Գուրդոն (Ծովափնյա Ալպեր)
Բնակավայր | |||
---|---|---|---|
Գուրդոն | |||
ֆր.՝ Gourdon[1] | |||
| |||
Երկիր | Ֆրանսիա | ||
Համայնք | canton of Le Bar-sur-Loup?, Ծովափնյա Ալպեր և Գրաս | ||
Մակերես | 22,53 կմ² | ||
ԲԾՄ | 760 մետր, 157 մետր, 1335 մետր | ||
Բնակչություն | ▼365 մարդ (հունվարի 1, 2022)[2] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Փոստային դասիչ | 06620[3] | ||
Պաշտոնական կայք | gourdon06.fr(ֆր.) | ||
| |||
Գուրդոն (ֆր.՝ Gourdon), հնագույն լեռնային գյուղ և համայնք Ֆրանսիայի հարավ-արևելքում՝ Պրովանս Ալպեր Լազուր ափ երկրամասի Ծովափնյա Ալպեր գավառի Գրաս շրջանի Վալբոն կանտոնում[4]։ Մինչև 2015 թվականի մարտը համայնքը վարչականորեն ընդգրկված էր Լե Բար սյուր Լու կանտոնի կազմում (Գրաս շրջան)։
Համայնքի տարածքը 22,53 կմ² է, իսկ բնակչությունը՝ 437 մարդ[5][6] (2006)՝ նվազելու միտումով, 416 մարդ[7] (2012), բնակչության խտությունը՝ 18,5 մարդ/կմ², 396 մարդ (2013)։ Գտնվում է ծովի մակարդակից 758 մետր միջին բարձրության վրա։ Գուրդոնը ներառված է Ֆրանսիայի ամենագեղեցիկ գյուղերի ցանկում։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքի բնակչությունը 2011 թվականին կազմում էր 413 մարդ[8], իսկ 2012 թվականին՝ 416 մարդ[7]։
Բնակչության թվաքանակը՝ ըստ տարիների․
1962 | 1968 | 1975 | 1982 | 1990 | 1999 | 2006 | 2011 | 2012 |
---|---|---|---|---|---|---|---|---|
216 | 242 | 254 | 231 | 294 | 379 | 437 | 413 | 416 |
Բնակչության թվաքանակի դինամիկան[5][9]․
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականին աշխատունակ տարիքի 272 մարդուց (15-ից մինչև 64 տարեկան) 198-ը եղել է տնտեսապես ակտիվ, 74-ը՝ ոչ ակտիվ (ակտիվության ցուցանիշ՝ 72,8 %, 1999 թվականին՝ 71,0 %): 198 աշխատունակ ակտիվ բնակիչներից 183-ը աշխատել է (96 տղամարդ և 87 կին), 15-ը համարվել է գործազուրկ (7 տղամարդ և 8 կին)։ 74 աշխատունակ ոչ ակտիվ քաղաքացիներից 15-ը եղել է աշակերտ կամ ուսանող, 29-ը՝ թոշակառու, իսկ ևս 30-ը եղել է ոչ ակտիվ այլ պատճառներով[10][11]։
2010 թվականի ընթացքում համայնքում հաշվարկվում էր 165 հարկատու տնային տնտեսություն, որոնցում բնակվում էր 412,5 մարդ։ Ընդ որում, մեկ հարկատուի միջին եկամուտը կազմում էր 21,175 եվրո[12]։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Գուրդոնի գլխավոր տեսարժան վայրը միջնադարյան դղյակն է, որը կառուցվել է Լուի Լոմբարդի կողմից 13-րդ դարում 9-րդ դարի սարակինոսյան ամրոցի հիմքի վրա։ 1610 թվականին դղյակը վերանորոգել են, իսկ 1950՝ բացել այցելությունների համար։ Դղյակում սարակինոսներից պահպանվել են կամարակապ առաստաղները, պրովանսյան թագավորող իշխաններից՝ շրջանաձև աշտարակները, վիթխարի օջախներն ու բարձր պատերը, իսկ Վերածննդի դարաշրջանից՝ մեծ պատուհաններն ու գեղեցիկ դռները։ Դղյակում, որը մինչև 2011 թվականը կատարել է թանգարանի դեր, պահպանվել է եվրոպական և արևելյան միջնադարյան զենքերի, ասպազենքի, գոբելենի և նկարների հավաքածու։ Պահպանվել են նաև Ռեմբրանդի «Ինքնանկար» և Անրի Ռուսոյի աշխատանքները։ Տեղական իշխանությունների հետ տարաձայնությունների պատճառով դղյակի սեփականատերը թանգարանի ցուցանմուշները վաճառել է Քրիստիս աճուրդում[13]։ Ներկայումս այցելությունների համար բաց են միայն դղյակի այգիները[14]։
Տեռասները ձգվում են մինչև 500 մետր խորություն՝ Գայլի կիրճի մոտ (ֆր.՝ Gorges-du-Loup)։ Լու գետն (ֆր.՝ Loup) անցնում է կրային ժայռերի միջով՝ առաջացնելով գեղեցիկ բնապատկերներ։ Առավել աչքի է ընկնում 40 մետր երկարությամբ Կասկադ դե Գուրմը։
Գուրդոնը համարվում է Լազուրյան ափի օծանելիքների գլխավոր կենտրոններից մեկը, այն շրջապատված է դաշտերով, որտեղ մշակվում է լեռնային Նարդոս։
1995 թվականին Ալֆրեդ Հիչքոքը Գուրդոնում նկարահանել է «Բռնել գողին» (անգլ.՝ To Catch a Thief) ֆիլմը՝ Գրեյս Քելլիի և Քերի Գրանտի գլխավոր դերակատարմամբ։ Այդ ժամանակ է Գրեյս Քելլին ծանոթացել Մոնակոյի իշխան Ռենիեի հետ, ինչի արդյունքում ամուսնացել է իշխանի հետ և ստացել «Արքայադուստր Գրեյս» տիտղոսը։
Այս պատմությունն առ այսօր գրավիչ է Գորդոն այցելող զբոսաշրջիկների համար։ Վերականգնված հնագույն տները վերածվել են խանութների, որտեղ վաճառում են տարատեսակ օծանելիք, տեղական կերամիկա, գեղարվեստական ապակուց պատրաստված արտադրանքներ։
Ավտոմեքենայով Գուրդոն կարելի է հասնել D 2085 ճանապարհով՝ թեքվելով դեպի D 3։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Շատո Գուրդոն
-
Քաղաքային վարչության շենք
-
Գյուղի տեսարանը
-
Տեսարան թռչնաթռիչ բարձրությունից
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Code officiel géographique
- ↑ Populations de référence 2022 (ֆր.) — INSEE, 2024.
- ↑ Base officielle des codes postaux — La Poste, 2018.
- ↑ «Décret n° 2014-227 du 24 février 2014 portant délimitation des cantons dans le département des Alpes-Maritimes». Директива от 24 февраля 2014 (ֆրանսերեն). legifrance.gouv.fr. Վերցված է 26 августа 2015-ին.
- ↑ 5,0 5,1 «Population selon le sexe et l'âge...2006». Распределение населения по полу и возрасту (2006) (ֆրանսերեն). Национальный институт статистики и экономических исследований Франции. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 26 августа 2015-ին.
- ↑ «Численность населения в 2006 году» (ֆրանսերեն). Национальный институт статистики и экономических исследований Франции. Վերցված է 26 августа 2015-ին.
- ↑ 7,0 7,1 «Численность населения в 2012 году» (ֆրանսերեն). INSEE. Վերցված է 26 августа 2015-ին.
- ↑ «Численность населения в 2011 году» (ֆրանսերեն). INSEE. Վերցված է 26 августа 2015-ին.
- ↑ «Население коммуны Гурдон» (ֆրանսերեն). cassini.ehess. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 26 августа 2015 года-ին.
- ↑ «Base chiffres clés: emploi — population active 2010» (ֆրանսերեն). INSEE. Վերցված է 26 августа 2015-ին. (последние данные приведены за 1999 год, временная занятость учтена частично)
- ↑ «Base chiffres clés: emploi - population active 2010». Основные показатели: занятость и трудовая активность населения в 2010 году (ֆրանսերեն). INSEE. Վերցված է 26 августа 2015-ին. (последние данные приведены за 1999 год, временная занятость учтена частично)
- ↑ «Revenus fiscaux des ménages en 2010». Облагаемые налогом доходы домашних хозяйств (2010) (ֆրանսերեն). INSEE. Վերցված է 26 августа 2015-ին. Примечание: дети и внуки, которые проживали в двух местах учтены как 0,5 человека. Глава домашнего хозяйства — один налогоплательщик (НП), другие взрослые члены семьи — по 0,5 НП, дети до 14 лет — по 0,3 НП.
- ↑ www.christies.com
- ↑ «www.chateau-gourdon.com». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Лазурный Берег». Журнал «Вокруг Света», М., 2006
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Գուրդոն քաղաքային վարչության պաշտոնական կայք» (ֆրանսերեն).
- Գուրդոն գյուղի կայքը(ֆր.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուրդոն (Ծովափնյա Ալպեր)» հոդվածին։ |
|