Jump to content

Իտալիայի ավտոմեքենաշինություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Fiat 4 HP (1899), Fiat-ի ստեղծած առաջին ավտոմեքենան:
Թուրինում ավտոմոբիլային արդյունաբերության քարտեզ, Իտալիան 1910-ական թվականներին:

Իտալիայի ավտոմեքենաշինություն, երկրի բավականին խոշոր գործատու, 2006 թվականին այն ունեցել է ավելի քան 2131 ընկերություններ և աշխատող գրեթե 250 000 մարդ[1]։ Իտալիայի ավտոմեքենաշինությունն առավել հայտնի է իր ավտոմոբիլային նմուշների և փոքր քաղաքային տրանսպորտային միջոցների, սպորտային և սուպեր ավտոմեքենաների շնորհիվ։ Ավտոմոբիլային արդյունաբերության մասնաբաժինն Իտալիայի ՀՆԱ-ում կազմում է 8,5 տոկոս[2]։

Իտալիան Եվրոպայում, ինչպես նաև ամբողջ աշխարհում ավտոմեքենաների խոշորագույն արտադրողներից մեկն է։

Այսօր իտալական ավտոմոբիլային արդյունաբերությունում գրեթե ամբողջությամբ գերիշխում է Fiat Group-ը, 2001 թվականին մեքենաների ավելի քան 90 տոկոսը արտադրվել է նրանց կողմից։ Fiat-ն ունի Alfa Romeo, Lancia և Maserati ավտոմոբիլային ապրանքանիշներ։

Ավտոմեքենաների Isotta Fraschini իտալական ապրանքանիշը 1920-ական թվականներին դասվել է այն ապրանքանշիների շարքին, ինչպիսիք են Rolls-Royce-ը, Duesenberg-ը, Hispano-Suiza-ը:

Առաջին ավտոմեքենաշինական ընկերություններն Իտալիայի թագավորությունում հայտնվել են 19-րդ դարի վերջին։ Ամենահին ավտոմոբիլային ընկերություններից է Ջովանի Անյելիի կողմից հիմնադրված Fiat կոնցեռնը, որը մինչև օրս ավտոմեքենաներ է արտադրում։ Այդ ապրանքանիշի ներքո առաջին սերիական ավտոմեքենան հայտնվել է 1899 թվականին։ Այսօր Fiat-ը համարվում է երկրի ամենախոշոր ավտոարտադրողը, ինչպես նաև իտալական ավտոմոբիլային բրենդների տիրապետողը։ 20-րդ դարի առաջին տասնամյակից Իտալիայում հայտնվել են տասնյակ ավտոմոբիլային ֆիրմաներ։ 1910-ական թվականներին միայն մեկ արդյունաբերական կենտրոնում՝ Թուրինում նրանց քանակը գերազանցել է 10-ը։ Նրանցից մեծ մասը գոյություն են ունեցել մեկուկես տարի և մինչև հիմա չեն պահպանվել։ Այժմ մոռացված ընկերություններից կարելի է առանձնացնել հետևյալ ընկերությունները՝ Prinetti Stucchi & C., Fabbrica Automobili Storero, Società Anonima Vetture Temperino, Società Torinese Automobili Elettrici, Fabbrica Torinese Velivoli Chiribiri & C., Aquila Italiana, Isotta Fraschini, Zust և այլն։

Արտադրությունն ըստ տարիների

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Քանակ
1913 2,000
1924 35,000
1928 55,000
1935 44,000
1950 129,000
1960 645,000
1961 759,000
1970 1,854,252
1971 1,817,000
1980 1,610,287
1981 1,433,000
1989 2,220,774
1990 2,120,850
1991 1,878,000
1994 1,534,000
1995 1,667,000
1996 1,545,000
1997 1,827,592
1998 1,692,737
1999 1,704,326
2000 1,741,478
2001 1,581,908
2002 1,429,678
2003 1,324,481
2004 1,145,181
2005 1,038,352
2006 1,211,594
2007 1,284,312
2008 1,023,774
2009 843,239
2010 838,400
2011 790,348
2012 671,768
2013 658,206
2014 697,864
2015 1,014,223

Իտալական արտադրողների ավտոմեքենաների պատկերասրահ

[խմբագրել | խմբագրել կոդը]
1930-ականներ - 1940-ականներ
1950-ականներ
1960-ականներ
1970-ականներ
1980-ականներ
1990-ականներ
2000-ականներ
2010-ականներ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «ITALY'S AUTOMOTIVE INDUSTRY IS BACK ON THE ROAD THANKS TO EXPORTS». italtrade.com. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 6-ին.
  2. «Country Profiles > ITALY». acea.thisconnect.com. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 9-ին.