Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վահանապտեր արական (լատին․՝ Dryopteris filix-mas), բազմաոտիկազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։
Առանց ցողունի, հաստ և կարճ կոճղարմատով և բազմաթիվ բարակ արմատներով բազմամյա խոտաբույս է։ Երկարավուն-էլիպսաձև, մուգ կանաչ տերևները աճում են կոճղարմատից։ Բացված տերևներն ունեն երկար կոթունով խոշոր փետրաձև հատվածավոր տերևաթիթեղ։ Տերևների ստորին մակերեսի վրա ամռան վերջում առաջանում են սպորանգիումների գորշ ծածկույթով կույտեր, որտեղ գտնվում են մուգ գորշ սպորներով օվալաձև սպորանգիումներ[1]։
Աճում է ստվերաշատ անտառներում։ Հանդիպում է Լոռու և Արագածոտնի մարզերում։ Գեղազարդային և թունավոր բույս է[1]։
Բուժական նպատակներով օգտագործվում են թարմ գորշ, ներսից կանաչ և քաղցրավուն կոճղարմատները։ Կոճղարմատն օգտագործում են թարմ վիճակում կաշին դաբաղելու և դեղին ներկելու համար։ Երկար պահելուց հետո այն դառնում է գորշագույն և կորցնում ակտիվությունը[1]։
- ↑ 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
Տաքսոնի նույնացուցիչներ |
---|
| Dryopteris filix-mas | |
---|
| Polypodium filix-mas | |
---|
|