Քարինջ
Գյուղ | |||
---|---|---|---|
Քարինջ | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Լոռու մարզ | ||
Գյուղ | Թումանյան (համայնք) | Թումանյան համայնք[1] | ||
ԲԾՄ | 1230 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 643[2] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Քարինջ, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Թումանյան համայնքում[1]։
Գտնվում է Դեբեդ գետի աջ կողմում, Դժարսար լեռան հարավային ստորոտին, Ալավերդի քաղաքից մոտ 13 կմ հարավ-արևելք։
Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1230 մ, հեռավորությունը մարզկենտրոնից՝ 36 կմ հյուսիս-արևելք։ Նախնիները սերել են Արցախից։ Բնակչությունն զբաղվում է անասնապահությամբ և կերային կուլտուրաների մշակությամբ։ Գյուղում կա եկեղեցի (13-20-րդ դդ.) և մատուռ (10-13-րդ դդ.)։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Քարինջի մշտական բնակչությունը կազմել է 643, առկա բնակչությունը՝ 589 մարդ[2]։ Բնակիչները հայեր են, որոնց նախնիները եկել են հարևան Մարց գյուղից[3]։
Քարինջի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[4].
Տարի | 1878 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 374 | 536 | 966 | 1086 | 817 | 894 | 655 | 745 | 747 | 643[2] |
Ծրագրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականից գյուղում ակտիվացելլ են ֆուտբոլային մրցաշարերը, մասնագիտական կողմնորոշման ծրագրերը, իրականացվում է «Աֆլաթուն» սոցիալ-ֆինանսական կրթության ծրագիրը, ուսուցանվում է մեդիագրագիտություն, առողջապահական կրթություն, իրականացվում են բնակիչների զանգվածային բուժզննումներ, աչքի խնամքի և բերանի խոռոչի հիգիենայի դասընթացներ, «Ձեռներեցության ուսուցում և պրակտիկա պատանիների համար» ամառային դպրոց։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Տեղեկություններ Թումանյան համայնքի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 07․07․2023 թվական)։
- ↑ 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 326 — 916 էջ։
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 207» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Հոկտեմբերի 29-ին.