TCP/IP
Համացանցային հաղորդակարգերի հավաքածու, առավել հայտնի որպես TCP/IP համակարգչային ցանցի մոդել և հաղորդակարգերի («պրոտոկոլների») հավաքածու, որն օգտագործվում է համացանցում և համակարգչային այլ ցանցերում։ Փոխանցման կառավարման հաղորդակարգը (TCP) և ինտերնետային հաղորդակարգը (IP) եղել են առաջին ցանցային հաղորդակարգերը, որ ներկայացվել են որպես ստանդարտ և վերջինների հիմնարար դերի պատճառով հաճախ ողջ հավաքածուն անվանում են TCP/IP։
Հաճախ անվանվելով «ինտերնետային մոդել», այն սկզբնապես հայտնի է եղել որպես DoD մոդել, քանի որ ցանցային մոդելի զարգացումը սկսվել է ԱՄՆ-ի պաշտպանության դեպարտամենտի DARPA գործակալության կողմից։
TCP/IP հաղորդակարգերը տրամադրում են սկզբնակետից վերջնակետ միացում, որը բնութագրում է, թե ինչպես վերջնակետում պետք է տվյալները հասցեագրվեն, փաթեթավորվեն, փոխանցվեն, ուղղորդվեն և ստացվեն[1][2]։ Շերտերը՝ բարձրից ցածր, հետևյալն են. կապակցման շերտ (մեկ ցանցային սեգմենտի համար նախատեսված հաղորդակցության տեխնոլոգիա), ինտերնետային շերտ (կապակցում է իրարից անկախ ցանցերը՝ այդպիսով ստեղծելով համատեղ աշխատանք), տրասպորտային շերտ (ստեղծում է համակարգչից համակարգիչ հաղորդակցություն) և ծրագրային շերտ (հնարավորություն է ստեղծում փոխանակելու ծրագրային տվյալները պրոցեսից պրոցես)։ TCP/IP մոդելը և հարակից պրոտոկոլները մշակված են Internet Engineering Task Force (IETF) կողմից։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկզբնական հետազոտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինտերնետային պրոտոկոնլերի հավաքածույի հետազոտությունն ու մշակումը սկսվել է1960-ական թվականների վերջերին՝ Defense Advanced Research Projects Agency (DARPA) գործակալության կողմից[3]։
1969 թվականին ARPANET-ում իրականացվող աշխատանքից հետո DARPA-ն սկսեց աշխատել փոխանակման մի շարք այլ տեխնոլոգիաների վրա։
1972 թվականին Ռոբերտ Քանը միացավ DARPA ինֆորմացիոն պրոցեսինգի տեխնոլոգիաների գրասենյակին, որտեղ նա աշխատել է և՛ արբանյակային և վերգետնյա ռադիոալիքային ցանցերի վրա և գնահատում էր այդ երկու դաշտերում աշխատելու ունակության արժեքը։ 1973 թվականի գարնանը ARPANET-ի ցանցային կառավարման ծրագրի մշակող Վինտոն Սերֆը միացավ Խանին՝ աշխատելու բաց կառուցվածքով փոխկապակցման միջոցներ ստեղծելու համար՝ նպատակ ունենալով մշակելու ARPANET-ի հաջորդ սերնդի հաղորդակարգ։
1973 թվականի ամռանը Ռոբերտ Քանը և Սերֆը մշակել էին հիմնարար վերաձևակերպումներ, որտեղ ցանցային հաղորդակարգերի միջև տարբերությունը թաքցվում էր՝ օգտագործելով հասարակ համացանցային պրոտոկոլ, և ի տարբերություն ARPANET-ի, որտեղ ցանցն էր պատասխանատու հուսալիության համար, այստեղ կայաններն էին դառնում պատասխանատու։
Ցանցի նախագիծը ներառում էր այն հասկացությունը, որ այն պետք է մատուցի միայն ծայրային նոդերի միջև արդյունավետ հաղորդման և երթուղավորման հոսքերը, իսկ մյուս բոլոր կարևոր բաղադրիչները՝ ցանցի մի ծայրում՝ նոդերի վերջում։ Հասարակ դիզայն օգտագործելով հնարավոր եղավ գրեթե ցանկացած ցանց անկախ լոկալ հատկանիշներից միացնելու ARPANET-ին՝ այսպիսով լուծելով Խանի խնդիրը։
Ընդունված ասացվածք կա, որ Սերֆի և Քանի TCP/IP գործիքը կաշխատի «երկու թիթեղյա տարաներով և լարերով» (տարիներ հետո որպես կատակ ստեղծվեց և հաջողությամբ փորձարկվեց IP over Avian Carriers պրոտոկոլը։)
Համակարգիչը, որը կոչվում է երթուղիչ (անգ. router), օժտված է յուրաքանչյուր ցանցի ինտերֆեյսով։ Այն փաթեթները իրար միջև ուղղորդում է առաջ և հետ[4]։ Սկզբնապես երթուղիչը կոչվել է անցուղի (անգ. gateway), բայց անվանումը հետագայում փոխվել է այլ տեսակի անցուղիներ հետ չշփոթելու համար։
Առանձնահատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]1973 թվականի մինչև 1974 թվականի Սերֆի ցանցային հետազոտություններ խումբը մշակեց այն գաղափարի մանրամասները, որը բերեց առաջին TCP բնութագրին[5]։ Տեխնիկական մեծ ազդեցություն դարձավ ցանցային աշխատանքը Xerox PARC-ում, որը թողարկեց PARC ունիվերսալ հավաքածու, որը ընդգրկում էր այդ ժամանակներում գոյություն ունեցող գրեթե բոլոր պրոտոկոլների հավաքածուն։
DARPA-ն այնուհետև պայմանագիր կնքեց BBN Technologies ընկերության, Stanford համալսարանի և College London համալսարանի հետ՝ տարբեր հարթակների վրա հաղորդակարգի կամայական տարբերակներ ստեղծելու համար։ Մշակվեցին 4 տարբերակներ. TCP v1, TCP v2, TCP v3 and IP v3, and TCP/IP v4. Վերջին տարբերակը դեռևս գործում է։
1975 թվականին Ստենֆորդի և Լոնդոնի համալսարանների միջև տեստավորվեց երկու ցանցերի մասնակցությամբ TCP/IP հաղորդակցությունը։ 1977 թվականին ԱՄՆ-ի, Միացյալ թագավարության և Նորվեգիայի քաղաքների միջև տեստավորվեց երեք ցանցերի մասնակցությամբ հաղորդակցությունը։ 1978-ից 1983 թվականների ընթացքում տարբեր հետազոտական կենտրոնների կողմից մշակվեցին տարբեր այլ TCP/IP նախատիպեր։ ARPANET-ի տեղափոխումը TCP/IP պաշտոնապես ավարտվեց 1983 թվականի հունվարի 1-ին, երբ նոր հաղորդակարգեր ակտիվացվեցին[6]։
Ինտեգրում
[խմբագրել | խմբագրել կոդը]1982 թվականի մարտին ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտը TCP/IP հաղորդակարգը հայտարարեց ռազմական համակարգչային ցանցերի համար ստանդարտ[7]։
1985 թվականին առաջին Interop կոնֆերանսը կենտրոնացած էր TCP/IP հաղորդակարգի փոխօգտագործման սահմանները ընդլայնելու հարցի վրա։
IBM, AT&T և DEC ընկերությունները եղել են առաջին մեծ կազմակերպությունները, որոնք օգտագործել են TCP/IP, չնայած ներքին հաղորդակարգեր օգտագործելուն (SNA, XNS և այլն)։ 1984 թվականին IBM կորպորացիայում կատարվեց TCP/IP զարգացում։ Բերի Էփլմենի խումբը աշխատում էր այն ուղղությամբ, որ TCP/IP պրոդուկնտները գործեն IBM -ի տարբեր համակարգերի հետ։ Այդ ընթացքում ավելի փոքր ընկերություններ, ինչպիսին էին FTP Software-ը և Wollongong Group-ը, սկսեցին TCP/IP առաջարկել DOS և MS Windows օպերացիոն համակարգերի համար[8]։ Առաջին VM/CMS TCP/IP փաթեթը եկել է Վիսկոնսի համալսարանից[9]։
Այնուհետև այս TCP/IP փաթեթներից շատերը սկսեցին գրվել մի քանի շնորհաշատ ծրագրավորողների կողմից։ Օրինակ Ջոն Ռոմկին, ով աշխատում էր FTP Software ընկերությունում, MIT PC/IP փաթեթի հեղինակն էր[10]։
TCP/IP տարածումը ավելի տարածվեց 1989 թվականին, երբ AT&T ընկերությունը համաձայնեց UNIX-ի համար նախատեսված կոդը դարձնել հանրային սեփականություն։ Շատ ընկերություններ, ինչպես օրինակ IBM-ը, այս կոդը օգտագործում էին իրենց TCP/IP փաթեթներում։ Շատ կազմակերպություններ Windows օպերացիոն համակարգի համար վաճառում էին TCP/IP փաթեթներ, մինչև որ Microsoft կորպորացիան Windows 95 թողարկեց իր սեփական TCP/IP փաթեթը։ Սա տեղի ունեցավ հաղորդակարգերի զարգացումից մի փոքր ավելի ուշ, սակայն իրական հիմք հանդիսացավ TCP/IP հաղորդակարգի տարածման և զարգացման համար։ Սա վերջնականորեն անհետացրեց նախկին բոլոր հաղորդակարգերը։
Նախագծման հիմնական սկզբունքները
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախագծային սկզբնական փաստաթուղթը՝ RFC 1122, ընդգրկում էր նախագծային հիմնական նկարագրություններ շերտավորման միջոցով[11]։
- Ծայրից ծայր սկզբունք. Այս սկզբունքը ժամանակի ընթացքում ենթարկվել է մշակումների։ Դրա սկզբնական արտահայտությունը գործունեությունը դնում է ծայրերի վրա, և այդ դեպքում երկու ծայրերը իրար միացնելով հիմնականում շեշտը դրվում էր արագության և պարզության վրա։ Այժմյան աշխարհը արգելապատնեշների (անգլ.firewalls), ցանցային հասցեների թարգմանիչների, վեբ կոնտենտի քեշավորման և ժամանակի հրամանով այլ փոփոխումների կարիք ունի[12]։
- Դիմացկությունան սկզբունք։ "Սկզբնապես գործունեությունը պետք է պահպանողական լիներ ուղարկման հարցում, իսկ ստացման դեպքում՝ լիբերալ։ Սա նշանակում է, որ պետք է զգուշություն ցուցաբերվեր լավ կազմված դատագրամները ուղարկելուց, բայց պետք է ունակ լիներ ընդունելու ցանկացած դատագրամ[13]։ Սկզբունքի երկրորդ մասը նույնքան կարևոր է, ինչքան նախորդը. մյուս կողմում ծրագիրային փաթեթը կարող է պարունակել թերություններ, ինչը թույլ չի տա ունենալ անվտանգ հաղորդակարգի հատկություններ[14]։
Կարդացեք նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ RFC 1122, Requirements for Internet Hosts – Communication Layers, R. Braden (ed.), October 1989.
- ↑ RFC 1123, Requirements for Internet Hosts – Application and Support, R. Braden (ed.), October 1989
- ↑ "The DoD Internet Architecture Model", Vinton G. Cerf and Edward Cain, Computer Networks, 7 (1983), North-Holland, pp. 307-318
- ↑ RFC 1812, Requirements for IP Version 4 Routers, F. Baker (June 1995)
- ↑ RFC 675, Specification of Internet Transmission Control Protocol, V. Cerf et al. (December 1974)
- ↑ «Internet History». Արխիվացված է օրիգինալից 2000 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ Ronda Hauben. «From the ARPANET to the Internet». TCP Digest (UUCP). Վերցված է 2007 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ Wollongong
- ↑ «A Short History of Internet Protocols at CERN». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ About | "romkey"
- ↑ RFC 1958, Architectural Principles of the Internet, B. Carpenter (June 1996)
- ↑ Rethinking the design of the Internet: The end-to-end arguments vs. the brave new world, Marjory S. Blumenthal, David D. Clark, August 2001
- ↑ p.23 INTERNET PROTOCOL DARPA INTERNET PROGRAM PROTOCOL SPECIFICATION September 1981 Jon Postel Editor
- ↑ Requirements for Internet Hosts -- Communication Layers p.13 October 1989 R. Braden, Editor
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Douglas E. Comer. Internetworking with TCP/IP - Principles, Protocols and Architecture. ISBN 86-7991-142-9
- Joseph G. Davies and Thomas F. Lee. Microsoft Windows Server 2003 TCP/IP Protocols and Services. ISBN 0-7356-1291-9
- Forouzan, Behrouz A. (2003). TCP/IP Protocol Suite (2nd ed.). McGraw-Hill. ISBN 0-07-246060-1.
- Craig Hunt TCP/IP Network Administration. O'Reilly (1998) ISBN 1-56592-322-7
- Maufer, Thomas A. (1999). IP Fundamentals. Prentice Hall. ISBN 0-13-975483-0.
- Ian McLean. Windows(R) 2000 TCP/IP Black Book. ISBN 1-57610-687-X
- Ajit Mungale Pro .NET 1.1 Network Programming. ISBN 1-59059-345-6
- W. Richard Stevens. TCP/IP Illustrated, Volume 1: The Protocols. ISBN 0-201-63346-9
- W. Richard Stevens and Gary R. Wright. TCP/IP Illustrated, Volume 2: The Implementation. ISBN 0-201-63354-X
- W. Richard Stevens. TCP/IP Illustrated, Volume 3: TCP for Transactions, HTTP, NNTP, and the UNIX Domain Protocols. ISBN 0-201-63495-3
- Andrew S. Tanenbaum. Computer Networks. ISBN 0-13-066102-3
- Clark, D. (1988). «The Design Philosophy of the DARPA Internet Protocols» (PDF). SIGCOMM '88 Symposium proceedings on Communications architectures and protocols. ACM: 106–114. doi:10.1145/52324.52336. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 16–ին-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Internet History Արխիվացված 2000-03-03 Wayback Machine—Pages on Robert Kahn, Vinton Cerf, and TCP/IP (reviewed by Cerf and Kahn).
- RFC 675 - Specification of Internet Transmission Control Program, December 1974 Version
- TCP/IP State Transition Diagram Արխիվացված 2007-11-28 Wayback Machine (PDF)
- RFC 1180 A TCP/IP Tutorial - from the Internet Engineering Task Force (January 1991)
- TCP/IP FAQ
- The TCP/IP Guide - A comprehensive look at the protocols and the procedures/processes involved
- A Study of the ARPANET TCP/IP Digest
- TCP/IP Sequence Diagrams
- Daryl's TCP/IP Primer - Intro to TCP/IP LAN administration, conversational style
- Introduction to TCP/IP(չաշխատող հղում)
|