Արֆենյա Հովհաննիսյան
Արտաքին տեսք
Արֆենյա Հովհաննիսյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 12, 1918 |
Ծննդավայր | Խերխան, Անդրկովկասյան կոմիսարիատ |
Մահացել է | սեպտեմբերի 16, 2004 (86 տարեկան) |
Մահվան վայր | Ստեփանակերտ, Արցախ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Արցախ |
Մասնագիտություն | թատրոնի դերասանուհի |
Աշխատավայր | Ստեփանակերտի հայկական դրամատիկական թատրոն |
Պարգևներ և մրցանակներ | |
Արֆենյա Գրիգորի Հովհաննիսյան (ապրիլի 12, 1918, Խերխան, Անդրկովկասյան կոմիսարիատ - սեպտեմբերի 16, 2004, Ստեփանակերտ, Արցախ), խորհրդային հայ դերասանուհի, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1982)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արֆենյա Հովհաննիսյանը ծնվել է 1918 թվականի ապրիլի 12-ին Խերխան գյուղում[1]։
1934 թվականից աշխատել է Ստեփանակերտի Մ․ Գորկու անվան դրամայի թատրոնում[1]։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին[2]։
Մահացել է 2004 թվականի սեպտեմբերի 16-ին Ստեփանակերտում[1]։
Դերերը թատրոնում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեղինակ | Ներկայացում | Դեր |
---|---|---|
Ալեքսանդր Շիրվանզադե | Նամուս | Շպպանիկ |
Գաբրիել Սունդուկյան | Խաթաբալա | Քեթևան |
Չարլզ Դիքենս | Դավիթ Կոպերֆիլդ | Բեկուրտին |
Յոհան Ֆրիդրիխ Շիլլեր | Սեր և խարդավանք | տիկին Միլլեր |
Ալեքսանդր Օստրովսկի | Անմեղ մեղավորներ | Գալչիխա |
Վլադիմիր Գագլոև | Ասք մոր մասին | Դուդու |
Կիտա Բուաչիձե | Բակում չար շուն կա | Ցացաննա |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «Арфения Аванесян». Кино-Театр.РУ. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ «Ստեփանակերտի Վ.Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոն ։ ՀԵՏԱԴԱՐՁ…». archive.li. 2016 թ․ նոյեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 2-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայուհիներ» հանրագիտարան, հատոր 2. Երևան: Ամարաս. 2011. էջ 105. ISBN 978-99930-1-133-0.