Jump to content

Մասնակից:Susanna Grigorian/Տիկին իքսի դիմանկարը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տիկին իքսի դիմանկարը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիկին իքս կամ Տիկին իքսի դիմանկարը (անգլ.՝ Portrait of Madame X), դիմանկար, որի հեղինակը Ջոն Սինգեր Սարջենթն է: Նկարում պատկերված է Վիրջինիա Ամելի Ավեգո Գաութրեուն (Virginie Amélie Avegno Gautreau), ով ֆրանսիացի բանկիր Պիեր Գաութրեույի կինն էր: Կտավը նկարված է Սարջենթի խնդրանքով:

1884 թվականին Փարիզում նկարի հակասական վերաբերմունքի պատճառով առաջացած սկանդալը հանգեցրեց այն բանին, որ նույն թվականին Սարջենթը ենթարկվում է ժամանակավոր ազատազրկման: Հետագայում այդ նույն կալանքի ատճառով Սարջենթը ավելի ու ավելի մեծ ճանաչում ձեռք բերեց:

Նկարում պատկերված մոդելը (Գաութրեուն) ամերիկյան գաղթական էր, ով այնուհետև ամուսնացավ ֆրանսիացի բանկիրի հետ և իր գեղեցկության շնորհիվ մուտք գործեց փարիզյան հասարակություն : Նա միշտ բուրում էր նարդոսի դիմափոշով և ինքն իրենով հպարտանում: Անգլերենում «արհեստավարժ գեղեցկություն» եզրն օգտագործվում է նկարագրելու համար այն կնոջը, ով ինքնուրույն օգտագործում է սեփական անձնային հմտությունները հասարակությանը հղում անելու նպատակով: Նրա անօրինակ գեղեցկությունը նրան արվեստագետների համար հիացմունքի առարկա է դարձնում. ամերիկացի նկարիչ Էդվարդ Սիմոնսը պնդում էր, որ ինքը չի կարողանում չհետապնդել նրան, ինչպես որ եղջերուին: Սարջենթը տպավորված էր և ակնկալում էր, որ Գաութրեուի նկարը առաջիկայում մեծ ուշադրության կարժանա Փարիզի սրահում և դիմանկարային հանձնաժողովի մոտ: Նա գրում է ընկերոջը. «Ես մեծ ցանկություն ունեմ նրա դիմանկարը նկարելու ու պատճառ ունեմ կարծելու, որ նա ինձ այդ թույլ կտա: Եթե Դուք լավ հարաբերությունների մեջ եք նրա հետ ու տեսնեք նրան Փարիզում, կարող եք նրան ասել, որ ես արտակարգ տաղանդի տեր մարդ եմ....»:

Չնայած նրան, որ Գաութրեուն բազմիցս հրաժարվել է այլ արվեստագետների նմանատիպ առաջարկներից, սակայն 1883 թվականի փետրվարին վերջապես ընդունում է Սարջենթի առաջարկը:Նրանց համագործակցությունը կարելի էր դիտարկել որպես ֆրանսիական հասարարակության մեջ բարձր կարգավիճակի հասնելու ընդհանուր ձգտում:

Ուսումնասիրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քիչ առաջընթաց էր գրանցվել 1883 թվականի ձմռան ընթացքում, քանի որ Գութրեուն տարված էր հասարակական պարտականություններով և բնույթով հակված չէր դիմանկարի համար նստելու կարգուկանոնին: Նրա առաջարկով հունիսին Սարջենթը գնաց Բրիտանիայի իր կալվածքը, որտեղ մի շարք նախապատրաստական աշխատանքներ տարավ մատիտներով, ջրաներկերով ու յուղաներկերով: Նրանց հանդիպումներից առաջացան մոտ երեք տասնյակ նկարներ, որոնց ժամանակ Գաութրեուն շատ դիրքերով ներկայացվեց՝ նկարվեց: Այդ բոլոր հանդիպումներից Գաութրեուն ձանձրանում էր, բացի դրանից նաև ուներ մի շարք պարտականություններ՝ իր 4 տարեկան դստեր ու իր մոր խնամքի, տան հյուրերով և աշխատողներով զբաղվելու գործերը: Սարջենթը դժգոհում էր <<Մադամ Գաութրեուի անպարկեշտ գեղեցեցկության ու անհույս ծուլության>> պատճառով:

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարը ստեղծագործություն է հակադրության մասին: Սարջենթը ցույց է տալիս սև սաթե հագուստով, թանկարժեք ուսագոտիով զարդարված մի կնոջ, ում հագուստը միևնույն ժամանակ և՛ ցուցադրում, և՛ թաքցնում է իր մարմնի ողջ գեղեցկությունը: Նկարում պատկերվում է աղջկա գունատ մարմինը` ի հակադրություն նրա սև զգեստի և նկարի ֆոնի:

Նրա բարձր ճակատից ներքև իր գեղջուկ պարանոցի, ուսերի և բազուկների վրա սպիտակ մաշկին կա վստահություն և արտահայտչականություն: Չնայած նրա հագուստի սևը համարձակ է, բայց նաև խորը, ռեցեսիվ ու խորհրդավոր: Նա շրջապատված է հարուստ շագանակագույնով, որը միանգամից և՛ լուսավոր է, և՛ մութ՝ մաշկի երանգներն ապահովելու համար: Ամենամեծ անհեթեթությունը կնոջ մաշկի սպիտակությունն է, բացահայտ հակադրության «արիստոկրատական դժգունության» բնորոշմանը, իսկ նրա կարմիր ականջը մաշկի գույնի կտրուկ և խայտառակ հիշեցումն է:

Հենց Սարջենթը ուշադրությամբ ընտրեց Գաութրեուի կանգնելու դիրքը. նրա մարմինը համարձակ ուղղված է առաջ, իսկ գլուխը շրջված է կիսադեմով: Նրա դիմանկարը ցույց է տալիս նահանջ և հաստատակամություն, դեմքի կեսը թաքնված է, բայց միևնույն ժամանակ այն մասը, որը երևում է, կարող է ավելի կատարյալ թվալ, քան ամբողջական դեմքը:

Նկարում սեղանը հանդիսանում է Գաութրեուի հենարանը և ընդօրինակում է իր ուրվագծերը: Այդ ժամանակաշրջանում Գաութրեուի կանգնած դիրքը բավականին գայթակղիչ էր համարվում: Ինչպես ցուցադրված է նկարում, հագուստի մի ուսագոտին ընկած է Գաութրեուի աջ ուսին՝ առաջարկելով հետագա բացահայտման հնարավորություն. «Եվս մեկ պայքար,- գրում է Le Figaroքննադատներից մեկը,- և տիկինը ազատ կլինի»: (Հավանաբար քննադատին հայտնի չէր, որ կնոջ հագուստի վերին մասը պատրաստված է մետաղի և կախազարդի հիմքի վրա, ուստի և հավանականորեն չէր կարող ընկնել, իսկ ուսի զարդերը դեկորատիվ են):

Աննշանորեն գունատ մաշկը, կիսադեմի ծանրությունը, կնոջ ազնվական ոսկրային կառուցվածքի շեշտադրումներն են, որ նկարին տալիս են գեղարվեստական մեծ արժեք:

Դասական աղբյուրները, ինչպիսիք են Ֆրանչեսկո դե Ռոսսիի (Il Salviati) որմնանկարները, դարձան ոգեշնչման աղբյուր կնոջ դիրքի դրսևորման համար: Գեղանկարն ունի նուրբ դասական մի քանի հղումներ. հունական դիցաբանության սիրենները զարդարում են սեղանի ոտքերը, իսկ կիսալուսնաձև տիարան, որը կրում է Գաութրեուն, խորհրդանշում է աստվածուհի Դիանային: Այն չէր բացահայտվել նկարչի կողմից, այլ Գութրեուի ինքնապատկերման մաս էր կազմու��:

Մինչդեռ նկարը իր պատրաստման ընթացքի մեջ էր, Գաութրեուն արդեն խանդավառ էր. նա հավատում էր, որ Սարջենթը գլուխգործոց էր նկարել: 1884 թվականին, երբ նկարն առաջին անգամ հայտնվեց Փարիզյան սալոնում` «Տիկին Մ-ի դիմանկարը» (անգլ.՝ Portrait de Mme) վերնագրով, մարդիկ ցնցվեցին և իսկական սկանդալ ստեղծեցին. անհաջող էր սուբյեկտի անանունության պահպանման փո��ձը, ուստի Գաութրեուի մայրը Սարջենթին խնդրեց, որ այդ նկարը հանի ցուցահանդեսից: Սակայն Սարջենթը հրաժարվեց՝ ասելով, որ ինքը նկարել էր Գաութրեուին «ճիշտ այնպես, ինչպես նա հագնված է եղել, և նկարով ինքը չի ասել ոչ մի վատ բան, ինչպես ներկայացվել է մամուլում»: Հետագայում Սարջենթը նկարի մեջ ավելացնում է ուսի ժապավենը, որպեսզի այն ավելի ապահով ամրացվածության տպավորություն ստեղծի: Նա նաև փոխում է նկարի անվանումը` «Տիկին Մ-ի դիմանկարը» անվան փոխարեն կոչելով «Տիկին X-ի դիմանկարը», ինչն ավելի անվիճելի, դրամատիկ եւ խորհրդավոր է դարձնում այն:

Անբավարար հանրային եւ քննադատական ​​ընդունելությունը հիասթափություն էր թե՛ նկարչի, թե՛ մոդելի համար: Գաութրեուն նվաստացվեց, իսկ Սարջենթը շուտով լքեց Փարիզը և մշտապես տեղափոխվեց Լոնդոն:


https://en.wikipedia.org/wiki/Portrait_of_Madame_X