Արթուր Յուսուպով (շախմատիստ)
Արթուր Յուսուպով | |
---|---|
![]() | |
Պետություն(ներ) | ![]() |
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 13, 1960[1] (65 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Կոչում | գրոսմայստեր[2], միջազգային վարպետ, ԽՍՀՄ շախմատի սպորտի վարպետ և ՖԻԴԵ-ի ավագ մարզիչ |
Ներկայիս վարկանիշ | 2559 |
ՖԻԴԵ համար | 4618777 |
365chess | Artur_Jussupow |
Chesstempo համար | 97891 |
ICCF համար | 97891 |
Մասնակցել է | Շախմատային օլիմպիադա 1982[3], Շախմատային օլիմպիադա 1984[3], Շախմատային օլիմպիադա 1986[3], Շախմատային օլիմպիադա 1988[3], Շախմատային օլիմպիադա 1990[3], Շախմատային օլիմպիադա 1994[3], Շախմատային օլիմպիադա 1996[3], Շախմատային օլիմպիադա 1998[3], Շախմատային օլիմպիադա 2000[3] և Շախմատային օլիմպիադա 2006[3] |
Մարզական ակումբ | Schachgesellschaft Winterthur? |
Պարգևներ և մրցանակներ | |
jussupow.de/index2.html | |
![]() |
Արթուր Մայակովիչ Յուսուպով (ռուս.՝ Арту́р Маякович Юсу́пов, գերմ.՝ Artur Jussupow, փետրվարի 13, 1960[1], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային, ռուսաստանցի, հետագայում գերմանացի շախմատիստ, գրոսմայստեր (1980)։ Աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների եզրափակիչ հանդիպման մասնակից (1986 թ.)։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1987), ՖԻԴԵ-ի վաստակավոր մարզիչ (2005)։ Ամենաբարձր վարկանիշը եղել է 1995 թվականի հուլիսին՝ 2680, վարկանիշային ցուցակում ամենաբարձրը զբաղեցրել է 3-րդ տեղը՝ 1986 և 1987 թվականներին, Գարրի Կասպարովից և Անատոլի Կարպովից հետո, 1986 թվականի հունվարին հավասարվել է Յան Թիմանին և Ռաֆայել Վահանյանին[4]։
«Աշխատանքային վաստակի համար» մեդալակիր (ԽՍՀՄ, 1985)[5]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արթուր Յուսուպովը ծնվել է Մոսկվայում, 1960 թվականին։ Շախմատ խաղալ սովորել է վեց տարեկանում, եղել է Մ․ Բոտվիննիկի անվան մանկապատանեկան մարզադպրոցի սան, նախնական շրջանում մարզվել է Միխայիլ Յուդովիչի ղեկավարությամբ, հետագայում՝ Մարկ Դվորեցկիի[6]։ Նրանց համագործակցությունը տևել է երկար տարիներ, և հետագայում նրանք հիմնել են Դվորեցկի-Յուսուպով շախմատի դպրոցը, որտեղից ի հայտ են եկել հայտնի շախմատիստներ՝ Պյոտր Սվիդլերը, Սերգեյ Մովսեսյանը, Վադիմ Զվյագինցևը։ Դվորեցկու հետ համագործակցությամբ Յուսուպովը գրել է մի շարք դասագրքեր, որոնք թարգմանվել են մի քանի լեզվով։
1977 թվականին Արթուր Յուսուպովը դարձել է պատանիների աշխարհի չեմպիոն, միաժամանակ լրացրել է միջազգային վարպետի նորմը։ 1979 թվականին նա իր նորամուտը նշել է ԽՍՀՄ առաջնությունում և զբաղեցրել 2-րդ տեղը։ Նա եղել է 1985 թվականի հավակնորդների մրցաշարի հաղթողներից մեկը և երեք անգամ մասնակցել է հավակնորդների հանդիպումներին (1985/1987, 1988/1989, 1991/1993)։ 1989 թվականի ապրիլին Բարսելոնայում կայացած մրցաշարում Գարի Կասպարովին հաղթելուց հետո նա ընդգրկվել է Միխայիլ Չիգորինի խորհրդանշական ակումբում։
1980-1990 թվականներին հանդես է եկել ԽՍՀՄ հավաքականում, որի կազմում հաղթել է Եվրոպայի 2 թիմային առաջնությունում (1980, 1983), աշխարհի թիմային առաջնությունում (1985) և 5 շախմատային օլիմպիադայում (1982-1990 թթ.)։ 1986 և 1988 թվականներին Մոսկվայի ԲԿՄԱ-ի կազմում դարձել է Եվրոպայի ակումբների գավաթի հաղթող։
1990-ականների սկզբին նա Մոսկվայի իր բնակարանում ենթարկվել է զինված հարձակման և ատրճանակով ծանր վիրավորվել որովայնից։ Դրանից անմիջապես հետո նա տեղափոխվել է Գերմանիա և 1992 թվականից հանդես է գալիս Գերմանիայի դրոշի ներքո[7]։ Գերմանիայի հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի թիմային առաջնության բրոնզե մեդալակիր (1999) և 200 թվականի Շախմատի օլիմպիադայի փոխչեմպիոն։ Այն բանից հետո, երբ ՖԻԴԵ-ն արգելել է կոֆեինի օգտագործումը որպես դոպինգ և հայտարարել է մրցումներում համապատասխան թեստեր անցկացնելու մասին, Արթուր Յուսուպովը հայտարարել է ազգային հավաքականից դուրս գալու մասին։ Այդ կանոնների մեղմացումից հետո նա համաձայնել է խաղալ 2006 թվականի Թուրինի շախմատի օլիմպիադայում[8]։ 2005 թվականի հունվարին Բազելում դարձել է արագ շախմատի Եվրոպայի չեմպիոն, իսկ փետրվարին Ալտենկիրխենում հաղթել է Գերմանիայի անհատական առաջնությունում։
Հետագայում նա կենտրոնացել է մարզչական գործունեության վրա և Վայսենհորն քաղաքում հիմնել իր շախմատի դպրոցը, որտեղից ի հայտ են եկել մի քանի գրոսմայստեր[9]։
Մարզակ արդյունքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Մրցաշար | Արդյունք | Տեղ |
---|---|---|---|
1977 | ԽՍՀՄ պատանեկան առաջնություն | 9-ից-6 | 3-6 |
ԽՍՀՄ պատանեկան առաջնություն | 13-ից-10½ | 1 | |
1978 | ԽՍՀՄ պատանեկան առաջնություն | 13-ից-10 | 2 |
Ամստերդամ (վարպետների մրցաշար) | 1 | ||
1979 | ԽՍՀՄ շախմատի առաջնություն 1979 | 17-ից-10½ | 2 |
1980 | Էսբյերգ | 1 | |
Վրբաս | 11-ից-6½ | 2-4 | |
1980/81 | ԽՍՀՄ շախմատի առաջնություն 1980/1981 | 17-ից-10 | 3-5 |
1981 | ԽՍՀՄ շախմատի առաջնություն 1981 | 17-ից-8½ | 8-9 |
Կապ-Պիկոֆորդ | 1 | ||
1982 | Զոնալ մրցաշար (Երևան) | 15-ից-10½ | 1 |
Մեժզոնալ մրցաշար (Տոլուկա դե Լերդո) | 13-ից-7½ | 4-7 | |
1983 | Լինարես | 10-ից-5½ | 4-6 |
ԽՍՀՄ շախմատի առաջնություն 1983 | 15-ից-6½ | 14-15 | |
Ինդոնեզիա | 21-ից-13½ | 3 | |
1984 | Սարաևո | 13-ից-7½ | 3-4 |
Խաղ ԽՍՀՄ հավաքական - Աշխարհի հավաքական | 3-ից-1½ | ||
1985 | Միջզոնալ մրցաշար (Թունիս) | 16-ից-11½ | 1 |
Հավակնորդների մրցաշար | 15-ից-9 | 1-3 | |
Ռեյկյավիկ | 5-6 | ||
1986 | Հավակնորդների մրցաշարի կիսաեզրափակիչ հանդիպումը Յան Թիմանի հետ | 6 : 3 | |
Վինիպեգ (քաղաք)Վինիպեգ (քաղաք) | 1 | ||
Բուգոյնո | 14-ից-7 | 4-6 | |
Հավակնորդների եզրափակիչ հանդիպումը Անդրեյ Սոկոլովի հետ | 6½ : 7½ | ||
1987 | ԽՍՀՄ 54-րդ առաջնություն | 17-ից-10 | 5-6 |
Թիլբուրխ | 14-ից-7 | 5 | |
1988 | Յան Էլվեստի հետ հավակնորդների հանդիպումների 1/8 եզրափակիչ | 3½ : 1½ | |
ԽՍՀՄ 55-րդ առաջնություն | 17-ից-10 | 3-4 | |
1989 | Հավակնորդների քառորդ եզրափակիչ հանդիպում Քևին Սփրագեթի հետ | 5 : 4 | |
Հավակնորդների մրցաշարի կիսաեզրափակիչ հանդիպումը Անատոլի Կարպովի հետ | 3½ : 4½ | ||
1995 | Մադրիդ | 9-ից-5 | 3 |
1996 | Նուսլախ | 11-ից-7 | 1-2 |
1998 | Բադ Հոմբուրգ | 3-4 |
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Школа будущих чемпионов. — СПб. : АО «Сфинкс», [1993]. Вып. 1. — 256 с. ISBN 5-87132-001-5. В соавторстве с М. И. Дворецким.
- Секреты дебютной подготовки. — Харьков : Фолио, 1996. — 281, [2] с. (Школа будущих чемпионов; 2). ISBN 966-03-0038-7. В соавторстве с М. И. Дворецким. (2-е изд., испр. и доп. 1998. ISBN 966-03-0442-0.)
- Техника в шахматной игре. — Харьков : Фолио, 1996. — 224 с. (Школа будущих чемпионов; 3). ISBN 966-03-0039-5. В соавторстве с М. И. Дворецким. (2-е изд., испр. и доп. 1998. ISBN 966-03-0443-9.)
- Методы шахматного обучения. — Харьков : Фолио, 1997. — 261, [2] с. (Школа будущих чемпионов; 1). ISBN 966-03-0255-X. В соавторстве с М. И. Дворецким.
- Позиционная игра. — Харьков: Фолио, 1997. — 272 с. (Школа будущих чемпионов; 4). ISBN 966-03-0138-3. В соавторстве с М. И. Дворецким. (2-е изд., испр. и доп. Харьков : Факт, 2001. ISBN 966-637-032-8.)
- Развитие творческого мышления шахматиста. — Харьков : Фолио, 1997. — 232, [1] с. (Школа будущих чемпионов; 5). ISBN 966-03-0256-8. В соавторстве с М. И. Дворецким.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #112616208 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ FIDE Ratings and Statistics
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 OlimpBase
- ↑ Eloliste Januar 1986 bei olimpbase.org (englisch)
- ↑ Юсупов Артур Маякович
- ↑ «Артур Юсупов: «Сейчас дети играют лучше, чем в наше время»». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 15-ին.
- ↑ «Артур Юсупов. Искусство быть самим собой». Sports.ru. 2022 թ․ փետրվարի 13. Վերցված է 2024 թ․ հունվարի 13-ին.
- ↑ Artur Jussupows Ergebnisse bei Schacholympiaden auf olimpbase.org (englisch)
- ↑ «Артур Юсупов: «Желаю армянским шахматистам немного удачи…»». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 15-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անձնական քարտը ՖԻԴԵ-ի կայքում
- Արթուր Յուսուպով շախմատիստի էջն ու պարտիաները Chessgames.com կայքում
- Անձնական քարտը 365chess.com կայքում
- Կենսագրությունը Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի կայքում
- Անձնական քարտը OlimpBase.org կայքում
- Յուսուպովի շախմատային ակադեմիա (գերմ.)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արթուր Յուսուպով (շախմատիստ)» հոդվածին։ |
|
- Փետրվարի 13 ծնունդներ
- 1960 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Շախմատիստներ այբբենական կարգով
- 20-րդ դարի գերմանացիներ
- Գերմանացի գրողներ
- Գերմանացի շախմատիստներ
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ
- Շախմատային օլիմպիադաների մասնակիցներ
- Շախմատի գրոսմայստերներ