Jump to content

Ընկուզեք (Խութի գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ընկուզեք (այլ կիրառումներ)
Գյուղ
Ընկուզեք
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառակԽութ-Բռնաշենի գավառակ
Այլ անվանումներԵնկեզիկ, Ընկեզըկ, Ընկուզակ, Ընկուզիկ, Ընկուզիք, Ընկուզնաք, Ինգուզինք, Ինգուզնակ, Ին��ուզնակ, Հավատուս, Հինգուզակ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն138 մարդ (1909)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը), քրդեր
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը), այլ
Տեղաբնականունընկուզեքցի
Ժամային գոտիUTC+3

Ընկուզեք, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Խութ-Բռնաշենի գավառակում[1]։ Գտնվում է Անդոկ լեռանահամակարգի Սխտորաքարի փեշերին՝ պտղատու այգիների մեջ։

Եղել է գրչության կենտրոն։

Ընկուզեքի մասին առաջին հիշատակությունը վերաբերվում է 1445 թ.-ին։ Կոնդակում նշված էր, որ գյուղը պատկանում էր Եղրդուտի Ս. Հովհաննես վանքին։

Բնակչությանը բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1909 թվականին գյուղն ուներ 25 տուն՝ 138 հայ և քուրդ բնակչով։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընկուզեքն ուներ երեք եկեղեցի.[2]

  • Ս. Մամաս
  • Ս. Հակոբ
  • Ս. Ստեփանոս

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Բիթլիսի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 379
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 108