Jump to content

Whole Lotta Love

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Whole Lotta Love»
Led Zeppelinի երգը «Led Zeppelin II» ալբոմից
Թողարկված7 նոյեմբերի 1969
Ձայնագրվածմայիս 1969
Ժանրբլյուզ-ռոք[1][2], հարդ ռոք[3][2][4], փսիխոդելիկ ռոք[5]
Լեզուանգլերեն
Տևողություն05:33 (սկավառակային տարբերակ)
ԼեյբլAtlantic Records
ՀեղինակՌոբերտ Պլանտ, Ջիմի Փեյջ, Ջոն Փոլ Ջոնս, Ջոն Բոնեմ, Վիլի Դիքսոն
ԿոմպոզիտորՋոն Փոլ Ջոնս, Ջոն Հենրի Բոնհեմ, Ջիմի Փեյջ և Ռոբերտ Պլանտ
ՊրոդյուսերՋիմի Փեյջ
'Led Zeppelin II' ալբոմի երգացանկ

(0)
«Whole Lotta Love»
(1)
What Is and What Should Never Be
(2)

«Whole Lotta Love», բրիտանական Led Zeppelin ռոք խմբի երկրորդ՝ «Led Zeppelin II» ձայնասկավառակի առաջին և ամենահայտնի երգը։ Երգի այցեքարտն են համարվում կիթառային ռիֆը, որը ունիսոն նվագում են Ջիմի Փեյջը և Ջոն Փոլ Ջոնսը, ինչպես նաև սոլոն՝ էլեկտրամագնիսական գործիք թերմենվոքսի վրա («Whole Lotta Love» սինգլային տարբերակում այդ սոլոն չկա)։

Ստեղծման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1962 թվականին Մադ�� Ուոթերսը ձայնագրեց «You Need Love» երգը, որն իր համար գրել էր իր հասակակից Վիլի Դիքսոնը։ 1966 թվականին բրիտանական Small Faces մոդ-խումբը ձայնագրեց երգը որպես «You Need Loving» իրենց նույնանուն առաջին Decca LP-ի համար։ Led Zeppelin-ի տարբերակի տեքստի որոշ մասեր կրկնօրինակվել էին Վիլի Դիքսոնի՝ Պլանտի սիրելի երաժշտի երգից։ Պլանտի ձևակերպումը հատկապես նման է Small Faces-ի տարբերակի Սթիվ Մերիոթի ձևակերպմանը։ «You Need Love»-ի հետ նմանությունը կարող էր 1985 թվականին բերել հայցի՝ ընդդեմ Led Zeppelin-ի, սակայն վեճը կարգավորվեց ոչ դատական կարգով՝ հօգուտ Դիքսոնի։ Ռոբերտ Պլանտը՝ բլյուզ և սոուլ կատարողների մեծ երկրպագուն, հաճախ է կատարում այլ երգեր, հատկապես՝ համերգների ժամանակ։

Փեյջի ռիֆը Փեյջի ռիֆն էր։ Նա այնտեղ էր ամենից առաջ։ Ես պարզապես մտածում էի. «Եվ ի՞նչ պետք է երգեմ»։ Եվ երգեցի դա, գողացա։ Այժմ ուրախությամբ վճարեցինք։ Այդ ժամանակ շատ խոսակցություններ կային՝ ինչ անելու վերաբերյալ։ Որոշված էր, թե ինչքան ժամանակ էր անցել, և ազդեցություն էր ունեցել այն, ինչը... և, քեզ կբռնեն միայն եթե ավելի լավը լինես։ Սա խաղ է։

Փեյջը խոստովանում էր, որ միջին աղմկոտ մասի ստեղծման մեջ կարևոր դեր է խաղացել հնչյունային ռեժիսոր Էդի Քրամերը.

Ես հստակ բացատրեցի նրան՝ ինչ եմ ուզում Whole Lotta Love-ի միջին մասում, և նա փայլուն կերպով օգնեց հասնել ցանկալիին։ Մենք ապավենի վրա շատ պատրաստ հնչյուններ ունեինք՝ ներառյալ թերմենվոքսը և սլայդ կիթառի հակառակ արձագանքը, սակայն նրա գիտելիքները ցածրալիք տատանումների ոլորտում օգնեցին ինձ ավարտին հասցնել հնչյունարին ձևավորումը։ Հակառակ դեպքում ստիպված կլինեինք փնտրել այլ որոշումներ։ — Ջիմի Փեյջ, Guitar World, 1993[6]

Քննադատական կարծիքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Kerrang! ամսագիրը 2009 թվականի հոկտեմբերի 17-ին զետեղեց «Whole Lotta Love» ռիֆը #3-ում «Պատմության ամենասպանիչ 100 ռիֆեր» ցանկում[7]՝ նշելով.

Կակազող, սայթաքող և վերջապես պայթող «Whole Lotta Love» ռիֆը բացում է Led Zeppelin-ի երկրորդ ձայնասկավառակը՝ ստեղծելով գլուխգործոց, որը բացվում է նրանից հետո։ Իր ստեղծումից նույնիսկ 40 տաի անց ռիֆը ոչ մի ձևով չի կորցրել իր հիասքանչ քաղցրությունը[7]

Քավեր տարբերակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգը բազում անգամներ կատարվել է տարբեր երաժիշտների և խմբերի կողմից։ Մեծ Բրիտանիայում 1970-1980-ական թվականներին եղել է Top of the Pops ծրագրի երաժշտական թեման։ Նաև հնչել է 2008 թվականի օգոստոսի 24-ին Պեկինում կայացած Օլիմպիական խաղերի փակման արարողության ժամանակ Ջիմի Փեյջի և Լեոնա Լյուիսի փոփոխած տարբերակով։ Ե՛վ Լյուիսը, և՛ կազմակերպիչները խնդրում էին, որ երգի բառերի մի մասը փոփոխվեր, հատկապես՝ «I’m gonna give you every inch of my love» («Ես կտամ քեզ իմ սիրո ամեն դյույմը»)։ Ենթադրվում էր «դյույմ» բառը փոխարինել »կտոր» բառով, սակայն եզրափակիչ տարբերակում այդ բառերն ընդհանրապես հեռացվեցին երգից, ինչպես և ողջ երրորդ տունը[8]։

Հիթ-շքերթներ և հավաստագրումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրիգինալ թողարկում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Illegal chart entered Canadatopsingles|2
Հիթ-շքերթ (1969–1970) Ամենաբարձր
հորիզոնական
Australia (Go-Set National Top 40)[9] 1
Australia (Kent Music Report)[10] 1
Ավստրիա Ö3 Austria Top 75[11] 3
Բելգիա Ultratop Flanders[12] 2
Denmark (Tipparaden)[13] 2
Finland (Suomen virallinen lista)[14] 7
Գերմանիա Media Control AG[15] 1
Japan (Oricon)[16] 50
Նիդերլանդներ Dutch Top 40[17] 4
Նիդերլանդներ Mega Single Top 100[18] 5
New Zealand (RIANZ)[19] 4
South Africa (Springbok Radio)[20] 6
Spain (AFE)[21] 4
Շվեյցարիա Schweizer Hitparade[22] 5
US Billboard Hot 100[23] 4
US Cash Box[24] 2
US Record World[25] 4
Հիթ-շքերթ (1997) Ամենաբարձր
հորիզոնական
Միացյալ Թագավորություն UK Singles Chart[26] 21

Սինգլ (թվային ներբեռնում)

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Հիթ-շքերթ Ամենաբարձր
հորիզոնական
2007 Canada (Hot Canadian Digital Singles)[27] 49
Շվեյցարիա Schweizer Hitparade[22] 57
Միացյալ Թագավորություն UK Singles Chart[28] 64
2010 Belgium (Ultratop 30 Back Catalogue Singles Wallonia)[29] 18
2012 Belgium (Ultratop 50 Back Catalogue Singles Flanders)[30] 43
2013 Ֆրանսիա SNEP[31] 52
2014 Ֆրանսիա SNEP[31] 151

Տարեվերջյան հիթ-շքերթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիթ-շքերթ (1970) Հորիզոնական
Australia (Go-Set Top 40)[32] 18
Australia (Kent Music Report)[33] 11
Austria (Ö3 Austria Top 40)[34] 10
Belgium (Ultratop 50 Flanders)[35] 65
Canada (RPM Top 100)[36] 23
Germany (Official German Charts)[37] 17
Netherlands (Dutch Top 40)[38] 28
Netherlands (Single Top 100)[39] 27
US Cash Box[40] 54

Հավաստագրումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածաշրջան Հավաստագրում Վաճառք
Իտալիա (FIMI)[41] Platinum 50 000*
ԱՄՆ (RIAA)[42] Gold 1 000 000^
Մեծ Բրիտանիա (BPI)[43] Silver 200 000^

*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Valmir Hajro. «"Whole Lotta Love" For Blues Rock Essay». AntiEssays.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 2-ին. "The song “Whole Lotta Love” by Led Zeppelin describes absolutely everything blues rock is all about. It starts off with a simple but extremely powerful rock riff blaring through Jimmy Paige’s [sic] tube amps with an intense amount of distortion. (...) The lyrics are about giving away all of his love. Most blues rock songs follow this pattern, often singing about love and heartbreak."
  2. 2,0 2,1 «Led Zeppelin biography». Rockhall.com. The Rock and Roll Hall of Fame and Museum, Inc. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 17-ին. "Led Zeppelin II found them further tightening up and modernizing their blues-rock approach on such tracks as “Whole Lotta Love,” “Heartbreaker” and “Ramble On.”" "“Black Dog” was a piledriving hard-rock number cut from the same cloth as “Whole Lotta Love.”"
  3. Andrew Winistorfer. «VH1's 100 Greatest Hard Rock Songs list only slightly less annoying than their hip-hop list». Prefix. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 1-ին.
    03 Led Zeppelin - "Whole Lotta Love"
  4. Stephen K. Valdez (2006). Kendall/Hunt Publishing Company (ed.). A History of Rock Music. ISBN 978-0757533792. "The second album by the group (...) opens with what may be considered one of the classic hard rock anthems, Whole Lotta Love."
  5. TabsClub. «Led Zeppelin – Whole Lotta Love». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 2-ին. "Whole Lotta Love (...) was the first heavy metal song to make the Top Ten (as a single in 1969)" "Page’s guitar solo begins after the famous psychedelic sound effects interlude."
  6. «Ջիմի Փեյջ. Հարցազրույց Guitar World-ին, 1993». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 16-ին.
  7. 7,0 7,1 Kerrang! Issue # 1283 October 17 2009 100 Killer Riffs p. 41
  8. Լեդ Զեփելինի երգերի մասին փաստեր
  9. «Go-Set Australian charts – 4 April 1970». Go-Set. Poparchives.com.au. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 19-ին.
  10. «Australia No. 1 hits -- 1970's». World Charts. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 4-ին.
  11. Led Zeppelin — Whole Lotta Love Austriancharts.at (գերմ.). Ö3 Austria Top 40. Hung Medien. Ստուգվել է 4 June 2014.
  12. Ultratop.be — Led Zeppelin — Whole Lotta Love (նիդեր.). Ultratop 50. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է 4 June 2014.
  13. «Whole Lotta Love – Led Zeppelin». Danske Hitlister. Վերցված է 2016 թ․ ապրիլի 1-ին.
  14. Pennanen, Timo (2006). Sisältää hitin - levyt ja esittäjät Suomen musiikkilistoilla vuodesta 1972 (ֆիններեն) (1st ed.). Helsinki: Tammi. ISBN 978-951-1-21053-5.
  15. Led Zeppelin - Whole Lotta Love (գերմ.). Charts.de. Media Control. Ստուգվել է 4 June 2014.
  16. «Top 100 Singles – 5 January 1970» (ճապոներեն). Oricon. Վերցված է 2009 թ․ հունվարի 19-ին.
  17. Nederlandse Top 40 - Led Zeppelin - Whole Lotta Love search results (նիդեր.). Stichting Nederlandse Top 40. Ստուգվել է 4 June 2014.
  18. Dutchcharts.nl — Led Zeppelin — Whole Lotta Love (նիդեր.). Mega Single Top 100. Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է 4 June 2014.
  19. Scapolo, Dean (2007). «Top 50 Singles – May 1970». The Complete New Zealand Music Charts (1st ed.). Wellington: Transpress. ISBN 978-1-877443-00-8.
  20. «South African Rock Lists Website SA Charts 1969 – 1989 Acts (L)». Rock.co.za. Վերցված է 2014 թ․ հունիսի 4-ին.
  21. «Top 100 Singles - May 1970». Productores de Música de España. Վերցված է 2009 թ․ հունվարի 19-ին.
  22. 22,0 22,1 Led Zeppelin — Whole Lotta Love swisscharts.com. Swiss Singles Chart. Hung Medien. Ստուգվել է 4 June 2014.
  23. «Led Zeppelin – Awards». AllMusic. All Media Network. Վերցված է 2013 թ․ հուլիսի 2-ին.
  24. «CASH BOX Top 100 Singles – Week ending JANUARY 10, 1970». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 22-ին.. Cash Box magazine.
  25. «100 Top Pops» (PDF). Record World. 1970 թ․ հունվարի 17. էջ 25. ISSN 0034-1622. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 17-ին.
  26. Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company. Ստուգվել է 2 July 2013.
  27. <led+zeppelin/chart?f=346 «Hot Digital Singles - 1 December 2007». Billboard. Վերցված է 2009 թ․ հունվարի 19-ին. (չաշխատող հղում)
  28. Led Zeppelin: Artist Chart History Official Charts Company. Ստուգվել է 2 July 2013.
  29. «30 Back Catalogue Singles – 15/05/2010». Ultratop. Hung Medien. Վերցված է 2014 թ․ հունիսի 4-ին.
  30. «50 Back Catalogue Singles – 14/04/2012». Ultratop. Hung Medien. Վերցված է 2013 թ․ հուլիսի 17-ին.
  31. 31,0 31,1 Lescharts.com — Led Zeppelin — Whole Lotta Love (ֆր.). French Singles Chart. Hung Medien. Ստուգվել է 4 June 2014.
  32. «Go-Set top 40 for 1970». Go-Set. Poparchives.com.au. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 19-ին.
  33. «Forum – ARIA Charts: Special Occasion Charts – Top 100 End of Year AMR Charts – 1970s». Australian-charts.com. Hung Medien. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 4-ին.
  34. «Jahreshitparade 1970» (գերմաներեն). Austriancharts.at. Hung Medien. Վերցված է 2014 թ․ հունիսի 4-ին.
  35. «Jaaroverzichten 1970» (հոլանդերեն). Ultratop. Hung Medien. Վերցված է 2014 թ․ հունիսի 4-ին.
  36. «Top Singles – Volume 14, No. 20_21, January 09 1971». RPM. Library and Archives Canada. Վերցված է 2014 թ․ հունիսի 4-ին.
  37. «Jahrescharts – 1970». Offiziellecharts.de (գերմաներեն). GfK Entertainment Charts. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
  38. «Top 100-Jaaroverzicht van 1970» (հոլանդերեն). Dutch Top 40. Վերցված է 2014 թ․ հունիսի 4-ին.
  39. «Jaaroverzichten – Single 1970» (հոլանդերեն). Single Top 100. Hung Medien. Վերցված է 2014 թ․ հունիսի 4-ին.
  40. «The CASH BOX Year-End Charts: 1970». Cash Box. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 22-ին.
  41. «Italian single certifications – Led Zeppelin – Whole Lotta Love» (Italian). Federazione Industria Musicale Italiana. Վերցված է February 5, 2018-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) Select "Tutti gli anni" in the "Anno" drop-down menu. Select "Whole Lotta Love" in the "Filtra" field. Select "Singoli" under "Sezione".
  42. «American single certifications – Led Zeppelin – Whole Lotta Love». Recording Industry Association of America.
  43. «British single certifications – Led Zeppelin – Whole Lotta Love». British Phonographic Industry. Վերցված է November 10, 2017-ին. Select singles in the Format field. Select Silver in the Certification field. Type Whole Lotta Love in the "Search BPI Awards" field and then press Enter.