Գանդինագար
Բնակավայր | ||
---|---|---|
Գանդինագար | ||
գուջարաթի՝ ગાંધીનગર անգլ.՝ Gandhinagar | ||
Երկիր | Հնդկաստան | |
Համայնք | Gandhinagar district? | |
Մակերես | 177 կմ² | |
ԲԾՄ | 81±1 մետր | |
Բնակչություն | 195 891 մարդ (2001) | |
Ժամային գոտի | UTC+5:30 | |
Հեռախոսային կոդ | 02717-2[1] | |
Փոստային դասիչ | 382010 | |
| ||
Գանդինագար (գուջարաթի՝ ગાંધીનગર, անգլ.՝ Gandhinagar), քաղաք Արևմտյան Հնդկաստանում, Գուջարաթ նահանգի վարչական կենտրոն[2][3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1960 թվականին հնդկական Բոմբեյ նահանգը բաժանվել է երկու նահանգի՝ Մահարաշտրա և Գուջարաթ։ Սկզբնապես Գուջարաթի մայրաքաղաքն է եղել է Ահմադաբադը, իսկ 1970 թվականին մայրաքաղաքը տեղափոխվել է Գանդինագար (հիմնադրվել է 1964 թվականին)՝ տեղակայված Սաբարմատի գետի երկու ափերին։ Քաղաքն իր անվանումը ստացել է Մահաթմա Գանդիի պատվին։
Աշխարհագրություն և կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը տեղակայված է Ահմադաբադից 23 կմ դեպի հյուսիս և Բոմբեյ քաղաքի մոտավորապես 464 կմ դեպի հյուսիս-արևմուտք։ Այն գտնվում է ծովի մակարդակից 80 մ բարձրության վրա[4]։ Գանդինագարը կանաչ քաղաք է, նրա ընդհանուր տարածքի մոտավորապես 54 %-ը կազմում են ծառերը[5]։
Գանդինագար | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Կլիմայի աղյուսակ (բացատրություն) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Գանդինագարն ունի արևադարձային մուսոնային կլիմա, որում կարելի է հստակ առանձնացնել 3 եղանակ՝ ձմեռ, ամառ և անձրևների սեզոն։ Բացառությամբ անձրևների սեզոնի՝ կլիման հիմնականում տաք է և չոր։ Առավել տաք շրջանը մարտից հունիս ընկած ժամանակաշրջանն է, երբ միջին առավելագույնը կամզում է 36-ից մինչև 42 °C, իսկ նվազագույնը՝ 19-ից մինչև 27 °C: Առավել սառը շրջանը դեկտեմբեր և հունվար ամիսներն են, երբ միջին առավելագույնը կամզում է մոտավորապես 29 °C, իսկ նվազագույնը՝ 14 °C[7]: Տեղումների տարեկան միջին չափաքանակը կազմում է մոտավորապես 803 մմ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2001 թվականի մարդահամարի տվյալների համաձայն՝ քաղաքի բնակչությունը կազմում է 195 891 մարդ, որի 53 %-ը կազմում են կանայք, իսկ 47 %-ը՝ տղամարդիկ։ Գրագիտության միջին մակարդակը կազմում է 77,11 % (82 %-ը տղամարդկանց համար և 73 %-ը կանանց համար)։ Գանդինագարի մոտավորապես 95 %-ը դավանում են հինդուիզմ[8]։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքում տեղակայված է Գուջարաթ նահանգի խոշորագույն տաճարներից մեկը՝ Ակշարդհամը, որի շինարարությունն ավարտել է 1992 թվականին։ Տաճարն ուշադրություն է գրավել 2002 թվականին, երբ նրա վրա կազմակերպվել է ահաբեկիչների զինված հարձակում[9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://timesofindia.indiatimes.com/city/ahmedabad/Change-in-Ahmedabad-Gandhinagar-phone-numbers/articleshow/35900696.cms
- ↑ «PIN Code: Gandhinagar, Gujarat, India». findpincode.net. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ «Change in Ahmedabad, Gandhinagar phone numbers - Times of India». The Times of India. Վերցված է 2018 թ․ մարտի 3-ին.
- ↑ «Gandhinagar, India Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 15-ին.
- ↑ «With 54 % green cover, Gandhinagar India's tree capital». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ IMD Արխիվացված 4 Ապրիլ 2009 Wayback Machine
- ↑ «Gandhinagar Weather - Records and Averages». Yahoo! Inc. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2006 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «Census of India 2001: Data from the 2001 Census, including cities, villages and towns (Provisional)». Census Commission of India. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ News — Temple Carnage: Terrorist Attack on Akshardham
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գանդինագարի պաշտոնական կայք (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գանդինագար» հոդվածին։ |
|