Ջրաերկրաբանությունը և ինժեներային երկրաբանությունը Հայաստանում
Ջրաերկրաբանություն և ինժեներային երկրաբանությունը հայտնաբերվել և ուսումնասիրվել են քաղցրահամ ջրերի բազմաթիվ աղբյուրներ ու արտեզյան ջրեր (Ա. Դեմյոխին, Գ. Օգանեզով, Վ. Ավետիսյան, Փ. Սարգսյան, Պ. Ղափլանյան, Ա. Անանյան, Ռ. Ցադոյան, Հ. Շահինյան և ուրիշներ )։ Տիպայնացվել են ավելի քան 700 հանք, ջրերի ��ղբյուրներ՝ Ջերմուկ, Արզնի, Հանքավան, Դիլիջան, Բջնի և այլն (Ա. Դեմյոխին, Ա. Մարտիրոսյան, Հ. Նազարյան, Հ. Բոզոյան և ուրշներ)։ Առանձնացվել է հազվագյուտ ալվալային տարրերի և բորատար ջրերի Փոքրկովկասյան պրովինցիան (Է. Խալաթյան)։ Մեծածավալ ինժեներաերկրբանական աշխատանքներ են կատարվել՝ կապված քաղաքաշինության, ճանապարհաշինության, տարբեր ինժեներային կառույցների հետ, արվել են սողանքային երևույթների դեմ պայքարի առաջարկներ (Ա. Ասլանյան, Պ. Բոշնաղյան, Ռ. Յադոյան, Ս. Մեսչյան և ուրիշներ)։ Կարևոր մշակումներ են կատարվել լանջերի խորքային սահքի տեսության և սողանքների դինամիկայի բնագավառներում (Գ. Տեր-Ստեփանյան)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |