Նիկիտա Չիչերին
Քաղաքացիությունը | Ռուսաստան | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 18, 1990[1] (34 տարեկան) | ||
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ | ||
Հասակ | 184 սանտիմետր | ||
Քաշ | 76 կիլոգրամ | ||
Դիրք | եզրային պաշտպան և պաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Նիկիտա Գենադիևիչ Չիչերին (օգոստոսի 18, 1990[1], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, պաշտպան։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկսել է զբաղվել ֆուտբոլով «Կռիլատսկոյե» մարզադպրոցում։ «Դինամո»-ում սկսել է խաղալ 2004 թվականից։ 2007 թվականից խաղացել է պահեստային թիմում։ Հիմնական թիմում նորամուտը նշել է 2008 թվականի հուլիսի 13-ին «Լոկոմոտիվի» հետ խաղում՝ 4:2:
Վարձավճարով խաղացել է «Խիմկի»-ում, «Սիբիր»-ում և «Վոլգա»-ում։
2013 թվականի դեկտեմբերի 10-ին խզել է պայմանագիրը «Դինամո»ի հետ[2]։
2014 թվականի օգոստոսին պայմանագիր է կնքել «Տոմ» ֆուտբոլային ակումբի հետ։ Տոմսկի ակումբի կազմում նորամուտը նշել է օգոստոսի 31-ին՝ Ռուսաստանի գավաթի 1/32-րդ խաղում «Սիբիրի» հետ։ 2015 թվականի փետրվարին վարձակալությամբ տրվել է «Սախալին» ֆուտբոլային ակումբ։
2016 թվականին տեղափոխվել է «Ենիսեյ»։ 2016/17 մրցաշրջանի վերջում տեղափոխվել է «Կուբան», սակայն այդպես էլ ոչ մի պաշտոնական հանդիպում չխաղալով՝ վերադարձել է Կրասնոյարսկ։
2018 թվականի ամռանը տեղափոխվել է «Կռիլյա Սովետով», նրանց կազմում նորամուտը նշել է 2018 թվականի հուլիսի 31-ին՝ ԲԿՄԱ-ի դեմ խաղում։ Պրեմիեր լիգայից «Կռիլյա Սովետովի» հեռանալուց հետո տեղափոխվել է «Տամբով», որի կազմում անցկացրել է 2020/21 մրցաշրջանի առաջին հատվածը։ Հետո հայտնվել է Տոլյատիի «Ակրոնում», նրա կազմում նորամուտը նշել է 2021 թվականի փետրվարի 27-ին՝ «Վելեսի» հետ արտագնա խաղում։ Նույն թվականի օգոստոսից նա գտնվում էր Նիժնեկամսկի «Նեֆտեխիմիկայում»[3], բայց թիմի կազմում խաղացել է ընդամենը երկու հանդիպում և ձմռանը տեղափոխվել է Տաջիկստանի «Իստիկլոլ»[4]։
«Իստիկլոլի» կազմում մասնակցել է առաջնության 5 հանդիպման, ԱՖԿ 2022 Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6 հանդիպման և դարձել Տաջիկստանի սուպերգավաթակիր։
«Գոաթս» ակումբի կազմում Մեդիա ֆուտբոլային լիգայի 2-րդ մրցաշրջանի մասնակից։
Կարիերա հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականին Եվրոպայի երիտասարդական առաջնության մասնակից
Ձեռքբերումներ և մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր՝ 2008
- Համագործակցության Գավաթակիր՝ 2012
- Տաջիկստանի Սուպերգավաթակիր՝ 2022
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ ««Динамо» рассталось с Никитой Чичериным». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ «Никита Чичерин стал игроком «Нефтехимика»». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ «Мой уход из „Динамо“? У меня просто нет цензурных слов». Футболист, которого убрали из-за сына Ротенберга
- Օգոստոսի 18 ծնունդներ
- 1990 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Դինամո Մոսկվայի ֆուտբոլիստներ
- Խիմկիի ֆուտբոլիստներ
- Կռիլյա Սովետովի ֆուտբոլիստներ
- Միկայի ֆուտբոլիստներ
- Նեֆտեխիմիկ Նիժնեկամսկի ֆուտբոլիստներ
- Ռուս ֆուտբոլիստներ
- Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի խաղացողներ
- Տամբովի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի պաշտպաններ