Ռադիո Փարիզ
Ռադիո Փարիզ | |
---|---|
Տեսակ | ռադիոկայան |
Հիմնադրված է | մարտի 29, 1924 |
Երկիր | Ֆրանսիա |
Սեփականատեր | Compagnie générale de la télégraphie sans fil?, Postes, télégraphes et téléphones?, Radiodiffusion Nationale? և Q16671334? |
Ռադիո Փարիզ (ֆր.՝ Radio Paris), ֆրանսիական ռադիոկայան, որն առավել հայտնի է Առանցքամետ քարոզչական հեռարձակումներով Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։
Ռադիո Փարիզը ստեղծվել է Ֆրանսիայի առաջին մասնավոր ռադիոկայանի հիմքի վրա, որը կոչվում էր Ռադիոլա և հիմնադրվել էլ ֆրանսիացի առաջամարտիկ ինժեներ Էմիլե Ժիրարդուի կողմից 1992 թվականին[1]։
Այն սկսել է կոչվել Ռադիո Փարիզ 1924 թվականի փետրվարի 29-ին և այդ անվանումով մնացել է մինչև 1940 թվականի հունիսի 17-ը` 1933 թվականի դեկտեմբերին դառնալով պետական ռադիոկայան[2]։ Այն 1940 թվականի հուլիսից հետո, մինչև 1944 թվականի օգոստոս պահպանել է անվանումը, սակայն ռադիոկայանն արդեն գտնվել է նացիստների ու Վիշիի ղեկավարության տակ։
1940 թվականից Ռադիո Փարիզին միացել են Ժակ Դորիոտն ու Ֆիլիպ Հենրիոտը։ 1942 թվականից Ժան Էրո Պակին սկսել է նորություններ հաղորդել Ռադիո Փարիզի եթերում, որի ընթացքում նա մշտապես կոչ է արել «ավերել» Միացյալ Թագավորությունը։ Նա օգտագործել է «Անգլիան, Կարթագենի նման պետք է կործանվի»` հղում անելով Մարկոս Պորկիոս Ավագի հայտնի` «Կարթագենը պետք է կործանվի» կարգախոսին։
1941 թվականի սեպտեմբերի 19-ին Մորիս Շևալյեն ռադիոկայանով երգել է իր վերջին հաջողված "Notre Espoir" երգը։
Ռադիո Փարիզի հեռարձակումները նպատակ ունեին հակազդել BBC-ի կողմից հեռարձակվող Radio Londres-ի հեռարձակումներին, որոնց ժամանակ, օրինակ, Պիեռ Դակը երգում էր Radio Paris ment, Radio Paris ment, Radio Paris est allemand ("Ռադիո Փարիզը ստում է, ռադիո Փարիզը ստում է, ռադիո Փարիզը գերմանական է")[3]: 1942 թվականի մայիսի 8-ին ռադիոկայանի հաղորդիչը Բուրժում խլացվել է Դիմադրության կողմից։
Ռադիոկայանը փակվել է 1944 թվականի օգոստոսի 15-ին` ոստիկանության կողմից, որպես Փարիզի ապստամբության մաս։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Radios de Galena en el frente». Exordio (spanish). 2007 թ․ հունվարի 31. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 3-ին. «la compañía "Radiola" instaló la estación que sería después Radio París.»
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Radio-Paris». Mémoires de guerre (french). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 3-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Radio Paris». La propagande à travers les médias pendant la Seconde Guerre Mondiale (french). 2010 թ․ մարտի 3. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 3-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)