ԱՄՆ-ի ֆեդերատիվ կառուցվածքն արտահայտված է երկրի պետական դրոշի վրա։ Դրոշի վերին ձախ անկյունում պատկերված է սպիտակ հնգաթև աստղերով ուղղանկյունին, աստղերի թիվը համապատասխանում է ԱՄՆ նահանգների թվին․ այն պարբերաբար փոփոխվում է. 50-րդ աստղը դրոշի վրա է ավելացվել 1959-ին, Հավայան կղզիներին նահանգի կարգավիճակ տալուց հետո։ Այդ դրոշը ուժի մեջ է մտել 1960 թվականի հուլիսի 4-ին։ Դրոշի հորիզոնական յոթ կարմիր և վեց սպիտակ շերտերը խորհրդանշում են անկախ պետություն ձևավորած բրիտանական տասներեք գաղութները (Դելավեր, Փենսիլվանիա, Նյու Ջերսի, Ջորջիա, Կոնեկտիկուտ, Մասաչուսեթս, Մերիլենդ, Հարավային Կարոլինա, Հյուսիսային Կարոլինա, Նյու Հեմփշիր, Վիրջինիա, Նյու Յորք, Ռոդ Այլենդ)։
Վերին ձախ անկյունում՝ կապույտ դաշտում,պատկերված սպիտակ աստղերի քանակը համապատասխանում է նահանգների քանակին (ներկայումս դրանք հիսունն են)։
Կարմիրը նշանակում է դիմացկունություն, կապույտը՝ համառություն, արդարություն, զգոնություն, սպիտակը՝ անմեղություն և մաքրություն։