուրում, % |
72,07
|
|
Գյուղական բնակիչներ |
3 914 430 |
Մասը ընդհանուրում, % |
27,93
|
|
Տղամարդիկ |
6 878 266 |
Մասը ընդհանուրում, % |
49,07
|
|
Կանայք |
7 138 640 |
Մասը ընդհանուրում, % |
50,93
|
Բնակչության խտությունը, մարդ/կմ² |
24,82
|
Նահանգի բնակչությունը % երկրի բնակչությունից |
7,35
|
2006 թվականին բնակչության 67,4 % ապրում էր քաղաքներում։ 1991-ց 2000 թվականները բնակչության աճը կազմել է 1,1 %։ 2006 թվականին նահանգում կար 3,826 միլիոն տուն։
-
-
Սալվադոր քաղաքը
-
-
-
-
-
-
-
-
-
XIX դար
-
XVII դար
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 248)։
|