Ֆելիսիեն Ռոպս
Ֆելիսիեն Ռոպս ֆր.՝ Félicien Rops | |
---|---|
Կեղծանուն | Croque-tout[1], Risette[1], Graffin[1], Cham-Loth[1] և Spor[1] |
Ծնվել է | հուլիսի 7, 1833[2][3][4][…] |
Ծննդավայր | Նամյուր, Բելգիա[5] |
Վախճանվել է | օգոստոսի 22, 1898[2][6] (65 տարեկան) կամ օգոստոսի 23, 1898[4][7][8][…] (65 տարեկան) |
Մահվան վայր | Essonnes, Սենա և Ուազա, Ֆրանսիա |
Քաղաքացիություն | Բելգիա |
Մասնագիտություն | նկարիչ, նկարազարդող, ծաղրանկարիչ, կոմիքսների արտիստ, լուսանկարիչ, գծանկարիչ, նկարիչ-փորագրող, օֆորտանկարիչ և դիզայներ |
Ոճ | սիմվոլիզմ[9][10] և անկումային արվեստ |
Թեմաներ | փորագրություն և Կոմիքս[1] |
Ուշագրավ աշխատանքներ | Bust of a Woman Wearing a Lorgnette around her Neck?, Q17493443?, Սուրբ Անտոնիոյի գայթակղությունը, Pornocrates և The lady with the puppet? |
Անդամակցություն | Ընկերություն ХХ |
Զավակներ | Claire Rops? |
Félicien Rops Վիքիպահեստում |
Ֆելիսիեն Ռոպս (ֆր.՝ Félicien Rops, հուլիսի 7, 1833[2][3][4][…], Նամյուր, Բելգիա[5] - օգոստոսի 22, 1898[2][6] կամ օգոստոսի 23, 1898[4][7][8][…], Essonnes, Սենա և Ուազա, Ֆրանսիա), բելգիացի նկարիչ-սիմվոլիստ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոպսը ծնվել է Նամյուրում Սոֆի Մոբայլի և Նիկոլաս Ռոպսի ընտանիքում[11][12]։ Տեղական ակադեմիայում գեղարվեստական վերապատրաստումներ անցնելուց հետո 20 տարեկան հասակում տեղափոխվել է Բրյուսել[12] և որոշ ժամանակ ուսանել Բրյուսելի համալսարանում[13]։ Հետագայում սովորել է Սենտ Լյուկ ակադեմիայում, ստեղծել է երգիծական վիմագրություններ, որոնք տպագրվել են ուսանողական Le Crocodile ամսագրում։ Այս և մինչև 1862 թվականը Uylenspiegel ամսագրին նվիրաբերած գործերով նա հայտնի է դարձել որպես ծաղրանկարիչ[12]։
1857 թվականին Ռոպսն ամուսնացել է Շառլոտ Պոլե դե Ֆավոյի հետ, ունեցել են երկու երեխա՝ Պոլը և Ջուլիետը (վերջինս մահացել է երեխա հասակում)[11]։ Շառլ դը Կոստերի, Շառլ Բոդլերի գրքերի համար ստեղծել է օֆորտ նկարազարդումներ։ 1862 թվականին մեկնել է Փարիզ, որտեղ հանդիպել է օֆորտի վարպետներ Ֆելիքս Բրաքմոնին և Ժյուլ Ֆերդինանտ Ժաքմարին։ 1865 թվականից թողել է օֆորտով զբաղվելու գործունեությունը և դարձել է փորագրման տեխնիկայի վարպետ[12]։
Շառլ Բոդլերին Ռոպսը հանդիպել է գրողի կյանքի վերջին շրջանում 1864 թվականին և նա մեծ ազդեցություն է թողել նկարչի վրա[14]։ Ռոպսը ստեղծել է Բոդլերի Les Épaves ստեղծագործության ճակատանկարը։ Ռոպսի և Բոդլերի ընկերությամբ և արվեստի գործերով հիացել են այնպիսի գրողներ, ինչպիսիք են Թեոֆիլ Գոթիեն, Ալֆրեդ դը Մյուսեն, Ստեֆան Մալարմեն, Ժյուլ Ամեդե Բարդե դ՛Օռեվիլին, Ժոզեֆ Պելադանը։ Նա սերտորեն կապված էր սիմվոլիզմին և անկումային արվեստին։
Դժբախտ ամուսնությունից հետո Ռոպսը 1874 թվականին տեղափոխվել է Փարիզ[15], որտեղ ապրել է Լեոնտին և Օրելի Դյուլուք քույրերի հետ, Լեոնտինից ունեցել է մեկ աղջիկ՝ Կլարը[16], ով ամուսնացել է բելգիացի գրող Էժեն Դեմոլդերի հետ։
Ռոպսը համարվում է Բրյուսելի գեղարվեստի ազատ ընկերության (Société Libre des Beaux-Arts of Brussels, 1868–1876) և «20-ականները» (Les XX, ձևավորվել է 1883 թվականին) հիմնադիրներից։ 1892 թվականին Ռոպսի տեսողությունը վատացել է, սակայն մինչև կյանքի վերջը նա պահել է կապը գրական ընկերությունների հետ։
Ֆելիսիեն Ռոպսը եղել է մասոն և անդամակցել է Բելգիայի մեծ արևելք մասոնական օթյակին[17]։
Ինչպես այն հեղինակների գործերում, որոնք նկարազարդել է Ռոպսը, այնպես էլ իր կտավներում, միախառված են մարդու սեռական կյանքը, մահը և սատանայական պատկերները։ Ըստ Էդիտ Հոֆմանի՝ Ռոպսի ստեղծագործությունների «էրոտիկ կամ պոռնոգրաֆիկ» բնույթը պայմանավորված է «գավառական նկարչի վրա թողած փարիզյան առաջին տպավորություններով»[12]։
Ռոպսը հաճախ զուգորդել է օֆորտային տեխնիկան մեցցո-տինտո, ակվատինտա տեխնիկաներով, որը քիչ արվեստագետներ են կիրառում։ Նրա օֆորտները մեծ ազդեցություն են թողել բազմաթիվ երիտասարդ արվեստագետների վրա, այդ թվում սիմվոլիստներ Էդուարդ Մունքի, Մաքս Կլինգերի վրա[12]։
«Ճշմարտություն (verite)» ստեղծագործությունը գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահի ֆոնդապահոցում[18]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Pornocrates (1878)
-
«Սատանան ցանում է սերմերը» («Les Sataniques» շարքից, 1882)
-
«Սուրբ Անտոնիոսի գայթակղությունը» (1878)
-
«Սֆինքսներ», Ժյուլ Ամեդե Բարդե դ՛Օռեվիլիի «Les Diaboliques» գրքի նկարազարդումներ
-
La Buveuse d'absinthe, 1877
-
«Son altesse la femme» գրքի նկարազարդումներ (1885)
-
«Թերեզա Ավիլացու զմայլանքը»
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Benoît Noël et Jean Hournon : Parisiana — La capitale des peintres au XIXe (Étude de Pornokratès), Paris, Les Presses Franciliennes, 2006.
- Bernadette Bonnier (dir.) : Le musée provincial Félicien Rops, Bruxelles — Namur, Dexia — Fonds Mercator, 2005.
- Benoît Noël : La Rebuveuse d’absinthe — autour de l'œuvre de Félicien Rops, Sainte Marguerite des Loges, Éditions BVR, 2005
- Hélène Védrine : Le Cabinet de curiosités de Félicien Rops — Caprice et fantaisie en marge d’estampes, Paris, Somogy, 2003.
- Véronique Leblanc et Hélène Védrine : Injures Bohèmes, les plus belles lettres illustrées de Félicien Rops, Paris, Somogy, 2003.
- André Guyaux, Hélène Védrine et al. : Autour des Épaves de Charles Baudelaire, Catalogue Musée Provincial Félicien Rops, Namur, 1999.
- Bernadette Bonnier, Véronique Leblanc, Didier Prioul, Hélène Védrine : Rops suis, aultre ne veulx estre, Bruxelles, Complexes, 1998.
- Hélène Védrine : Félicien Rops : Mémoires pour nuire à l’histoire artistique de mon temps, Bruxelles, Labor, 1998.
- Véronique Leblanc : D’Art, de rimes et de joie — Lettres à un ami éclectique — Correspondance de Félicien Rops à Théodore Hannon, Province de Namur, 1996.
- Olivier Salazar-Ferrer : Lettres à un ami vagabond — Correspondance de Félicien Rops à Jean d’Ardenne, Musée Rops, Namur et Revue Agone, Marseille, 1994.
- Thierry Zéno — Préface de Jean-Pierre Babut du Marès : Les Muses sataniques — Félicien Rops, œuvre graphique et lettres choisies, Bruxelles, Jacques Antoine, 1985.
- Robert Delevoy, Gilbert Lascault, Jean-Pierre Verheggen et Guy Cuvelier : Félicien Rops, Lausanne — Paris, Bibliothèque des Arts, 1985.
- Camille Lemonnier : Félicien Rops — L’homme et l’artiste, Paris, Henri Floury, 1908. Réédité avec une préface d’Hélène Védrine (Paris, Séguier, 1997).
- Jef Meert : Félicien Rops — L'œuvre gravé érotique, Anvers, Loempia, 1986.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Lambiek Comiclopedia — Lambiek, 1999.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 Félicien Rops (նիդերլ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 5,0 5,1 5,2 Ропс Фелисьен // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 6,0 6,1 6,2 Identifiants et Référentiels (ֆր.) — ABES, 2011.
- ↑ 7,0 7,1 7,2 Discogs — 2000.
- ↑ 8,0 8,1 8,2 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ Cassou J., Brunel P., Claudon F., Pillement G., Richard L. Encyclopédie du symbolisme — 1979. — ISBN 2-85056-129-0
- ↑ RKDartists (նիդերլ.)
- ↑ 11,0 11,1 Bonnier, B.; Maliconi, N.; Carpiaux, V. «Félicien Rops Biography 1833-1861». Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 Hoffmann, Edith, "Rops, Félicien", Oxford Art Online
- ↑ Rops, Félicien, and Brison, Charles (1969). Pornocrates: an introduction to the life and work of Felicien Rops, 1833-1898. Skilton. p. 10.
- ↑ «Biography of Félicien Rops» (PDF). Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ «Rops, Félicien». 2008 թ․ մարտի 21. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ «Félicien Rops Biography 1874-1888». Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ «Félicien Rops (1833-1898)». Արխիվացված է Felicien Rops օրիգինալից 2009 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 21-ին.
{{cite web}}
: Check|url=
value (օգնություն) - ↑ Ֆելիսիեն Ռոպսի «Ճշմարտություն (verite)» աշխատանքը ՀԱՊ-ում
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆելիսիեն Ռոպսի թանգարանը Նամյուրում
- Ֆելիսիեն Ռոպսի նկարները
- Rops correspondence at Mount Holyoke College Արխիվացված 2013-12-13 Wayback Machine
- Félicien Ropsի գործերը Գուտենբերգ նախագծում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆելիսիեն Ռոպս» հոդվածին։ |
|