Ալեքսեյ Նեմով
Ալեքսեյ Նեմով | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Բնօրինակ անուն | ռուս.՝ Алексей Немов |
Ազգություն | ռուս |
Մասնագիտացում | մարմնամարզիկ |
Երկիր | Ռուսաստան |
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 28, 1976 (48 տարեկան) |
Ծննդավայր | Ռուսաստան, Տոլյատի |
Հասակ՝ | 174 սանտիմետր |
Քաշ | 173 սմ |
Ալեքսեյ Յուրիևիչ Նեմով (ռուս.՝ Алексей Юрьевич Немов, մայիսի 28, 1976[1], Բարաշևո, Տենգուշևսկի շրջան, Մորդովական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս մարմնամարզիկ, քառակի օլիմպիական չեմպիոն[2]։ Նա բոլոր ժամանակների ամենահայտնի մարմնամարզիկներից է։ Իր կարիերայի ընթացքում հաղթել է հինգ աշխարհի առաջնություն, երեք Եվրոպայի առաջնություն և նվաճել է տասներկու օլիմպիական մեդալ։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքսեյ Նեմովը մեծացել է Տոլյատիում։ Նրա հայրը թողել է նրան և նրա մորը, երբ նա դեռ երեխա էր, և Նեմովը երբեք չի տեսել հորը։ Ալեքսեյը սկսել է մարմնամարզությամբ զբաղվել հինգ տարեկանում։
Մարզական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Նեմովը նորամուտը իր նշել է 1993 թվականի աշխարհի առաջնությունում՝ տասնվեց տարեկանում ՝ զբաղեցնելով հինգերորդ տեղը։ Նա իր առաջին տիտղոսը նվաճել է Սանկտ Պետերբուրգի բարի կամքի խաղերում՝ գերազանցելով իր թիմակցին աշխարհի արծաթե մեդալակիր Ալեքսեյ Վորոպաևին ընդամենը մեկ միավորով։ Նեմովի ելույթները առանձնանում էին յուրահատուկ ոճով և շքեղությամբ։
Չնայած նրան, որ միջազգային մակարդակով Նեմովը ուներ մեծ համբավ, սակայն 1995 թվականին՝ Եվրոպայի առաջնությունում, Նեմովը, որն այն ժամանակ 19 տարեկան էր, առաջատար էր հինգ ելույթներից հետո, և նրան հարկավոր էր 8,75 միավոր՝ չեմպիոն ճանաչվելու համար։ Սակայն հաջորդ ելույթում նա բաց թողեց երկու խոշոր ցատկ, և ելույթը կանգ առավ, ինչից հետո նա հավաքեց 7,35 միավոր և գրավեց ընդամենը 9-րդ հորիզոնականը։
Մի քանի ամիս անց Նեմովը մրցել է Ճապոնիայի Սաբեյ քաղաքում ընթացող Աշխարհի առաջնությունում։ Ռուսաստանի թիմը որակավորման փուլում այդքան էլ լավ ելույթ չունեցավ՝ ընդհանուր հաշվարկում գրավելով 11-րդ հորիզոնականը։ Ռուսաստանի թիմը կարողացավ անցնել եզրափակիչ, սակայն գրավեց 4-րդ հորիզոնականը (պատմության ընթացքում նման դեպք առաջին անգամ էր գրանցվում, երբ Ռուսաստանի թիմը մեդալ չի կարողանում նվաճել)։
1996-ին Ատլանտայում անցկացվող օլիմպիական խաղերում Նեմովը ճանաչվեց աշխարհի չեմպիոն։ Նա վեց մեդալ է նվաճել այդ մրցաշարում (երկու ոսկե, մեկ արծաթե և երեք բրոնզ)։
Չնայած շատերը կարծում էին, որ Նեմովը չի կարողանալու լավ ելույթ ունենալ Սիդնեյի օլիմպիական խաղերի ժամանակ, քանի որ նա ուներ ուսի մի քանի վնասվածք, ինչպես նաև նրա ամուսնությունը և իր առաջին որդու ծնունդը, բայց նա այդ մրցաշարում ունեցավ իր կարիերայի ամենալավ ելույթները։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ «Кто есть кто в Тольятти». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 18-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսեյ Նեմով» հոդվածին։ |
|
- Ապրող անձինք
- 1976 ծնունդներ
- Մայիսի 28 ծնունդներ
- Անձինք այբբենական կարգով
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետներ
- Ռուս օլիմպիական չեմպիոններ
- Սպորտային մարմնամարզության աշխարհի չեմպիոններ
- «Միասնական Ռուսաստան» կուսակցության անդամներ
- 2000 թվականի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոններ