Jump to content

Օմարներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օմարներ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Հոդվածոտանիներ (Arthropoda)
Ենթատիպ Խեցգետնանմաններ (Crustacea)
Դաս Բարձրակարգ խեցգետնակերպեր (Malacostraca)
Կարգ Տասնոտանի խեցգետնակերպեր (Decapoda)
Ենթակարգ Պլեոցիմատներ (Pleocyemata)
Ինֆրակարգ Astacidea
Ընտանիք Օմարներ (Nephropidae)
Dana, 1990

Օմարներ (լատին․՝ Nephropidae) պատկանում են խոշոր ծովաբնակ տասնոտանի խեցգետնակերպերի ընտանիքին։

Առօրյա կյանքում սննդում օգտագործվող օմարներին և լանգուստներին փոխառության եղանակով «լոբստեր» (անգլ.՝ lobsters - օմարներ) են անվանում։

Օմարների ընտանիքի ներկայացուցիչները մեծ կեռաձև վերջույթներ ունեն, մնացած դեպքերում դրանց ձևը նման է գետի խեցգետնիններին։ Իսկական օմարներին տարբերում են առաջին զույգ ոտքերին շատ մեծ վերջույթների առկայությամբ, իսկ երկրորդ և երրորդ զույգերի վրա՝ փոքր[1]։ Վառ արտահայտված է սեռական տարբերակումը (դիմորֆիզմ)՝ արուներն ավելի խոշոր են, քան՝ էգերը։ Որովայնի հատվածը լավ է զարգացած և դրա հատվածները և ելուստները հեշտ է տարբերել։ Մարմինը նման է բոլոր խեցգետնակերպերին՝ երկու շերտով, որոնք և պատյան են ձևավորում։ Պատյանը ժամանակ առ ժամանակ փոխվում է, որը կենդանուն հնարավորություն է տալիս աճել։ Մարմնի մկանային համակարգը ներկայացված է հատուկ մկաններով։ Կյանքի տևողությունն արուների մոտ 31 տարի է, իսկ էգերի՝ 54[2]:

Գինեսի ռեկորդների գրքի համաձայն ամենամեծ օմարը բռնվել էր Նոր Շոտլանդիայում (Կանադա) և կշռում էր 20.15 կգ[3][4]։

Նշանակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի կեսերից սկսած միջոցներ էին ձեռնարկվում արհեստական բուծման համար, որոնք ընդարձակվեցին 21-րդ դարի սկզբին, սակայն մինչ այժմ չի հայտնաբերվել դրանց բուծման առևտրային շահավետ եղանակը[5]։ Որպես արդյունք օմարների պոպուլյացիան մշտապես կրճատվում է։ Անցյալում օմարներին օգտագործում էին, որպես ձկների համար խայծ և ինչպես պարարտանյութ դաշտերի համար[6]։

Խոհարարության մեջ օմարի միսը նրբախորտիկ է համարվում։ Սննդի մեջ օգտագործում են պատյանի տակ գտնվող միսը, պոչի միսը, ոտքերի միսը, լյարդը և խավիարը։ Դրանից պատրաստում են աղցաններ, դոնդողավոր ուտելիքներ, սուֆլե, մուսեր և ապուրներ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Michael Allaby. A Dictionary of Zoology. — Oxford University Press, 1999. — ISBN 978-0-19-280076-3.
  2. Don’t Listen to the Buzz: Lobsters Aren’t Actually Immortal Արխիվացված 2013-06-08 Wayback Machine. // Smithsonian Magazine, 03.06.2013
  3. «Heaviest marine crustacean». Guinness World Records.
  4. «Giant lobster landed by boy, 16». BBC News. June 26, 2006.
  5. Asbjørn Drengstig, Tormod Drengstig & Tore S. Kristiansen. «Recent development on lobster farming in Norway – prospects and possibilities». UWPhoto ANS. Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 9-ին.
  6. «Riddles, Trivia and More». Gulf of Maine Research Institute. 2012 թ․ փետրվարի 24. Վերցված է 2012 թ․ հուլիսի 23-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օմարներ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օ��արներ» հոդվածին։