Jump to content

Ամալյա Կոստանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոստանյան (այլ կիրառումներ)
Ամալյա Կոստանյան
Ծնվել էմարտի 10, 1960(1960-03-10)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էսեպտեմբերի 30, 2010(2010-09-30) (50 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1981) և ՀԱՀ (1996)
Գիտական աստիճանԿենսաբանական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունկենսաֆիզիկոս
ԱշխատավայրՄոլեկուլային կենսաբանության ինստիտուտ

Ամալյա Կոստանյան (մարտի 10, 1960(1960-03-10), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 30, 2010(2010-09-30), Երևան, Հայաստան[1]), կենսաֆիզիկոս, գիտնական, կենսաբանական գիտությունների թեկնածու։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամալյա Կոստանյանը ծնվել է 1960 թվականի մարտի 10-ին, Երևանում։ 1981 թվականին ավարտել է ԵՊՀ-ը` ստանալով կենսաֆիզիկոսի մասնագիտություն, 1990 թվականին ԵՊՀ-ից ստացել է կենսաբանական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1984-1996 թվականներին աշխատել է Գիտությունների ազգային ակադեմիայի Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտում։ 1996 թվականին ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանը` ստանալով քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների մագիստրոսի կոչում։ Ներգրավված է եղել ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության, Միավորված ազգերի կազմակերպության, ՏԱՍԻՍ-ի ծրագրերի իրականացման մեջ, ինչպես նաև հետազոտական աշխատանք է կատարել ՀԱՀ-ում։ 1998 թվականին ԱՄՆ Տեղեկատվական գործակալության Էդմունդ Մասքի մրցանակին արժանանալով` սովորել է ԱՄՆ Դյուքի համալսարանի Թերի Սանֆորդի անվան քաղաքական հետազոտությունների դպրոցում, որտեղ 2000 թվականին ստացել է Միջազգային զարգացման քաղաքականության մագիստրոսի կոչում[2]։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականի հուլիսին Ամալյա Կոստանյանը հիմնադրել է «Տարածաշրջանային զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը։ 2001 թվականի հոկտեմբերին կազմակերպությունը հավատարմագրվել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» (ԹԻ) համաշխարհային հակակոռուպցիոն շարժման կողմից որպես ազգային մասնաճյուղ։ 2008 թվականի փետրվարին կազմակերպությունը վերագրանցվել է որպես Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն (ԹԻՀԿ)։ ԹԻՀԿ-ը ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի կոալիցիայի անդամ է 2008 թվականից ի վեր։ Ամալյա Կոստանյանը եղել է ԹԻՀԿ նախագահ մինչև հանկարծամահ լինելը` 2010 թվականի սեպտեմբերին[2]։

Էդմունդ Մասքի ծրագրի 10-ամյակին նվիրված միջոցառմանը ԱՄՆ Պետական դեպարտամենտը Ամալյա Կոստանյանին շնորհել է Հայաստանից Մասքի ծրագրին մասնակցած առավել աչքի ընկած շրջանավարտի կոչում` «Կովկասյան տարածաշրջանում ՀԿ-ների զարգացման» գործում իր ներդրումն ունենալու մեջ (2002)[2]։

2008 թվականից Ամալյա Կոստանյանը եղել է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության խորհրդի նախագահ և Հայաստանի հելսինկյան կոմիտեի խորհրդի անդամ։ Գործընկերների բնութագրմամբ եղել է լավ առաջնորդ և աջակից, մարդու իրավունքների խիզախ պաշտպան, ում ոգին, բարձր ինտելեկտը, հումորը և էներգիան նրանց ոգեշնչել ու առաջնորդել է դժվարին պահերին[2]։

Ամալյա Կոստանյանը իր ներդրումն է ունեցել Հայաստանին վերաբերող մի շարք զեկույցներում։

Նա ԹԻՀԿ-ի կողմից հրապարակված 17 գրքերի հեղինակ ու համահեղինակ է։

Մահացել է 2010 թվականի սեպտեմբերի 30-ին, Երևանում[3]։

  • 2010 թվականի նոյեմբերի 7-9 Բանգկոկում տեղի ունեցած Թրանսփարենսի Ինթերնեշնլի տարեկան ընդհանուր ժողովը որոշել է «սահմանել Ամալյա Կոստանյանի անվան մրցանակ, որը շնորհվելու է ԹԻ հակակոռուպցիոն շարժման գերազանց գործունեության համար»[2]։
  • Ամալյա Կոստա��յանը հետմահու արժանացել է ԱՄՆ դեսպանության «Խիզախ կին» մրցանակին` հաշվետու և թափանցիկ կառավարման խթանմանը, կոռուպցիայի դեմ պայքարին և քաղաքացիական հասարակության ներգրավվածության ամրապնդմանն ուղղված իր տասնամյա գործունեության համար[2]։
  • ԹԻՀԿ-ն և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպությունը սահմանել են Ամալյա Կոստանյանի անվան ամենամյա մրցանակ, որը շնորհվելու է Հայաստանում հակակոռուպցիոն գործունեության մեջ նշանակալի դերակատարում ունեցող և/կամ սկզբունքային, ազնիվ ու անշահախնդիր քաղաքացիական ակտիվություն ցուցաբերած անձանց/գործիչներին[2][4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Մահացել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Ամալյա Կոստանյանը». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2021 թ․ մարտի 14-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Ամալյա Կոստանյան, ԹԻՀԿ հիմնադիր նախագահ
  3. «Transparency International mourns loss of Amalia Kostanyan, Chair of…». Transparency.org (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 14-ին.
  4. Ecolur. «Ամալյա Կոստանյանի անվան 2018 թ-ի մրցանակը շնորհվեց «Ռեստարտ» ուսանողական նախաձեռնությանը և Ամուլսարի պահապաններին - Ecolur». www.ecolur.org (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 14-ին.