Jump to content

Ֆելիքս Թոխյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆելիքս Թոխյան
Ծնվել էհունիսի 20, 1956(1956-06-20) (68 տարեկան)
ԾննդավայրՍտեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ

Ֆելիքս Պապինի Թոխյան (հունիսի 20, 1956(1956-06-20), Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ իրավաբան, ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր[Ն 1], Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆելիքս Թոխյանը ծնվել է 1956 թվականի հունիսի 20-ին Ստեփանակերտում։

  • 1979 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը՝ գերազանցությամբ, ապա՝ 1982 թ. ՀՀ ԳԱ փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրան։ 1983 թ. աշխատել է նույն ինստիտուտում որպես լաբորանտ-հետազոտող, կրտսեր գիտաշխատող, գիտաշխատող։
  • 1991-1993 թթ. եղել է Երևանի «Գալիք» ինստիտուտի իրավաբանական ֆակուլտետի պետական իրավունքի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր։
  • 1993-1995 թթ. աշխատել է ՀՀ Գերագույն խորհրդում որպես մանդատային հանձնաժողովի փորձագետ։
  • 1995 թ. սեպտեմբերից աշխատել է ՀՀ կառավարման դպրոցում որպես պրոֆեսոր՝ պետաիրավական կրթաբլոկի ղեկավար։
  • 1991-1995 թթ. եղել է ՀՀ Գերագույն դատարանի ատենակալ։
  • 1997 թ. սեպտեմբերի 23-ին նշանակվել է ՀՀ սահմանադրական դատարանի անդամ։
  • 1998 թ. ապրիլի 23-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նրան շնորհվել է դատավորի որակավորման բարձրագույն դաս։
  • 2003 թվականից Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, դասախոս է։

Իրավաբանական գիտությունների թեկնածու է, 8 գրքի և մոտ 70 գիտական ու գիտահանրամատչելի հոդվածների հեղինակ։

  1. Համաձայն Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի ընդունած որոշման՝ հունիսի 24-ից Ֆելիքս Թոխյանը Հայաստանի Սահմանադրական դատարանի դատավոր չէ 1։ Համաձայն Սահմանադրական դատարանի հայտարարության՝ Հայաստանի ազգային ժողովի ընդունած օրինագիծը հակաօրինական է, հետևաբար Ֆելիքս Թոխյանը հանդիսանում է Հայաստանի Սահմանադրական դատարանի դատավոր 2։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]