Տիբուրսիո Կարիաս Անդինո մարզադաշտ
Արտաքին տեսք
Տեսակ | ֆուտբոլային մարզադաշտ |
---|---|
Մարզաձև | ֆուտբոլ |
Ամբողջական անվանում | Տիբուրսիո Կարիաս Անդինո Ազգային մարզադաշտ |
Տեղագրություն | Տեգուսիգալպա |
Երկիր | Հոնդուրաս[1] |
Բացված | 1948 մարտի 15 |
Սեփականատեր | Տեգուսիգալպայի քաղաքապետարան |
Տարողություն | 37 000 |
Տնային թիմ | Club Deportivo Olimpia, Tegucigalpa F.C.? և F.C. Motagua? |
Estadio José de la Paz Herrera Uclés Վիքիպահեստում |
Տիբուրսիո Կարիաս Անդինո Ազգային մարզադաշտը (իսպ.՝ Estadio Nacional Tiburcio Carías Andino) բազմաֆունկցիոնալ մարզադաշտ է Հոնդուրասի մայրաքաղաք Տեգուսիգալպայում։ Այն գլխավորապես սպասարկում է ֆուտբոլային հանդիպումներ, այստեղ անց են կացվում «Օլիմպիա» ու «Մոտագուա» ակումբների հանդիպումները, նախկինում նաև Հոնդուրասի ազգային հավաքականի միջազգային հանդիպումները։ Տեղավորում է մինչև 35000 հանդիսականի։
Ազգային մարզադաշտը կառուցվել է Տիբուրսիո Կարիաս Անդինոյի կառավարման ժամանակաշրջանում։ Մարզադաշտն ընդունել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնության 1967 և 1981 թթ. խաղարկությունների բոլոր 30 հանդիպումները։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տիբուրսիո Կարիաս Անդինո մարզադաշտի տեղեքարտ soccerway.com, triposo.com(չաշխատող հղում) (անգլ.)
- Տիբուրսիո Կարիաս Անդինո մարզադաշտի լուսանկարներ worldstadiums.com Արխիվացված 2014-06-23 Wayback Machine, fussballtempel.net, emporis.com (անգլ.)