Jump to content

ԱՄՆ ռազմական ակադեմիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԱՄՆ ռազմական ակադեմիա
Изображение логотипа
Տեսակռազմական ակադեմիա, ռազմական թանգարան, ԱՄՆ-ի հասարակական կրթության կազմակերպություն և Direct Reporting Unit?
ԿարգախոսDuty • Honor • Country
Հիմնադրված էմարտի 16, 1802
ՀիմնադրիրԹոմաս Ջեֆերսոն
Ընդհանուր անձնակազմ1918 մարդ (սեպտեմբեր 2020)[1]
ԱնդամակցությունՀետազոտական գրադարանների կենտրոն[2]
Երկիր ԱՄՆ[3]
ՏեղագրությունՎեստ Փոյնթ
Կայքwestpoint.edu(անգլ.)
ԱՄՆ ռազմական ակադեմիա (ԱՄՆ)##
ԱՄՆ ռազմական ակադեմիա (ԱՄՆ)
ԱՄՆ ռազմական ակադեմիա, ԱՄՆ
 United States Military Academy Վիքիպահեստում

Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմական ակադեմիա (անգլ.՝ United States Military Academy), հայտնի է նաև Վեստ Փոյնթ անունով (անգլ.՝ West PointԱՄՆ բանակի բարձրագույն դաշնային ռազմական ուսումնական հաստատություն։ Համարվում է ԱՄՆ հինգ ռազմական ակադեմիաներից ամենահինը։

Ակադեմիան գտնվում է Նյու Յորք նահանգի Վեստ Փոյնթ քաղաքում, Հուդզոն գետի վրա նայող գեղատեսիլ վայրում, Նյու Յորք քաղաքից 80 կմ դեպի հյուսիս և զբաղեցնում է մոտ 65 կմ² մակերես։ Համարյա ամբողջ կենտրոնական ակադեմիական քաղաքը գտնվում է այնտեղ, որտեղ կենտրոնացած են բազմաթիվ պատմական վայրեր, շինություններ և հուշարձաններ։ Շինությունների մեծ մասը կառուցված է նեոգոթիկայի ոճով, մոխրագույն և սև գրանիտից։ Ակադեմիական քաղաքը շատ հայտնի է զբոսաշրջիկների թվում, ինչը բացատրվում է նաև նրանով, որ այստեղ է գտնվում ԱՄՆ Բանակի հնագույն թանգարանը։

ԱՄՆ ռազմական ակադեմիայի վերակացու գեներալ-լեյտենանտ Ֆրանկլին Հագենբեք

Ռազմական ակադեմիայի վայրում նախկինում գտնվող Վեստ Փոյնթ ամրոցը կառուցելու որոշումը կայացվել է 1778 թվականին, Ջորջ Վաշինգտոնի հրամանով։ Նախագիծը կազմվել է լեհական սպա Տադեուշ Կոստյուշկոյի կողմից։ Ամրոցի առջև դրված հիմնական խնդիրն էր հանդիսանում Հուդզոն գետով չթողնել բրիտանական նավատորմի նավերը, ինչի համար գետի միջով անց է կացվել մեծ շղթա։ Այդ ամրոցը կարևոր դեր է խաղացել ԱՄՆ անկախության համար մղվող պատերազմում։

Բուն ակադեմիան հիմնվել է 1802 թվականին։ Ակադեմիայի վերակացուն 1817-1833 թվականները համարվում էր գնդապետ Սիլվանուս Տայերը, ով հանդիսանում է ակադեմիայի «հայրը»։ Նրա կողմից սահմանված կրթական համակարգի առանձնահատկությունն այն էր, որ անց էին կացվում քիչ քանակությամբ լսարանային պարապմունքներ և հանձնարարվում էր մեծ քանակությամբ ինքնուրույն կատարելու համար տնային հանձնարարություն։ Այս կրթական համակարգը պահպանվում է մինչ օրս։ Մեծ ուշադրություն է դարձվել ինժեներական գործին։ XIX դարի առաջին կեսին Վեստ Փոյնթի շրջանավարտները նախագծում էին ԱՄՆ ավտոճանապարհների, կամուրջների և երկաթուղային գծերի մեծ մասը։

Առաջին համաշխարհային պատերազմից հետո ակադեմիայի վերակացու Դուգլաս Մակարթուրը մեծ ուշադրություն էր դարձնում ֆիզիկական պատրաստությանը և սպորտին՝ առաջ քաշելով «Ցանկացած կուրսանտ պետք է լինի մարզիկ» կարգախոսը։

1964 թվականին ԱՄՆ նախագահ Լինդոն Ջոնսոնը ընդլայնել է ակադեմիայում սովորողների թիվը 2529-ից մինչև 4417-ը։ Արդյունքում այդ թիվը կրճատվել է մինչև 4000, սակայն հետագայում այն կրկին հասել է 4400-ի։

1976 թվականին ակադեմիայում ուսանելու համար սկսեցին ընդունել նաև կանանց։

Ընդունելությունը և ուսուցումը ակադեմիայում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդունելության համար դիմող թեկնածուները պետք է հայտ ներկայացնեն ակադեմիա, սակայն դրա հետ մեկտեղ պետք է երաշխավորագիր ստանան, որպես կանոն, Կոնգրեսի անդամից։ Ուսանողները ունեն ուսուցանող սպայի կարգավիճակ և նրանց դիմում են «կուրսանտ» կամ «կադետ» (անգլ.՝ Cadet)։ Ռազմական ակադեմիայում ուսումը ամբողջովին վճարում է ԱՄՆ Բանակը այն պահանջով, որ կուրսանտները ուսումն ավարտելուց հետո պարտավոր են անցնել հիմնական ծառայության։ Ամեն տարի ակադեմիան ավարտում է մոտ 1000 կուրսանտ և ստանում են 2-րդ լեյտենանտի կոչում (անգլ.՝ Second Lieutenant)։ Կուրսանտները պարտավոր են խստորեն պահպանել կուրսանտների վարքագիրքը, որի համաձայն՝ «Կուրսանտը չի ստի, չի խաբի, չի գողանա և չի տանի այդ ուրիշների կողմից»։

Ներկա դրությամբ կոնգրեսմեններից յուրաքանչյուրը և ԱՄՆ փոխնախագահը ակադեմիայում ունեն հինգ տեղ։ Երբ դրանցից մեկը ազատվում է կուրսանտի ուսման ավարտի կամ այլ պատճառներով, կոնգրեսմենը երաշխավորում է այդ տեղի համար մեկ կամ մի քանի մարդ։ Առավել հաճախ դա տասը հոգի է։ Եթե նա երաշխավորում է մի քանի հոգի, ապա նրանց միջև անց է կացվում մրցույթ։ Եթե երաշխավորվում է մեկ հոգի և նա պիտանի է ճանաչվում, ապա նա ավտոմատ կերպով ընդունվում է։ Երաշխավորագրի ստացման գործընթացը սովորաբար ներառում է հայտի ներկայացումը, մեկ կամ ��ի քանի էսսեների և երաշխավորագրերի ներկայացում։

Ամեն տարի լրացուցիչ ներկայացվում է 100 տեղ սպաների երեխաների, 170 տեղ՝ ակտիվ ծառայություն անցնող զինվորների, 20 տեղ՝ պահուստային սպաներ պատրաստող կուրսանտների կորպուսի և 65 տեղ այն երեխաների համար, ում ծնողները մահացել են, լուրջ վիրավորվել, հաշմանդամ դարձել կամ անհետ կորել պատերազմի ժամանակ։ Բացի այդ, ամեն տարի ակադեմիա է ընդունվում մոտ 20 արտասահմանյան կուրսանտ։

Ակադեմիա ընդունվողը պետք է լինի 17-22 տարեկան, պետք է լինի ոչ ամուսնացած և չպետք է ալիմենտ վճարի։

Ուսումը տևում է 4 տարի։ Ակադեմիայի շրջանավարտը ստանում է բակալավրի աստիճան և ստանում է կրտսեր լեյտենանտի կոչում (անգլ.՝ Second Lieutenant) բանակում 5 տարի ծառայելու պայմանով։ Ամեն տարի ակադեմիան ավարտում է մոտ 900 լեյտենանտ[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. IPEDS — 1992.
  2. https://web.archive.org/web/20231016073235/https://www.crl.edu/membership/members
  3. Global Research Identifier Database — 2015.
  4. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 12-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «ԱՄՆ ռազմական ակադեմիա» հոդվածին։