Դիք Չեյնի
Դիք Չեյնի անգլ.՝ Dick Cheney | |
Կուսակցություն՝ | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Եյլի համալսարան, Վիսկոնսինի համալսարան Մեդիսոնում, Վայոմինգի համալսարան, Natrona County High School? և Berkeley College? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, ինքնակենսագիր, գործարար և վաճառական |
Դավանանք | մեթոդիզմ |
Ծննդյան օր | հունվարի 30, 1941[1][2][3][…] (83 տարեկան) |
Ծննդավայր | Լինքոլն, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ի ծնե անուն | անգլ.՝ Richard Bruce Cheney |
Հայր | Richard Herbert Cheney? |
Մայր | Marjorie Lorraine Dickey?[4] |
Ամուսին | Լին Չեյնի |
Զավակներ | Մերի Չեյնի և Էլիզաբեթ Չեյնի |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Ռիչարդ Բրյուս (Դիք) Չեյնի[7] (անգլ.՝ Richard Bruce (Dick) Cheney, հունվարի 30, 1941[1][2][3][…], Լինքոլն, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ, հանրապետական, աշխատել է ԱՄՆ չորս նախագահների աշխատակազմում։ Ջորջ Հ. Ու. Բուշի (1989-1993) վարչակազմում եղել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար։ 2001 թվականի հունվարից մինչև 2009 թվականի հունվարը եղել է ԱՄՆ-ի փոխնախագահ Ջորջ Ու. Բուշի (վերընտրվել է 2004 թվականի նոյեմբերին, պաշտոնը զբաղեցրել է 2005 թվականի հունվարից) վարչակազմում։ Նշվում է նրա ունեցած մեծ ազդեցությունը, շատ հարցերում ոչ պակաս քան նախագահինը[8]։ Ըստ Վաշինգտոն Փոստի նա եղել է ամենաազդեցիկ փոխնախագահը ԱՄՆ-ի պատմության մեջ[9]։ Երկու անգամ, երբ նախագահ Բուշին ստիպված են եղել անզգայացնել նա եղել է ԱՄՆ նախագահի պաշտոնակատար (2002 և 2007 թվականներին)։
Համարվում է Բարաք Օբամայի վարչակազմի հետևողական քննադատներից մեկը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չեյնին ծնվել է Լինքոլնում, Ներբրասկայում, Մարջորի Լորրանի և Ռիչարդ Հերբեր Չենեյի ընտանիքում։ Նա ունի առավելապես անգլիական, ինչպես նաև՝ որոշ չափով ուելսյան (վելշական), իռլանդական և ֆրանսիական հյուգենոտական արմատներ։ Չեյնիի 8-րդ նախապապը՝ Ուիլլիամ Չեյնին Անգլիայից գաղթել է Մասսաչուսեթս 17-րդ դարում[10][11][12]։
Ռիչարդ Չեյնին մեծացել է Վայոմինգ նահանգի Կասպեր քաղաքում։ 1959 թվականի ընդունվում է Եյլի համալսարան, սակայն երկրորդ կուրսից դուրս է մնում համալսարանից։ Չեյնը բակալավրի և մագիստրոսի աստիճան ստանում է Վայոմինգի համալսարանում։ Իր կարիերան որպես պետական ծառայող սկսվում է 1969 թվականին, երբ նա միանում է Ռիչարդ Նիքսոնի աշխատակազմին։
1974 թվականին դարձել է նախագահ Ջերալդ Ֆորդի նախագահական աշխատազմի ղեկավարի տեղակալ, իսկ 1975-1977 թվականներին եղել է աշխատակազմի ղեկավար։ Աջակցություն է ստացել Դոնալդ Ռամսֆելդի կողմից։
1981-1987 թվականներին եղել է հանրապետական քաղաքական գործիչների հանձնախմբի (կոմիտեի) նախագահը։ 1987 թվականին դառնում է Ներկայացուցիչների պալատի Հանրապետական համաժողովի (կոնֆերանսի) ներկայացուցիչը, իսկ 1988 թվականին եղել է հանրապետականների խորհրդարանի կազմակերպիչ։
1989 թվականի մարտի 20-ին նշանակվել է պաշտպանության նախարար։ Իր պաշտոնավարման ընթացքում իրականացվել են «Փոթորիկ անապատում» (Իրաք) և «Ճիշտ քայլ» (Պանամա) ռազմական գործողությունները։ Պաշտպանության նախարարի պաշտոնում մնացել է մինչև 1993 թվականի հունվարի 20-ը։
Պաշտպանության նախարարի պաշտոնը թողնելուց հետո զբաղվել է ձեռնարկատիրությամբ (բիզնեսով)։
1995-2000 թվականներին եղել է «Հալիբըրթըն» նավթարդյունաբերական ընկերության գործադիր տնօրենը։ Դա այն ընկերությունն էր, որն առաջինը ստացավ ռազմակալված (օկուպացված) Իրաքում նավթի հանքերի վերականգման և վերամշակման իրավունքը[13]։ Միաժամանակ նա Procter & Gamble, Union Pacific և Electronic Data Systems ընկերությունների տնօրենների խորհրդի անդամ էր։
2002 թվականին, երբ նա արդեն ԱՄՆ-ի փոխնախագահ էր նրա նկատմամբ հետաքննություն սկսվեց՝ 1998թվականին «Հալիբըրթընի» չափազանց մեծ եկամուտների համար։
Ինչպես նշել է լրագրող Ռիչարդ Մակգրեգորը, Ջորջ Բուշ կրտսերի վարչակազմի քննադատները «ամեն կերպ փորձում էին քննադատել (ըստ իրենց՝ իսկական դավադրություն) Չեյնինի կապը վառելիքաէներգետիկ բնագավառի հետ»։
Ըստ Չեյնիի սեփական վկայությանը, Բուշի երկրորդ կառավարման ընթացքում իր և վերջինիս հարաբերությունները վատթարացան։
Լրագրող Պիտեր Բեյքերը հաստատում է, որ Բուշը բավարարված էր նրանով որ փոխնախագահը Չեյնինը «խաղում էր չար քննիչի» դերը։
2011 թվականի սեպտեմբերի 1-ին լույս է ընծայում իր հուշագրությունները՝ «Իմ ժամանակները․ քաղաքական և անձնական հուշագրություններ» վերնագրով։
Հայացքները
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից Բեն Լադենի լիկվիդացիայից հետո հանդես եկավ ԱՄՆ-ում կտտանքների (տանջաքննություն) թույլտվության վերականգնման կոչով (արգելվել էր ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի կոմղից 2009 թվականին), հիմնավորելով որ Ջորջ Բուշ կրտսերի ժամանակների կտտանքների կիրառում թույլ տվեց ընկնել Բեն Լադենի հետքի վրա[14]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է, ունի երկու երեխա։ Ավագ դուստրը՝ Էլիզաբեթը և կինը ներկայումս աշխատում են Ամերիկայի ձեռնարկատիրական ինստիտուտում։ Կրտսեր աղջիկը՝ Մերին լեսբուհի է, նրա սեռական կողմնորոշվածությունը բազմիցս քննարկվել է Չեյնինի շատ պահպանողական հակառակորդների կողմից, միասեռ ամուսնությունների օրինականացման կոնտեքստում։ 2006 թվականին նա գրել է ինքնակենսագրություն «Հիմա իմ հերթն է », իսկ 2007 թվականի մայիսին ծնում է տղա երեխա (շարունակում է ապրել իր զուգընկերուհու հետ)"
Փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2006 թվականին եղել հիմարության համար տրվող համաշխարհային մրցանակի հավակնորդ «Տարվա ամենահիմար մարդ անվանակարգում»։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գորշ կարդինալ
- Հուշեր Դիկ Չեյնին։ "Վաշինգտոնում ես պաշտպանել ոչնչացումը սիրիայի համար", 26 օգոստոսի, 2011 Արխիվացված 2012-01-26 Wayback Machine
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 GeneaStar
- ↑ 3,0 3,1 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- ↑ Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ https://web.archive.org/web/20090312044237/http://www.aei.org/events/seriesID.8/series_detail.asp
- ↑ https://www.nikkei.com/article/DGXMZO37279570S8A101C1000000/
- ↑ Несмотря на то что сам носитель фамилии и его семья произносят свою фамилию как [ˈtʃiːni], то есть Чини, она произносится в СМИ как [ˈtʃeɪni], то есть Чейни.
- ↑ Eurasian Home Expert Forum — ОЛЕГ РЕУТ: СОРОК ЧЕТВЁРТЫЙ НЕСКОРЫЙ.(չաշխատող հղում)
- ↑ Собачья грызня | ИноСМИ — Все, что достойно перевода
- ↑ ^ Battle, Robert A. "Ancestry of Richard Bruce Cheney". Archived from the original on May 10, 2011. Retrieved June 21, 2010.
- ↑ "New England's Big Family Our Town's, Manchester (Dick Cheney)". American Patriot Friends Network. Archived from the original on January 26, 2001. Retrieved June 21, 2010.
- ↑ Dick Cheney is a descendant of William Cheney (1604–1667), who was a native of England and was recorded to be in Roxbury, Massachusetts by 1640. while Benjamin Pierce Cheney was a descendant of William's brother, John Cheney, who was recorded in Roxbury in 1635 and who moved to Newbury, Massachusetts, the following year. See Charles Henry Pope, The Cheney Genealogy, Vol. 1, pp. 17–33, Boston: Charles H. Pope, 1897; The National Cyclopaedia of American Biography, Vol. X, pp. 213–214, New York: James T. White & Company, 1909, reprint of 1900 edition.
- ↑ Отставка американского «ястреба» разоблачает иракскую войну как способ коммерческой наживы | Новости.
- ↑ «ЛЕНТА: Ричард Чейни рассказал о роли пыток в ликвидации бен Ладена — LENTA.com.ua». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 20-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Мемуары Дика Чейни: «В Вашингтоне я один поддержал уничтожение сирийского реактора», 26 августа 2011 г. Արխիվացված 2012-01-26 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիք Չեյնի» հոդվածին։ |
|
- ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության անդամներ
- Եյլի համալսարանի շրջանավարտներ
- Վայոմինգի համալսարանի շրջանավարտներ
- Հունվարի 30 ծնունդներ
- 1941 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Ազատության նախագահական մեդալով պարգևատրվածներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի գործարարներ
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ
- 20-րդ դարի ամերիկացի քաղաքական գործիչներ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ
- 21-րդ դարի ամերիկացի քաղաքական գործիչներ
- ԱՄՆ-ի փոխնախագահներ
- Ամերիկացիներ անգլիական սերմամբ