Այկա
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Այկա | |||||
հունգ.՝ Ajka | |||||
| |||||
Երկիր | Հունգարիա | ||||
Մարզ | Վեսպրեմ | ||||
Համայնք | Ajka District?[1] | ||||
Քաղաքապետ | Բելա Շվարց | ||||
Մակերես | 95,05 կմ² | ||||
Բնակչություն | 29 685 մարդ (2009) | ||||
Խտություն | 329,65 մարդ/կմ² | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | +(36)88 | ||||
Փոստային ինդեքս | 8400 | ||||
Փոստային դասիչ | 8400 | ||||
Պաշտոնական կայք | ajka.hu (հունգարերեն) | ||||
| |||||
Այկա (հունգ.՝ Ajka), քաղաք Հունգարիայի Վեսպրեմ մարզում։ Գտնվում է Բակոնի լեռներում, բնակչությունը՝ 29685 մարդ (2009թ․ տվյալներով)[2]։
Աշխարհագրություն և տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այկան գտնվում է Վեսպրեմ մարզի կենտրոնից 25 կմ արևմուտք և նույնքան հեռավորությամբ դեպի հարավ` Պապա քաղաքից։ Քաղաքից 3 կմ դեպի հյուսիս գտնվում է Е66 ավտոմայրուղին Սեկեշֆեհերվար-Վեսպրեմ-Կյորմենդ-Իլց։ Այկայով է անցնում Սեկեշֆեհերվար-Վեսպրեմ-Ցելդեմելկ երկաթուղին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակակից քաղաքը ստեղծվել է 1960 թ․-ին՝ այստեղ առավել վաղ գոյություն ունեցող 4 գյուղերի միացումից։ Հետագայում քաղաքին են միացվել նաև 4 շրջակա գյուղեր։
Այկա գյուղը՝ նոր քաղաքի կենտրոնը, առաջին անգամ հիշատակվել է 1214թ․-ին, սակայն հիմնադվել է ավելի վաղ։ Գյուղի անունը ծագում է նույնանուն տոհմի անունից, որն էլ իր հերթին կոչված է Իշտվան 1-ինի կնոջ՝ Գիզզել թագուհու շքախմբի անդամներից մեկի, Հեյկո իշխանի անունով։
Ներառյալ մինչև 19-րդ դարի կեսը շարունակում էր մնալ փոքր գյուղ։ 19-րդ դարում շրջակայքում բացվեցին ածխի հանքաշերտեր՝ 1930-ական թվականների բոքսիտների հանքատեղերը։ 1937թ․-ի�� այստեղ կառուցվել է աշխարհի առաջին կրիպտոն արադրող գործարանը։
Սոցիալիստական դարաշրջանում այստեղ կառուցվեցին ալյումինի ու ապակու հսկա գործարաններ, և Այկան դարձավ խոշոր արդյունաբերական կենտրոն։
2010թ․-ի հոկտեմբերի 4-ին Այկայի «Ajka Timfoldgyar» ալյումինի օքսիդի արտադրամասում տեղի ունեցավ վթար` պայթեց կարմիր (բոքսիտային) շլամի ամբարը։ Ամբարից թափվեց մոտ 1 միլիոն խորանարդ մետր թունավոր նյութ։ Թունավոր թափոնների հոսքերը տարածվեցին 40 քառակուսի կիլոմետրի վրա՝ ծածկելով Այկայի փողոցները, տները և մի քանի մոտակա բնակավայրեր[3]։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այժմ գործում են ալյումինի կոմբինատը, ապակու գործարանը, աղյուսի գործարանը, իսկ քաղաքի շրջակայքում՝ գորշ ածխի և բոքսիտների հանքերը։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կաթոլիկ եկեղեցի Տեշոկբերենդ շրջանում (հետագայում Բարոկկո, 1807-1808)
- Կաթոլիկ եկեղեցի Այկայում (հետագայում Բարոկկո, 1788)
- Բողոքական եկեղեցի Այկայում (հետագայում Բարոկկո, 1783)
- Ավետարանական եկեղեցի Այկայում ( հետագայում Բարոկկո, 1786-89)
- Հանքարդյունաբերության թանգարան
- Ապակու գործարան
Հնագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2010թ․ քաղաքից ոչ հեռու բոքսիտների հանքատեղում հայտնաբերվել են Ceratopsia — Ajkaceratops kozmai ինֆրակարգին պատկանող նոր տեսակի, մոտ 85 միլիոն տարեկան դինոզավրի գանգի ոսկորներ (վերին կավճի սանտոնյան շարք)։ Այդ ժամանակ այս տարածքը եղել է հնագույն Թետիս օվկիանոսի կղզեխմբի կղզիներից մեկը[4]։
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Magyarország helységnévtára, Detailed Gazetteer of Hungary (հունգ.) — KSH.
- ↑ A MAGYAR KÖZTÁRSASÁG HELYSÉGNÉVTÁRA, 2009(չաշխատող հղում)
- ↑ Ядовитые отходы с венгерского завода попали в Дунай, Lenta.ru
- ↑ «В Европе впервые обнаружены останки рогатого динозавра - Наука и техника - История, археология, палеонтология - Палеонтология - Компьюлента». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 27-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք(հունգարերեն)
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Այկան վերևից
-
Արկայի երկաթուղակին կայարանը վերևից
-
Այկայի «Արկածային բաղնիք» լողավազանը վերևից
-
Հունգարիայի «Իմրե »հիվանդանոցի ժամանակակից շենքը վերևից
-
Այկայի քաղաքային զբոոսայգու լիճը վերևից
-
Հիսուսի եկեղեցին վերևից
-
Ալյումինի գործարանը վերևից
-
Այկայի ալյումինի գործարանը
-
Նախկին հանքի մուտքի մոտ գտնվող Պարդագկուտի Սուրբ Բարբարայի հուշարձանը
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այկա» հոդվածին։ |
|