Jump to content

Ջորջ Վելա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Ջորջ Վելա
Մալթայի 10-րդ նախագահ
Կուսակցություն՝Մալթայի աշխատավորների կուսակցություն
Նախորդող՝Մարի-Լուիզ Կոլեյրո Պրեկա
Ծննդյան օր՝ ապրիլի 24, 1942(1942-04-24)[1] (82 տարեկան)
Ծննդավայր՝Զեյթուն, Մալթա, Մեծ Բրիտանիայի թագավորություն
Պարգևներ՝
Մերիթի Ազգային շքանշան Order of the Tribute to the Republic Knight Grand Cross of the Order of Merit Սուրբ Միքայելի և Սուրբ Գևորգի շքանշանի ասպետ-կոմանդոր Երեք աստղերի 1-ին կարգի շքանշան շղթայով Մեծ Խաչի ասպետ՝ «Իտալիայի Հանրապետության հանդեպ ունեցած վաստակի համար» Մեծ ժապավենով և Grand Commander of the Order of Honour

Ջորջ Ուիլյամ Վելա (անգլ.՝ George William Vella, ապրիլի 24, 1942(1942-04-24)[1], Զեյթուն, Մալթա, Մեծ Բրիտանիայի թագավորություն), մալթացի քաղաքական գործիչ և Մալթայի 10-րդ, գործող նախագահը[2]։ Նա երկու անգամ եղել է արտաքին գործերի նախարար. 1996 թվականից մինչև 1998 թվականը՝ վարչապետ Ալֆրեդ Սանտի օրոք[3][4], և 2013 թվականից մինչև 2017 թվականը՝ Ժոզեֆ Մուսկաթի օրոք։ Նա 2019 թվականի Մալթայի անուղղակի նախագահական ընտրություններում ընտրվել է միակ թեկնածու և 2019 թվականի ապրիլի 4-ին ընտրվել է Մալթայի 10-րդ նախագահ[2]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վելան ծնվել է 1942 թվականին, Զեյթունում։ Նա ամուսնացել է Միրիամի հետ (ի ծնե՝ Գրիմ)։ Նրանք ունեն 2 դուստր, որդի և 7 թոռ[3][4]։

Վելան 1964 թվականին ավարտել է բժշկական ֆակուլտետը, ավիացիոն բժշկության ոլորտում Ֆարնբորոյից (Մեծ Բրիտանիա) ստացել է վկայական և եղել է ընտանեկան բժշկության մասնագետ։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեյբորիստների կուսակցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վելան ընդունվել է Լեյբորիստների կուսակցություն և 1976 թվականին սկսել խորհրդարանական գործունեությունը։ Այնուհետև՝ 1978 թվականի հունվարին և 1981, 1992, 1996, 1998, 2003, 2008, 2013 թվականների համընդհանուր ընտրությունների ժամանակ, նա ընտրվել է կառավարության անդամ։ Որպես կառավարության անդամ՝ նա ներկայացրել է 3-րդ ու 5-րդ շրջանները[3][4]։

Սահմանի համար ծառայություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1978 թվականին Վելան եղել է Եվրախորհրդի Խորհրդարանական ասամբլեայի անդամի տեղակալ և տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսում՝ ծովային աղբյուրներից ծովի աղտոտման հարցերով զեկուցող։ 1987 թվականի հունվարից մինչև մայիս նա Եվրախորհրդում Մալթայի մշտական ներկայացուցիչ էր[3]։

Առաջնորդի տեղակալ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականին Վելան ընտրվել է Լեյբորիստների կուսակցության խորհրդարանական հարցերով ղեկավարի տեղակալ և արտաքին գործերի մամուլի քարտուղար։ Նա ծառայել է որպես ԵՄ-Մալթա խորհրդարանական համատեղ կոմիտեի նախագահի տեղակալ[3][4]։

Արտաքին գործեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականից մինչև 1996 թվականը Վելան եղել է Ներկայացուցիչների պալատի գործարարական կոմիտեի և արտաքին հարաբերությունների խորհրդարանական կոմիտեի անդամ։

Վարչապետի և արտաքին գործերի նախարարի տեղակալ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1996 թվականի հոկտեմբերին նշանակվել է վարչապետի, արտաքին գործերի նախարարի և բնապահպանության նախարարի տեղակալ[4] և կրկին՝ 2013 թվականի մարտից մինչև 2017 թվականի հունիս[3]։

Վելան իր աջակցությունն է հայտնել ՄԱԿ-ի խորհրդարանական ասամբլեա ստեղծելու քարոզարշավին, որը պաշտպանում է ՄԱԿ-ի ժողովրդավարական բարեփոխումները և ավելի հաշվետու միջազգային քաղաքական համակարգի ստեղծումը[5]։

Պետական մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Պատվո շքանշանի ասպետ
  • Մալթայի նախագահի իրավունքով՝ Մալթայի պատվո շքանշանի պատվավոր ասպետ և մեծ մագիստրոս
  • «Հանրապետության բարօրության համար» շքանշանի մեծ մագիստրոս

Արտասահմանյան մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սուրբ Միքայելի և Սուրբ Գևորգի շքանշան պատվավոր ասպետ-կոմանդոր (Մեծ Բրիտանիա)
  • «pro Merito Melitensi պատվո շքանշան»-ի մեծ խաչ (Մալթայի շքանշան)
  • Սուրբ Ագաթայի շքանշանի մեծ խաչի ասպետ (Սան Մարինո)
  • Պատվո շքանշանի մեծ կոմանդոր (Հունաստան)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Members of the European Parliament, Членове на Европейския парламент, Diputados al Parlamento Europeo, Poslanci Evropského parlamentu, Medlemmer af Europa-Parlamentet, Mitglieder des Europäischen Parlaments, Euroopa Parlamendi liikmed, Βουλευτές του Ευρωπαϊκού Κοινοβουλίου, Députés au Parlement européen, Feisirí Pharlaimint na hEorpa, Zastupnici u Europskom parlamentu, Deputati al Parlamento europeo, Eiropas Parlamenta deputāti, Europos Parlamento nariai, Az Európai Parlament képviselői, Il-Membri tal-Parlament Ewropew, Leden van het Europees Parlement, Posłowie do Parlamentu Europejskiego, Deputados ao Parlamento Europeu, Deputații în Parlamentul European, Poslanci Európskeho parlamentu, Poslanci Evropskega parlamenta, Euroopan parlamentin jäsenet, Europaparlamentets ledamöter(բազմ․)
  2. 2,0 2,1 Scicluna, Luke (2019 թ․ ապրիլի 2). «George Vella approved as Malta's next President». Times of Malta. Վերցված է 2019 թ․ ապրիլի 2-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 28-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 «Minister of Foreign Affairs - Maltese Consulate». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  5. «Supporters». Campaign for a UN Parliamentary Assembly (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 21-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ Վելա» հոդվածին։