Ռեյչել Ջեքսոն
Ռեյչել Ջեքսոն անգլ.՝ Rachel Jackson | |
---|---|
Ծնվել է | հունիսի 15, 1767[1][2][3] |
Ծննդավայր | Halifax County, Վիրջինիա, ԱՄՆ |
Մահացել է | դեկտեմբերի 22, 1828[1][2][3] (61 տարեկան) |
Մահվան վայր | Նաշվիլ, ԱՄՆ |
Գերեզման | Թենեսի |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Ամուսին | Lewis Robards?[4] և Էնդրյու Ջեքսոն[5][6][7][…] |
Ծնողներ | հայր՝ John Donelson? |
Կուսակցություն | Դեմոկրատական կուսակցություն |
Երեխաներ | Andrew Jackson Jr.? և Lyncoya Jackson? |
Ստորագրություն | |
Rachel Jackson Վիքիպահեստում |
Ռեյչել Ջեքսոն (անգլ.՝ Rachel Donelson Robards Jackson հունիսի 15, 1767[1][2][3], Halifax County, Վիրջինիա, ԱՄՆ - դեկտեմբերի 22, 1828[1][2][3], Նաշվիլ, ԱՄՆ), ԱՄՆ֊ի նախագահ Էնդրյու Ջեքսոնի կինը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեյչել Դոնելսոնը ծնվել է Վիրջինիա նահանգի Հալիֆաքս շրջանի Նեշվիլ քաղաքում։ Մանուկ ժամանակ նրան համարում էին շատ գեղեցիկ և շարժունակ։ Մինչ Էնդրյու Ջեքսոնի հետ հանդիպումը ամուսնացել է կապիտան Լյուիս Ռոբարդսի հետ, որն ուներ նախանձ բնավորություն և իռացիոնալ գաղափար[8]։ 1788 թվականին Ջեքսոնը ժամանել է Նեշվիլ, Ռեյչելին ամուսնության առաջարկություն անելու ժամանակ ենթադրում էր, որ նա ամուսնալուծված է։ 1794 թվականին տեղի ունեցավ Դոնելսոնի և Ջեքսոնի հարսանիքը։ 1828 թվականին ընտրությունների ժամանակ Ջեքսոն Ջոն Քուինս Ադամսը մեղադրվում էր բազմամուսնության մեջ։ Նույն թվականին նա մահացել է։ Էնդրյու Ջեքսոնը իր ընդդիմությանը մեղադրում էր նրա մահվան մեջ։ Այսօր 1828 թվականի ընտրությունները, ըստ որոշ պատմաբանների կարող են հանդիսանալ ամենակարևորներից մեկը ամերիկյան պատմության մեջ։
Այստեղ հանգչում են նախագահ Ջեքսոնի կնոջ՝ տիկին Ռեյչել Ջեքսոնի մասունքները․ որը մահացել է 1828 թվականի դեկտեմբերի 22-ին 61 տարեկան հասակում։ Նրա դեմքը արդար էր, հաճելի ու ջերմ, իսկ բնավորությամբ բարեհամբյուր էր։ Նա ուրախ էր իր մտերիմների ազատ արձակման համար և հպարտ էր իր ազատամիտ և պարզ մեթոդներով։ Աղքատների համար նա բարերար էր, դժբախտ հարուստների համար՝ մխիթարիչ։ Նրա խղճահարությունը անբաժան էր բարյացակամությունից։ Նա շնորհակալություն հայտնեց Արարչին բարի գործելու հնարավորության համար։ Նա այնքան նուրբ և բարյացակամ էր, որ զրպարտությունը կարող էր նրան վիրավորել, բայց ոչ խայտառակել։ Նույնիսկ մահը, խլելով նրան ամուսնու ձեռից, տարավ Աստծո գիրկը։ - Էնդրյու Ջեքսոն
|
Ռեյչելի թոռնուհու՝ Ռեյչել Ջեքսոն Լորենսի խոսքերով, Ջեքսոնն իր կնոջ գերեզման էր այցելում ամեն օր մայրամուտին։
1829-1836 թվականներին Առաջին տիկնոջ պարտականությունները կատարել են նրա դուստրերը՝ Ռեյչել Ջեքսոնն և Էմիլի Դոնելսոնը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Lundy D. R. The Peerage
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 GeneaStar
- ↑ FamilySearch Family Tree — 2009.
- ↑ https://web.archive.org/web/20211202180617/https://www.whitehouse.gov/about-the-white-house/first-families/rachel-donelson-jackson/
- ↑ https://web.archive.org/web/20211106015640/https://thehermitage.com/learn/andrew-jackson/family/rachel/
- ↑ Tennessee Encyclopedia — 1998.
- ↑ Rachel Jackson: Biography from Answers.com
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կենսագրություն
- Brands, H.W. (2005). Andrew Jackson: His Life and Times. Doubleday. ISBN 0-385-50738-0.
- Brinkley, Alan. American History: A Survey. 12th edition. New York: McGraw-Hill, 2007.
- Rachel and Andrew Jackson's Love Story https://web.archive.org/web/20080524013323/http://www.wnpt.org/productions/rachel/
- John Fiske (1914). «John Quincy Adams». In James Grant Wilson (ed.). The Presidents of the United States, 1789-1914. New York: Charles Scribner's Sons. In Wikisource
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեյչել Ջեքսոն» հոդվածին։ |
|