Jump to content

Մոլևոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մոլևոն (լատին․՝ Mons Livoris — Լևոնի լեռ), գավառ Լեռնային Կիլիկիայում, որի համանուն դաշտում, գտնվում է նույնանուն բերդ և վանք։ Գրավոր աղբյուրներում հանդիպվում է նաև Մլևոն կամ Մոլևան անվանաձևերը[1]։

Բերդը գտնվում է Լամբրոնի արևմտյան կողմում։ 1214 թվականին Լևոն Բ թագավորը Մոլևոնը պարգևել էր հիվանդախնամ խաչակիր ասպետներին։ Տարբեր ժամանակներում Մոլևոնին տիրող իշխաններից հիշատակվում են Աժառոսը, Սիր Լեոնը։ 1271 թվականին Մոլևոն գրավում է արքունիքը՝ նրա իշխանի ապստամբության պատճառով։ 14-րս դարի սկզբին Մոլևոնի տերն էր Օշին Ա-ի եղբայր Ալինախը։ 13-14-րդ դարերում Մոլևոնը եղել է եպիսկոպոսանիստ։ 1323 թվականին ենթարկվել է թուրքմենական, 1335 թվականին Հալեպի ամիրայության զորքերի ասպատակություններին և մեծապես ավերվել։ 15-րդ դարում գտնվում էր թուրքմենների տիրապետության տակ, 1487 թվականին նվաճել են եգիպտացիները, իսկ հաջորդ տարում՝ օսմանյան թուրքերը։

Բերդից բացի, Մոլևոն անունն են կրում շրջակա դաշտն ու գավառը («նահանգ»), ինչպես նաև մոտակայքում գտնվող լեռնանցքըն ու վանքը։ Վերջինս, համաձայն Ղևոնդ Ալիշանի[2], գտնվում է այժմյան Կորկուն գետի հովտում[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 689