Jump to content

Լեոպոլդ V Ֆերդինանդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեոպոլդ V Ֆերդինանդ
 
Մասնագիտություն՝ գեներալ նահանգապետ և պետության գլուխ
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի[1]
Ծննդյան օր հոկտեմբերի 9, 1586(1586-10-09)
Ծննդավայր Գրաց, Շտիրիա
Վախճանի օր սեպտեմբերի 13, 1632(1632-09-13) (45 տարեկան)
Վախճանի վայր Շվաց, Տիրոլ, Ավստրիա
Թաղված Jesuitenkirche Innsbruck
Դինաստիա Հաբսբուրգներ
Քաղաքացիություն Ավստրիա և  Հաբսբուրգի միապետություն
Հայր Կառլոս II
Մայր Մարիա Աննա Բավարիացի
Ամուսին Կլաուդիա Մեդիչի
Զավակներ Ferdinand Charles, Archduke of Austria?, Archduchess Isabella Clara of Austria?, Մարիա Լեոպոլդի Ավստրիացի, Sigismund Francis, Archduke of Austria? և Maria Eleonora Erzherzogin von Österreich?[2]
 
Պարգևներ
Ոսկե գեղմի շքանշանի ասպետ

Լեոպոլդ Ֆերդինանդ Ավստրիացի (գերմ.՝ Leopold Ferdinand von Österreich, հոկտեմբերի 9, 1586(1586-10-09), Գրաց, Շտիրիա - սեպտեմբերի 13, 1632(1632-09-13), Շվաց, Տիրոլ, Ավստրիա)[3][4][5][5], Հաբսբուրգներ արքայական տոհմի արքայազն, ավստրիացի էրցհերցոգ և Տիրոլի կոմս Լեոպոլդ V Ֆերդինանդ (գերմ.՝ Leopold V. Ferdinand) անվան տակ, Պասաու և Ստրասբուրգ եպիսկոպությունների եպիսկոպոս իշխան (գերմ.՝ Fürstbischof

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեոպոլդ Ֆերդինանդը ծնվել է 1586 թվականի հոկտեմբերի 5-ին կամ 9-ին Գրացում։ Նա Ավստրիայի էրցհերցոգ Կարլ II-ի և Վիտելսբախներ արքայական տոհի արքայադուստր Մարիա Աննա Բավարացու  բազմազավակ ընտանիքի տասներկուերորդ երեխան և հինգերորդ որդին է եղել։ Հոր գծով արքայազնը Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Ֆերդինանդ I-ի և Չեխիայի և Հունգարիայի թագավորություններում իշխող Յագելլոների տան վերջին ներկայացուցիչ Աննա Յագելոնի թոռն էր։ Մորական գծով նա Բավարիայի դուքս Ալբրեխտ V-ի և Հաբսբուրգներ արքայական տան Բոհեմիայի և Հունգարիայի արքայադուստր Աննա Ավստրիացու թոռն էր[6][7]։

Լեոպոլդի հայրը մահացել է, երբ նա չորս տարեկան էր։ Մայրը մանկուց նրան պատրաստել է եկեղեցական կարիերայի համար։ 1590-1594 թվականներին նա Պասաուի թեմի կանոնիկոս է ձեռնադրվել։ 1596 թվականին արքայազնը ընդունել է տոնզուրա և ստացել է հոգևորական ցածր աստիճաններ` ակոլիտ, էկզորցիստ, դպիր և օստիարի։ Եվ նույն թվականին համալսարան է ընդունվել, որը հիմնադրել է նրա հայրը և վարել են ճիզվիտները։ Վերջիններիս մոտ նա սովորել է նաև Յուդենբուրգում[4][5]։

Ռուդոլֆ II կայսրի առաջարկությամբ մայրը և ավագ եղբայրը Լեոպոլդին օգնել են զբաղեցնել Պասաուի եպիսկոպոսի կոադյուտորի տեղը։ Նա տասներկու տարեկան էր, երբ 1597 թվականի նոյեմբերի 14-ին կոադյուտոր դարձավ` ընտրություններում առաջ անցնելով իր զարմիկից` արքայազն Ֆերդինանդ Բավարացուց։ Ընտրության հարցում որոշիչ է եղել Հռոմի պապ Կլիմենտ VIII-ի ձայնը։ Մեկ տարի անց Լեոպոլդն ընտրվել է, իսկ 1599 թվականի օգոստոսի 18-ին հաստատվել է Ստրասբուրգի եպիսկոպոս կոադյուտորի կոչումը։ Սակայն երկու թեմերում իր պարտականությունների կատարմանը ձեռնամուխ լինել նա կարողացել է չափահաս դառնալուց հետո միայն, այսինքն քսանմեկ տարեկանում։ Մինչ այդ արքայազնը շարունակել է աստվածաբանություն ուսումնասիրել Գրացի համալսարանում[4][5]։

Ճիզվիտների կողմից դաստիարակվելով Լեոպոլդը նախանձախնդիր և բարեպաշտ կաթոլիկ է եղել։ Նա օժտված է եղել առողջ և համարձակ բնավորությամբ։ Վաղ տարիներից վայելել է կայսր Ռուդոլֆ II-ի համակրանքը[5]։

Իշխան-եպիսկոպոս

[խմբագրել | խմբագրել կոդը]

1605 թվականի հուլիսի 25-ին Լեոպոլդն առանց ձեռնադրվելու դարձել է Ուրբան ֆոն Տրենբախ եպիսկոպոսի իրավահաջորդը (գերմ.՝ Urban von Trennbac) Պասաուի եպիսկոպոսության ամբիոնում։ Նրան վստահված թեմում նա սկսել է բարեփոխումներ իրականացնել, հետևելով Տրենտոյի տաճարի որոշումներին, և բախվել է բողոքականների ուժեղ դիմադրությանը։ Արքայազնը դատապարտել է կայսրի կրտսեր եղբոր` ավստրիական էրցհերցոգ և հունգարական թագավոր Մատթեոսի որոշումը, երբ 1609 թվականին նա իր ավստրիացի հպատակ-բողոքականներին դավանանքի ազատություն շնորհեց։ Լեոպոլդը պայքարել է նաև թեմի հոգևորականների անբարոյական կենսակերպի հետ, մասնավորապես, խստորեն հետևել է նրանց կողմից ցելիբատի պահպանմանը։ 1607 թվականի նոյեմբերի 24-ին նա դարձել է Ստրասբուրգի եպիսկոպոսության կարդինալ Շառլ Լոթարինգացու իրավահաջորդը և կրկին առանց ձեռնադրման։ Այս եպիսկոպոսությունում նույնպես արքայազնն ակտիվորեն սկսել է բարեփոխումներ իրականացնել[5][8]։

Հակառեֆորմացիա անցկացնել երկու թեմերում նրան օգնել են ճիզվիտները, որոնց նկատմամբ Լեոպոլդը հատուկ հովանավորչական վերաբերմունք էր ցուցաբերում։ 1611 թվականին նա նրանց հրավիրեց Պասաու, որտեղ օգնեց կոլեգիա հիմնել։ 1622 թվականին այստեղ իշխանը հիմնեց աստվածաբանության դասընթացներ, որոնք միավորեց ճիզվիտների կոլեգիայի հետ` սկիզբ դնելով տեղի համալսարանին։ Այն նույնպես հանձնեց ճիզվիտների ղեկավարությանը։ 1614 թվականին Լեոպոլդը եկեղեցի կառուցեց ճիզվիտների կոլեգիայում Մոլսեմում, ինչի մասին վկայում է տաճարի ներքին դեկորի վրա նրա զինանշանը։ Ըստ հռոմի պապի օրհնության այս կոլեգիան 1617 թվականին ստացավ կաթոլիկ համալսարանի կարգավիճակ` ի հակակշիռ թեմում գործող յութերական գիմնազիայի։ Ավելի ուշ, արդեն դառնալով ավստրիական էրցհերցոգ և տիրոլյան կոմս, Լեոպոլդ Ֆերդինանդը ճիզվիտների եկեղեցի կառուցեց Ինսբրուքում[5]։

1614 - 1626 թվականներին ղեկավարել է Մուրբախի և Լուդերսի աբբայությունները, որոնք 1623 թվականին բարեփոխել է մավրական աբբայության օրինակով։ Ստրասբուրգի թեմում նա Բուրսֆելդերյան մխիթարությունից վերացրեց Բենեդիկտյան միաբանության յոթ վանքեր և բենեդիկտականների վանքերը միավորեց Ստրասբուրգյան մխիթարյան միաբանության մեջ եպիսկոպոսի, այսինքն իր անմիջական ղեկավարության ներքո։ Այդ մխիթարության միաբանությունը գոյատևեց մինչև Ֆրանսիական հեղափոխությունը[5]։

Կայսեր ֆավորիտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեոպոլդ Ֆերդինանդն ապրել է իրեն հովանավորող Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Ռուդոլֆ II-ի պալատում և արքայազնին նույնիսկ փորձել է օգնել Բոհեմիայի և Գերմանիայի թագավորությունների գահը ժառանգել։ 1609 թվականին Յուլիխ Կլեֆ Բերգի Լամարկների տոհմից վերջին դուքս Յոհան Վիլհելմի մահից հետո Բրանդենբուրգի կուրֆյուրստների և Պֆալց Նեյբուրգի պալատական կոմսերի միջև սկսվեց պայքար նրա ժառանգության համար։ Կայսրը կալանք դրեց ժառանգության վրա նախքան վերջնական որոշում կկայացներ։ Ռուդոլֆ II-ի հրամանով, հենվելով Կաթոլիկ լիգայի աջակցության վրա, Լեոպոլդը գրավեց Յուլիխ բերդը։ Ի պատասխան կաթոլիկ կայսրի գործողությունների, բողոքական ժառանգները միավորվեցին Ավետարանական Բողոքական ունիայի մեջ։ Ֆրանսիական Հենրի IV թագավորի և նիդերլանդական շտատհալտեր Օրանացու հետ միավորվելով նրանք վերադարձրեցին ժառանգական հողերի նկատմամբ իշխանությունը։ 1610 թվականի սեպտեմբերին Լեոպոլդը ստիպված էր թողնել Յուլիխ ամրոցը։ Նա նաև ստիպված եղավ Ստրասբուրգից տեղափոխվել Պասաու[3][9]։

Կայսրի և նրա կրտսեր եղբոր միջև, այսպես կոչված, «Եղբայրական վիճաբանության» ժամանակ, Լեոպոլդը կրկին հանդես եկավ Ռուդոլֆ II-ի կողմում։ Սակայն նրա կողմից Բոհեմիա ուղարկած վարձկանները կայսրին արջի ծառայություն մատուցեցին։ Այս վարձկանները պատմության մեջ ստացել են «պասաուի ռազմատենչներ» անունը։ Ցածր վարձատրությունից դժգոհ լինելով նրանք թալանեցին Պրահան իր մերձակայքի հետ միասին, ինչով էլ վերջնականապես Ռուդոլֆ II-ի դեմ հանեցին տեղի բոլոր սոցիալական շերտերին, որոնք աջակցում էին նրա կրտսեր եղբորը` Մաթիասին։ Ի վերջո, կայսրը ստիպված եղավ համաձայնել 1611 թվականի մայիսին Մաթիասին որպես բոհեմական թագավոր թագադրելու հետ[3][10][11]։

Էրցհերցոգ և կոմս

[խմբագրել | խմբագրել կոդը]
Լեոպոլդ V Ֆերդինանդի թալեր (1632)

Արքայազնին հովանավորող Ռուդոլֆ II-ի մահից հետո Սրբազան Հռոմեական կայսրության նոր կայսր դարձավ նրա կրտսեր եղբայրը` Մաթիասը, որի կառավարման ժամանակ Լեոպոլդը կարճ ժամանակով ընկճված էր։ Շուտով նա և կայսրը հաշտվեցին։ 1613 թվականին Մաթիասի մոտ դեսպաններ եկան իշխան Դմիտրի Պոժարսկու կողմից, որով վերջինս խնդրում էր օգնել Ռուսական թագավորությանը Ռեչ Պոսպոլիտայի հետ վարած պայքարում, փոխարենը իշխանը խոստանում էր, որ Զեմսկի սոբորը ռուսական թագավոր կընտրի կայսեր կրտսեր եղբորը` Մաքսիմիլիանին։ Մաքսիմիլիանի հրաժարվելուց հետո, կայսրը ռուսական գահն առաջարկեց Լեոպոլդին, ով հայտնեց իր համաձայնությունը, բայց այն ժամանակ, երբ կայսեր դեսպանությունը Մոսկվա ժամանեց, Զեմսկի Սաբորը 1613 թվականին արդեն ռուսական թագավոր էր ընտրել Միխայիլ Ռոմանովին[12][13]։ Ժառանգ չունենալու պատճառով Մատվեյն իր ժառանգորդ նշանակեց Լեոպոլդի ավագ եղբորը, որը 1618 թվականին կայսեր դարձավ Ֆերդինանդ II անունով։ Նույն թվականին մահացավ իշխանի զարմիկ, ավստրիական էրցհերցոգ և տիրոլյան շտատհալտեր Մաքսիմիլիան III Ավստրիացին[14]։

Լեոպոլդ V Ֆերդինանդի դագաղը, ճիզվիտական եկեղեցի, Ինսբրուք

1619 թվականի մարտին Ֆերդինանդ II-ը Լեոպոլդին նշանակեց Տիրոլի շտատհալտեր և Վերին Ավստրիայի էրցհերցոգ։ Նույն թվականին արքայազնը Վիեննայի շտատհալտերի նշանակում ստացավ։ Երեսնամյա պատերազմի ժամանակ Լեոպոլդը, կայսեր բացակայության ընթացքում, ապահովում էր քաղաքի անվտանգությունը կոմս Յինդրիխ Մաթիաս Թուրնի հրամանատարության ներքո գտնվող բողոքականների բանակից։ 1621-1623 թվականներին նա հակաբարեփոխումային մի քանի փորձ ձեռնարկեց Գրաուբյունդենում։ Այդ նպատակով Ստորին Էնգադին և Պրատգաու (գերմ.՝ Unterengadin և գերմ.՝ Prättigau) ուղարկեց կապուցիններին։ Սակայն ֆրանսիական թագավորության, սավոյական դքսության, վենետիկյան հանրապետության և շվեյցարական միության  ճնշման տակ նա ստիպված էր այդ պլաններից հրաժարվել[14]։

1622-1623 թվականներին Ռեգենսբուրգում Լեոպոլդը բանակցություններ սկսեց կայսր-եղբոր հետ իրեն ինքնիշխան ֆեոդ հատկացնելու մասին։ Նա որոշեց հրաժարվել հոգևոր իշխանություններից և հիմնել Հաբսբուրգների տան կողմմնային ճյուղ։ 1623 թվականի նոյեմբերի 15-ին Ֆերդինանդ II-ը Վերին և Հարավարևմտյան Ավստրիայի երկու երրորդը նրա ինքնիշխան կառավարմանը փոխանցեց ժառանգման իրավունքով և այդ հողերի մեկ երրորդը ցմահ իշխելու իրավունքով։ Փոխարենը Լեոպոլդը հրաժարվեց հունգարական ու չեխական թագավորությունների և այլ ավստրիական հողերի իրեն հասանելի եկամուտից և ճանաչեց  բոլոր ավստրիական իշխանություններում կայսեր մայորատը։ 1625 թվականի սեպտեմբերի 14-ին Լեոպոլդի ինքնիշխանության մասին նրան եղբոր կողմից հատկացված սեփականության պայմանագիրն ուժի մեջ մտավ[15]։ 1626 թվականին Հռոմում նա հրաժարվեց Պասաուի և Ստրասբուրգի եպիսկոպոս-իշխանի իր տիտղոսից հօգուտ իր զարմիկի` Լեոպոլդ Վիլհելմ Ավստրիցու։

1630 թվականի սեպտեմբերի 24-ին էրցհերցոգը Տիրոլի կոմսությունը և Հարավարևմտյան Ավստրիան վերջնականապես միավորեց իր տիրույթներին։ Նա այդ ֆեոդները իշխեց Լեոպոլդ V անվան տակ։ Տիրոլյան կոմսութան պաշտպանունակության ամրապնդման նրա քաղաքականությունը թույլ տվեց դիմակայել 1632 թվականի հուլիսին Էրենբերգ ամրոցի մոտ բողոքականների բանակի ներխուժումը կոմս Բերմարդ Սաքսեն Վեյմարի հրամանատարության ներքո։ Լեոպոլդ V Ֆերդինանդը մահացել է տենդից 1632 թվականի սեպտեմբերի 13-ին Շվացում և թաղվել Ինսբրուքի ճիզվիտների եկեղեցում (գերմ.՝ Jesuitenkirche (Innsbruck))[16]։

Ամուսնություն և ժառանգներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1626 թվականի ապրիլի 19-ին Լեոպոլդ V Ֆերդինանդն ամուսնացել է Կլաուդիա Մեդիչի հետ (4.4.1604-25.12.1648), որը Մեդիչիներ արքայական տան արքայադուստրն էր և Ուրբինոյի դուքս Ֆեդերիկո Ուբալդոյի (16.5.1605-28.6.1623) այրին։ Նրանց հարսանիքը կայացել է Ինսբրուքի Ամբրաս ամրոցում և եղել է ժամանակի առավել վառ իրադարձություններից մեկը[17]։ Էրցհերցոգն այս ամուսնությամբ հիմնադրել է Հաբսբուրգների ճյուղը, որն ավարտվեց 1665 թվականին։ Տիրոլի կոմսի և կոմսուհու ընտանիքում ծնվել է հինգ երեխա` երկու որդի և երեք դուստր[3][18]:

Լեոպոլդ V Ֆերդինանդը եղել է Ուրբինոյի արքայադուստր Վիկտորյա դելլա Ռովերեի (7.2.1622-5.3.1694)` առաջին կնոջ դստեր խորթ հայրը, որը 1633 թվականի սեպտեմբերի 26-ին ամուսնացել է Տոսկանայի մեծ դուքս Ֆերդինանդ II-ի (14.7.1610 — 23.5.1670) հետ։

Պահպանվել են Լեոպոլդի տարբեր տարիքի մի քանի նկարներ, որոնցից առավել հայտնին հոգևորականի հագուստով դիմանկարն է, որի հեղինակն է նկարիչ Իոսիֆ Հեինց Ավագը, նկարված է 1604 թվականին։ Այժմ կտավը պահվում է Վիեննայի Արվեստի պատմության թանգարանում[21]։ Ընտանեկան նկարում, որը վերագրվում է Խուան Պանտոխա դե լա Կրուսի վրձնին (մոտ 1600 թվական), նա պատկերված է բուրվառը ձեռքին, ծնողների հետ է. քահանայի հանդերձանքով հայրը հաղորդություն է մատուցում մորը, որը միանձնուհու հանդերձանքով է, նկարում պատկերված են եկեղեցական հանդերձանքով որոշ եղբայրներ, ու հաղորդության մատուցման պատրաստվող քույրեր։ Ընտանիքը պատկերված է սուրբ Հովհաննես Ավետարանչի անունով խորանի մոտ։ Նկարը գտնվում է ոտաբոբիկ արքայադուստրերի վանքում, Մադրիդում[22]։ 1630 թվականի մի անհայտ հեղինակի կտավում Լեոպոլդը պատկերված է արդեն աշխարհիկ հանդերձանքով, որպես ավստրիական էրցհերցոգ և տիրոլյան կոմս[23]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Catholic-Hierarchy.orgUSA: 1990.
  2. Lundy D. R. The Peerage
  3. 3,0 3,1 3,2 3,3 Wurzbach, 1860, էջ 416
  4. 4,0 4,1 4,2 Krones, 1883, էջ 398
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 Altmann, 1985, էջ 290
  6. Lundy, Darryl. «Leopold V Graf von Tirol» (անգլերեն). www.thepeerage.com. Վերցված է 18.08.2016-ին.
  7. Tafuri D. L’Arciduca d’Austria Fernando-Carlo, conte regnante del Tirolo, ovvero panegirici poetici in sua lode con le lorerose politiche. — Anversa: Plantiniana, 1653. — P. 222. — 337 p.
  8. Cheney, David M. «Father Leopold Ferdinand von Österreich». The Hierarchy of the Catholic Church. Current and historical information about its bishops and dioceses (իտալերեն). www.catholic-hierarchy.org. Վերցված է 24.12.2016-ին.
  9. Krones, 1883, էջ 398—399
  10. Krones, 1883, էջ 399
  11. Beller S. A Concise History of Austria. — Cambridge: Cambridge University Press, 2006. — P. 58. — 334 p. — (Cambridge Concise Histories). — ISBN 978-0-52-147886-1
  12. Altmann, 1985, էջ 291
  13. Вернадский Г. В. Московское царство. — Тверь; Москва: Леан; Аграф, 1997. — Т. I. — С. 248—249. — 352 с. — (История России). — ISBN 5-85929-016-0
  14. 14,0 14,1 Krones, 1883, էջ 399—400
  15. Krones, 1883, էջ 400
  16. Krones, 1883, էջ 402
  17. Wurzbach, 1860, էջ 417
  18. Benzoni, Gino (1982). «Claudia de' Medici, duchessa di Urbino». Dizionario Biografico degli Italiani — Volume 26 (իտալերեն). www.treccani.it. Վերցված է 18.08.2016-ին.
  19. Ersch J. S. Allgemeine encyclopädie der wissenschaften und künste in alphabetischer folge von genannten schrifts bearbeitet und herausgegeben. — Leipzig: Gleditsch, 1862. — P. 161. — 463 p.
  20. Lupis, Marco. «Gonzaga: linea sovrana di Mantova». Libro de Oro de la Nobleza del Mediterráneo (իտալերեն). www.genmarenostrum.com. Վերցված է 18.08.2016-ին.
  21. Heintz d. Ä., Joseph. «Erzherzog Leopold V. (1586-1632) im geistlichen Gewand» (գերմաներեն). www.khm.at. Վերցված է 27.12.2016-ին.
  22. Pantoja de la Cruz, Juan. «La comunión de la Virgen o La familia del archiduque Carlos de Estiria» (գերմաներեն). www.patrimonionacional.es. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 27.12.2016-ին.
  23. Vogt-Lüerssen, Maike. «Die Habsburger — Leopold V. von Österreich-Tirol, ehemaliger Bischof von Passau und Straßburg» (գերմաներեն). www.kleio.org. Վերցված է 27.12.2016-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]