Jump to content

Անտոնին Զապոտոցկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Անտոնին Զապոտեցկիից)
Անտոնին Զապոտոցկի
Antonín Zápotocký
Չեխոսլովակիայի 6-րդ նախագահ
մարտի 21, 1953 - նոյեմբերի 13, 1957
Նախորդող Կլեմենտ Գոտվալդ
Հաջորդող Անտոնին Նովոտնի
Չեխոսլովակիայի 15-րդ վարչապետ
հունիսի 15, 1948 - մարտի 14, 1953
Նախորդող Կլեմենտ Գոտվալդ
Հաջորդող Ուիլյամ Սիրոկի
 
Կուսակցություն՝ Չեխական սոցիալ-դեմոկրատական կուսակցություն և Չեխոսլովակիայի կոմունիստական կուսակցություն
Մասնագիտություն՝ գրող, քա��աքական գործիչ, արհմիութենական գործիչ, Կապո և բանաստեղծ
Ծննդյան օր դեկտեմբերի 19, 1884(1884-12-19)[1][2][3][…]
Ծննդավայր Զակոլանի[4][5]
Վախճանի օր նոյեմբերի 13, 1957(1957-11-13)[6][1][7][…] (72 տարեկան)
Վախճանի վայր Պրահա, Չեխոսլովակիա[6][3][4][…]
Թաղված Strašnice Crematorium և Վինոհրադի գերեզմանատուն[8]
Քաղաքացիություն  Ավստրո-Հունգարիա,  Չեխոսլովակիայի առաջին հանրապետություն և  Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն
Հայր Լադիսլավ Զապոտոցկի
Ամուսին Marie Zápotocká?
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Անտոնին Զապոտոցկի (չեխ․՝ Antonín Zápotocký, դեկտեմբերի 19, 1884(1884-12-19)[1][2][3][…], Զակոլանի[4][5] - նոյեմբերի 13, 1957(1957-11-13)[6][1][7][…], Պրահա, Չեխոսլովակիա[6][3][4][…]), Չեխոսլովակիայի կոմունիստ քաղաքական գործիչ, գրող։

Ծնվել է Կլադնոյի շրջանում (Ավստրո-Հունգարիա, այժմ Չեխիա)։ Հայրը՝ Լադիսլավ Զապոտոցկին, Չեխիայի սոցիալ դեմոկրատական (ՉՍԴԿ) կուսակցության հիմնադիրներից էր։

Եղել է 1920 թվականին Պետրոգրադում անցկացված Կոմունիստական կուսակցության երկրորդ համաժողովի ՉՍԴԿ ձախ թևի պատվիրակ։ Բոգոմիր Շմերալի հետ միասին հիմնադրել են Չեխոսլովակիայի կոմունիստական կուսակցությունը, երբ այն 1921 թվականին առանձնացավ Չեխիայի սոցիալ դեմոկրատական (ՉՍԴԿ) կուսակցությունից։

1921 թվականին դարձել է Չեխոսլովակիայի կոմկուսի (ՉԿԿ) ԿԿ-ի անդամ, 1922-1925 թվականներին՝ ՉԿԿ-ի գլխավոր քարտուղար։ Մասնակցել է Կոմինտերնի II (1920), VI (1928), VII (1935, ընտրվել է Կոմինտերնի գործադիր կոմիտեի անդամության թեկնածու) կոնգրեսներին։ 1945-1950 թվականներին եղել է Չեխոսլովակիայի արհմիությունների կենտրոնական խորհրդի նախագահ, 1948-1953 թթ.՝ կառավարության նախագահ՝ փոխարինելով Կլեմենտ Գոտվալդին, ով դարձավ երկրի նախագահ։

1953 թվականի մարտի 14-ին, Իոսիֆ Ստալինի թաղումից վերադառնալուց հետո, Գոտվալդը մահացավ և նախագահ դարձավ Անտոնին Զապոտոցկին, ով երկիրը կառավարեց 1953-1957 թվականներին[11]։

Նախորդող
Կլեմենտ Գոտվալդ
Չեխոսլովակիայի վարչապետ
Անտոնին Զապոտոցկի

հունիսի 15, 1948 - մարտի 14, 1953
Հաջորդող
Ուիլյամ Սիրոկի
Նախորդող
Կլեմենտ Գոտվալդ
Չեխոսլովակիայի նախագահ
Անտոնին Զապոտոցկի

1953–1957
Հաջորդող
Անտոնին Նովոտնի

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • H. Gordon Skilling, "The Formation of a Communist Party in Czechoslovakia", American Slavic and East European Review, Vol. 14, No. 3 (Oct., 1955), p. 346-358 doi:10.2307/3000944
  • H. Gordon Skilling, "The Comintern and Czechoslovak Communism: 1921-1929", American Slavic and East European Review, Vol. 19, No. 2 (Apr., 1960), p. 234-247 doi:10.2307/3004193
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոնին Զապոտոցկի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 659