Վարդաշեն (Միրզիկ)
Գյուղ | ||
---|---|---|
Վարդաշեն/Միրզիկ ադրբ.՝ Şəhriyar, Շեհրիար | ||
ռուս.՝ Мирзик | ||
Երկիր | Ադրբեջան | |
Շրջան | Գյոյգյոլ շրջան | |
Համայնք | Գյոյգյոլի շրջան և Ելիզավետպոլի գավառ | |
Այլ անվանումներ | Միրզակ, Միրզիկ, Շեհրիար | |
ԲԾՄ | 1090 մետր | |
Խոսվող լեզուներ | Մինչև 1989թ.-ը՝ հայերեն Ներկայում՝ ադրբեջաներեն | |
Ազգային կազմ | Մինչև 1989թ.-ը՝ հայեր Ներկայում՝ ադրբեջանցիներ | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Վարդաշեն (նաև՝ Միրզիկ, ներկայում՝ ադրբ.՝ Şəhriyar, Շեհրիար), նախկին հայկական գյուղ Ադրբեջանի Հանրապետության Գյոյգյոլ շրջանում՝ շրջկենտրոն Գյոյգյոլից 10-12 կմ հարավ-արևմուտք, Գանձակ գետի ձախափնյա վտակների միջև ընկած սարահարթի վրա, ծովի մակերևույթից 1000-1160 մ բարձրության վրա[1]։
Միրզակ անվանումով ընդգրկված է եղել Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Ելիզավետպոլի գավառում[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում և նրա մերձակայքում պահպանված պատմական հուշարձանները վկայում են, որ այստեղ կյանքն անընդմեջ հարատևել է նաև միջնադարում[1]։
Բնակլիմայական նպաստավոր պայմանների շնորհիվ գյուղի տարածքը բնակեցված է եղել պատմական անհիշելի ժամանակներից։ Դեռևս 17-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբին Թիֆլիսի հնագիտական ընկերության կողմից Գարդմանում պեղումներ իրականացնող հնագետ Ֆ. Շուլցը գյուղի մոտ հայտնաբերել է կրկնակի թաղումով դամբարան, որտեղից հայտնաբերված իրերը վերագրել է միջին բրոնզի և վաղ երկաթի ժամանակներին։ Այստեղից հայտնաբերված իրերը հուշում են, որը գյուղի տարածքը բնակեցված է եղել անհիշելի ժամանակներից[1][3]։
Նախքան 1989 թվականը՝ բնակչությունը հիմնականում զբաղվում էր երկրագործությամբ և անասնապահությամբ։ Բնակավայրի հարակից անտառների առկայությունը հնարավորություն է տվել զբաղվելու նաև փայտահատությամբ ու փայտի վաճառքով[4][5]։
Անվան ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավանդաբար պատմում են, որ գյուղը կոչվել է Վարդաշեն, հետագայում, երբ տարածաշրջանը հայտնվել է պարսկական տիրապետության ներքո, վերանվանվել Միրզիկի։ Դա եղել է մի պարսիկ հարկահավաքի անունը, որն առաջարկել է գյուղն իր անունով կոչելու դիմաց գյուղացիներին ազատել հարկից։ Վարդաշենցիները համաձայնել են գյուղը կոչել «միրզա», որը հետո վերածվել է Միրզիկի։ Այս տեսակետի իսկությունը փաստելը դժվար է, սակայն արդեն 17-րդ դարում գյուղն հայտնի էր Միրզիկ անունով, քանի որ Փիլիպպոս կաթողիկոսի գրած մի կոնդակում գյուղը հիշատակված է այդ անվամբ[1][6][7]։
Կրոնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում է գտնվում հայ առաքելական Սուրբ Գաբրիել եկեղեցին, որն այժմ ադրբեջանցիների կողմից օգտագործվում է որպես գոմ։
Հայտնի է, որ 1905-1923 թվականներին Վարդաշենում զուգահեռաբար նաև Բրաջուրում քահանայագործել է Մարտիրոս Եպիսկոպոսյանցը, ով քահանա է ձեռադրվել 1897 թվականին[8][9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Սամվել Կարապետյան (2004). Հյուսիսային Արցախ. Երևան: Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպություն. էջ 394. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «Арешский уезд на 1908 год». Վերցված է 2021 Հունիս 8-ին.
- ↑ «Մշակ», 1903, N 117, էջ 1։
- ↑ «Նոր-Դար», 1888, N 202, էջ 2։
- ↑ Սամվել Կարապետյան (2004). Հյուսիսային Արցախ. Երևան: Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպություն. էջ 396. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ Գրիգորյան Բ., Միրզիկ, թե՞ Վարդաշեն (հատված «Հետքերն անհետանում են» հուշագրությունից) «Գարդմանք», 1996, N 2, էջ 12-13։
- ↑ Մ.Բարխուդարյան (1895). Արցախ. Բագու. էջ 48.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 57Պ, ց. 3, գ. 259, թ. 4, ֆ. 458Պ, ց. 1, գ. 184, թ. 7:
- ↑ Սամվել Կարապետյան (2004). Հյուսիսային Արցախ. Երևան: Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպություն. էջ 401. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 29-ին.