Կուրեյշի բազե
Կուրեյշի բազե (արաբ․՝ صَقْرُ قُرَيْشٍ՝ սակրու կուրեյշ), արաբական Կուրեյշ տոհմի և Մուհամմադ մարգարեի մասին ավանդույթների և արձանագրված պատմության պնդմամբ՝ խորհրդանիշ կիրառված թռչուն նախաիսլամական Արաբիայում և վաղ իսլամի շրջանում: Հետևաբար, Կուրեյշի բազեի մի քանի տարբերակներ մինչև այսօր նկատվել և նկատվում են արաբական մի քանի պետությունների դրոշներում, զինանշաններում, կնիքներում և խորհրդանիշներում: Այդ իմաստով, Կուրեյշի բազեն մրցակից է Սալահ ալ-Դինի արծվին[1][2] :
Աբդ ալ-Ռահման I-ը՝ Կորդովայի առաջին Օմայյան էմիրը, հայտնի էր որպես «Կուրեյշի Բազե»: Ըստ միջնադարյան մատենագիրների՝ սա կոչում էր, որը նրան տվել էր Աբբասյան խալիֆ Աբու ալ-Մանսուրը՝ իր ամենամեծ մրցակիցներից մեկը։ Աբբասյանները և Օմայյաները երկուսն էլ Կուրեյշ տոհմի ցեղեր էին, և Աբդ ալ-Ռահմանը փախել էր Դամասկոսից արյունալի և կատաղի Աբբասյան հեղափոխությունից հետո, ուստի Աբբասյան խալիֆի համար այս անվանումը տալը Օմայյան խալիֆայության վերջին վերապրած ժառանգորդին մեծ հարգանքի նշան էր:
Պարսից ծոցի արաբական երկրներում նույնպես տարածված են բազեի և ճուռակի խորհրդանիշները: Արաբական թերակղզու արաբներից շատերը, այսօր հատկապես նրանք, ովքեր գտնվում են Պարսից ծոցի արաբական կողմից, ավանդաբար բազեների վարպետներ են. բազեները (և ճուռակները) համարվում են կարգավիճակի խորհրդանիշներ և սովորական ընտանի կենդանիներ են արաբների շրջանում:
Ներկա զինանշաններ՝ Կուրեյշի բազեով
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Կուրեյշի բազեն Լիբիայի զինանշանում, ինչպես օգտագործել է մարշալ Խալիֆա Հաֆթարը՝ Թոբրուկի կառավարության ռազմական հրամանատարը։
-
Կուրեյշի բազեն Պաղեստինի ազատագրական բանակի զինանշանում
-
Կուրեյշի բազեն օգտագործվել է Սիրիայի անցումային կառավարության զինանշանում
Ներկա զինանշաններ այլ բազեներով կամ ճուռակներով
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Աբու Դաբիի էմիրության զինանշան (ԱՄԷ)
-
Դուբայի էմիրության զինանշան (UAE)
Նախկին զինանշաններ Կուրեյշի բազեով
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Լիբիայի նախկին զինանշան (1977-2011)
-
նախկին Արաբական հանրապետությունների դաշնության (ներառյալ Եգիպտոսը, Սիրիան և Լիբիան) զինանշան (1972-1980)
-
Սիրիայի երկրորդ հանրապետության (1946-58, 1961-63) զինանշան
-
Սիրիայի Արաբական Հանրապետության (1963-1972) զինանշան
-
Բաասական Սիրիայի (1980-2024) զինանշան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Karl-Heinz Hesmer: Flaggen und Wappen der Welt, pages 93, 155 and 171. Bertelsmann Lexikon Verlag, Güstersloh 1992
- ↑ Syed Junaid Imam: The Flag of Quraish, Flags Of The World Արխիվացված 2013-07-10 Wayback Machine (1999)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուրեյշի բազե» հոդվածին։ |