Օզուրգեթի շրջան
Օզուրգեթի շրջան վրաց.՝ ოზურგეთის მუნიციპალიტეტი | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Երկիր | Վրաստան | ||||
Կարգավիճակ | ��րջան | ||||
Մտնում է | Գուրիայի մարզ | ||||
Ներառում է | 5 քաղաք և 70 գյուղ | ||||
Վարչկենտրոն | Օզուրգեթ | ||||
Հիմնական լեզու | Վրացերեն | ||||
Պաշտոնական լեզուներ | վրացերեն | ||||
Բնակչություն (2014) | 62863 (11 տեղ) | ||||
Խտություն | 92,58 ( 9 տեղ) | ||||
Ազգային կազմ | Վրացիներ | ||||
Կրոնական կազմ | Վրաց Ուղղափառ եկեղեցի | ||||
Տարածք | 675 (41 տեղ) | ||||
Բարձրություն ծովի մ-ից՝ - Ցածրագույն կետ | 0 մ | ||||
Հիմնադրված է | 1929 թ. | ||||
Պատմական շրջան(ներ) | Գուրիա | ||||
Սահմանակցում է | Լանչխութի շրջան, Չոխատաուրի շրջան, Շուախևի մունիցիպալիտետ և Քոբուլեթի մունիցիպալիտետ | ||||
Ժամային գոտի | UTC+4 | ||||
Հապավում | GE.GU.OZ | ||||
ISO 3166-2 կոդ | 44 | ||||
Հեռախոսային կոդ | (494) | ||||
Փոստային ինդեքսներ | 3500–3599 | ||||
Ինտերնետ-դոմեն | .ge | ||||
ozurgeti.mun.gov.ge | |||||
Օզուրգեթի շրջան (վրաց.՝ ოზურგეთის მუნიციპალიტეტი՝ օզուրգեթիս մունիցիպալիտետի)՝ 2-րդ մակարդակի վարչական միավոր է Վրաստանում։ Մտնում է Գուրիայի մարզի կազմի մեջ։ Վարչական կենտրոնը Օզուրգեթ քաղաքն է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շրջանի տարածքը ժամանակին եղել է Գուրիայի իշխանության մասը։ 1810 թվականին վերջինիս կազմում անցել է Ռուսական կայսրությանը։
1840 թվականին կազմվում է Գուրիայի գավառը՝ Օզուրգեթ կենտրոնով։ Այն մտնում էր Վրացա-Իմերեթական նահանգ նահանգի մեջ։ 1846 թվականին նահանգը լուծարվում է երկու մասի՝ Թիֆլիսի և Քութայիսի։ Վերջինիս կազմում էլ հայտնվում է Գուրիայի գավառը։
1918-1921 թվականներին Օզգուրեթը Գուրիայի գավառի մյուս շրջանների հետ եղել է Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության մասը։
Վրացական ԽՍՀ (1921-1990) կազմում Գուրիայի գավառը պահպանվում է, ապա 1930 թվականից բաժանվում 3 շրջանի։
1995 թվականին 3 շրջանները միավորվում են Գուրիայի մարզի մեջ (վրաց.՝ გურიის მხარე)։ 2006 թվականին Օզգուրեթի շրջանն անվանափոխվում է որպես «Օզգուրեթի մունիցիպալիտետ»։
Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարչական կենտրոնը Օզուրգեթ քաղաքն է։ Շրջանը բաժանված է 29 սակրեբուլոյի, որոնցից 1-ը քաղաքային է (ներառում է Օզուրգեթ քաղաքը), 4-ը՝ ավանային (Լաիթուր, Նարուջա, Ուռեկի, Քվեդա Նասակիրալ)։ Շրջանի 70 գյուղերը միավորված են 20 համայնական և 4 գյուղական սակրեբուլոների մեջ։ Դրանք են՝
- Ախալսոփել
- Աճ
- Ասկանա
- Բաղդադ
- Բարձր Էծեր
- Բաիլեթ
- Բոգիլ
- Բոխվաուր
- Գաղմա Դվաբզու
- Գանթիադ
- Գոգիեթ
- Գոմ
- Գոնեբիզկար
- Գուրիանթա
- Դվաբզու
- Զեդա Բախվ
- Զեդա Ձիմիթ
- Զեդա Ուչխուբ
- Զեդուբան
- Թխինվալ
- Ժանաուրա
- Իանեթ
- Լիխաուր
- Խվարբեթ
- Խրիալեթ
- Ծիթելմթա
- Կոնճկաթ
- Կվաճալաթ
- Կվիրիկեթ
- Ձիրիջումաթ
- Ճալա
- Ճախվաթա
- Ճանիեթ
- Ճանիեթուր
- Մելեքեդուր
- Մերիա
- Մզիան
- Մթիսպիր
- Մշվիդոբաուր
- Մոցվնար
- Նագոմար
- Նաղոբլիև
- Ներքին Մակվանեթ
- Ներքին Նաթանեբ
- Նիաբաուր
- Շեկվեթել
- Շեմոքմեդ
- Շրոմա
- Շուա Իսնար
- Ջումաթ
- Սիլաուր
- Ստորին Էծեր
- Վակե
- Վակիջվար
- Վանիսկեդ
- Վաշտիալ
- Վերին Մակվանեթ
- Վերին Նաթանեբ
- Ցիխիսփրեդ
- Ցխեմլիսխիդ
- Ուկանավա
- Փամփալեթ
- Քաքութ
- Քվեդա Բախվ
- Քվեդա Ձմիթ
- Օզուրգեթ
- Օքրոսքեդ
- Օքրոսքեդ
- Օռմեթ
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 մարդահամարի տվյալներով շրջանի բնակչությունը ավելին էր՝ 62 863 մարդ[1].
2002 մարդահամարի տվյալներով շրջանի բնակչությունը ավելին էր՝ 78 760 մարդ[2]։
Ազգություն | Տոկոս (2014)[3] |
---|---|
Վրացիներ | 97,19 % |
Հայեր | 1,77 % |
Ռուսներ | 0,59 % |
Ուկրաինացիներ | 0,17 % |
Ադրբեջանցիներ | 0,04 % |
Օսեր | 0,03 % |
Եզդիներ | 0,03 % |
Գնչուներ | 0,03 % |
Հույներ | 0,02 % |
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շրջանով անցնում են տեղական և միջպետական նշանակության ավտոխճուղիներ։ Այդտեղով է անցնում Թբիլիսի-Բաթում երկաթուղին։
Ամենամոտ նավահանգիստը Փոթին է, իսկ ամենամոտ օդանավակայանը գտնվում է Բաթում քաղաքում։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օզուրգեթի շրջանը գտնվում է Սև ծովի ափին և աչքի է ընկնում մեղմ կլիմայով։ Այստեղ բնակչության հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է՝ երկրագործություն, անասնապահություն և այգեգործություն։
Քաղաքային տնտեսությունը հիմնականնում կենտրոնացած է շրջկենտրոն Օզուրգեթում։
Շրջանում որոշ չափով զարգացած է զբոսաշրջությունը։ Ամռանը շատերը հանգստանում են Սև ծովի ափին գտնվող բնակավայրերում ու լողափներում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014». საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური. ნოემბერი 2014. Վերցված է 26 ივლისი 2016-ին.
- ↑ «Վրաստանի բնակչության մարդահամարի տվյալներ, 2002» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ georgia-ethnic-2014
|