Ջալալ Հարությունյան
Ջալալ Հարությունյան | |
---|---|
նոյեմբերի 11, 1974 (50 տարեկան) - | |
Ծննդավայր | Պատարա, Ասկերանի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Արցախ |
Զորատեսակ | Արցախի պաշտպանության բանակ |
Կոչում | գեներալ-լեյտենանտ |
Հրամանատարն էր | ԱՀ Պաշտպանության բանակ |
Պաշտոն | ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ |
Մարտեր/ պատերազմներ | Արցախյան ազատամարտ Հայ-ադրբեջանական պատերազմ (2020) |
Կրթություն | Արցախի պետական համալսարան |
Պարգևներ |
Ջալալ Անատոլիի Հարությունյան (նոյեմբերի 11, 1974, Պատարա, Ասկերանի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ[1], Արցախյան ազատամարտի մասնակից, Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար–Պաշտպանության բանակի նախկին հրամանատար[2][3], Արցախի հերոս[4], ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ (2022 թվականի սեպտեմբեր ամսից պաշտոնավարումը կասեցված է)[5][6]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարությունյանը ծնվել է Ասկերանի շրջանի Բադարա գյուղում։ Հայրը՝ Անատոլին մաթեմատիկայի ուսուցիչ և դպրոցի ուսմասվար էր աշխատում, իսկ մայրը՝ Սվետլանան՝ բուժքույր[7]։ 1981-ից 1991 թվականներին սովորել է նույն գյուղի միջնակարգ դպրոցում։ Դպրոցը ավարտելուց անմիջապես հետո միացել է Արցախի համար մղվող ազատագրական պայքարին[8]։ Միաժամանակ սովորել է Արցախի պետական համալսարանի կենսաբանական ֆակուլտետում, որն ավարտել է 1995 թվականին[7]։ 1999 թվականին ընդունվել է Սանկտ Պետերբուրգի ռազմական ակադեմիա, որն ավարտել է կարմիր դիպլոմով։
Զինվորական ծառայութուն
[խմբագրել | խմբագրել կոդը]1992 թվականի նոյեմբերի 5-ից ծառայում է Պաշտպանության Բանակում։ 1992-2016 թվականներին զբաղեցրել է տարբեր պաշտոններ ՊԲ-ում՝ լինելով պաշտպանական շրջանի հրամանատար, միավորման հրամանատարի տեղակալ-շտաբի պետ, միավորման հրամանատար։ 2016 թվականի հունիսի 14-ին Բակո Սահակյանի հրամանագրով Հարությունյանը նշանակվել է ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի հրամանատար[9][10][11]։
2018 թվականի դեկտեմբերի 14-ին ԱՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ։
2020 թվականին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով գեներալ-մայոր Հարությունյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար–պաշտպանության բանակի հրամանատար՝ ազատվելով Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետի պաշտոնից[2]։ 2020 թվականի հոկտեմբերի 27-ին ազատվել է պաշտպանության նախարարի–պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից՝ մարտական դիրքում վիրավորվելու պատճառով[12]։ Հարությունյանի դեմ մահափորձի փաստով քրեական գործ է հարուցվել, որով դեռևս մեղադրյալ չկա[12]։ Դեկտեմբերի 4-ին դուրս է գրվել հիվանդանոցից[12]։
2021 թվականի փետրվարին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանով Ջ․ Հարությունյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության Նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետ[5]։ 2022 թվականի սեպտեմբերի 2-ին Ջալալ Հարությունյանին երկու դրվագով մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում ծառայողական պարտականությունների նկատմամբ «անփույթ վերաբերմունք» դրսևորելու կապակցությամբ[6]։ Նրա պաշտոնավարումը որպես ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ կասեցվել է[6]։
Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոչումներ և պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի հուլիսի 8-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով պաշտպանության բանակի շտաբի պետ Հարությունյանին շնորհվել է գեներալ-մայորի կոչում[13]։
2020 թվականի հուլիսի 8-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով պաշտպանության բանակի շտաբի պետ Հարությունյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի կոչում։
2020 թվականի հոկտեմբերի 28-ին Հարությունյանին շնորհվել է Արցախի հերոսի կոչում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Օնիկ Գասպարյանը՝ գեներալ-գնդապետ. նոր կոչումներ կշնորհվեն նաև Արայիկ Հարությունյանին և Արտակ Բուդաղյանին». armenpress.am. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ 2,0 2,1 «Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշտպանության նախարար».
- ↑ «Արայիկ Հարությունյան․ Գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանն ազատվել է Արցախի պաշտպանության նախարար – ՊԲ հրամանատարի պաշտոնից».
- ↑ «Ջալալ Հարությունյանը՝ Արցախի հերոս».
- ↑ 5,0 5,1 «Ջալալ Հարությունյանը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ». Hetq.am. Վերցված է 2021 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 «Ջալալ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել. նրա պաշտոնավարումը կասեցվել է». Առավոտ. 2022 թ․ սեպտեմբերի 2. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 14-ին.
- ↑ 7,0 7,1 «Նվիրյալներ - Ջալալ Հարությունյան». Հայաստանի հանրային հեռուստաընկերություն. 2015 թ․ մարտի 9. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «Ջալալ Հարությունյան». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ «Գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը նշանակվել է Պաշտպանության նախարար – պաշտպանության բանակի հրամանատար». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ «Ջալալ Հարությունյանը նշանակվել է զորամասի հրամանատար».
- ↑ «Ջալալ Հարությունյանը նշանակվել է ՊԲ հարավային ուղղության միավորման հրամանատար».
- ↑ 12,0 12,1 12,2 Հարությունյան, Սարգիս (2021 թ․ փետրվարի 4). «Ջալալ Հարությունյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2021 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ «Արցախի ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ Ջալալ Հարությունյանին գեներալ-մայորի զինվորական կոչում է շնորհվել».
Նախորդ | ԼՂՀ պաշտպանության նախարար | Հաջորդ |
Կարեն Աբրահամյան դեկտեմբերի 14, 2018 — փետրվարի 24, 2020 |
Ջալալ Հարությունյան փետրվարի 24, 2020 — հոկտեմբերի 27, 2020 |
Միքայել Արզումանյան հոկտեմբերի 27, 2020 — սեպտեմբերի 11, 2021 |
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նոյեմբերի 11 ծնունդներ
- 1974 ծնունդներ
- Ապրող անձինք
- Արցախի պետական համալսարանի շրջանավարտներ
- Արցախի հերոսներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- 44-օրյա պատերազմի մասնակիցներ հայկական կողմից
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալակիրներ
- Արիության մեդալակիրներ
- Արցախի Հանրապետության զինվորական ծառայողներ
- Արցախյան պատերազմի մասնակիցներ հայկական կողմից
- ՀՀ զինված ուժերի գեներալ-գնդապետներ
- Արցախի պաշտպանության նախարարներ