Hennessey Venom GT
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Hennessey Venom GT | |
---|---|
Ընդհանուր տվյալներ | |
Տեսակ | ավտոմեքենայի մոդել |
Արտադրող | Hennessey Performance Engineering |
Երկիր | ԱՄՆ |
Արտադրության տարիներ | 2010 թվականից |
Պլատֆորմ | Lotus Elise, Lotus Exige |
Դաս | Սուպերմեքենաներ |
Դիզայն | |
Քարշակ | 4x2 |
Շարժիչներ | |
Շարժիչ | 7,0լ 2տուրբինային V8 |
Բնութագիր | |
Անիվային բազա | 2800մմ |
Մասսա-գաբարիտային բնութագիր | |
Երկարություն | 4655մմ |
Լայնություն | 1960մմ |
Բարձրություն | 1135մմ |
Մասսա | 1218կգ |
Շուկայում | |
Նման | Bugatti Veyron, Koenigsegg Agera R, SSC Tuatara, Mclaren P1 |
Կայք | hennesseyperformance.com |
Hennessey Venom GT Վիքիպահեստում |
Hennessey Venom GT, սպորտային ավտոմեքենա թողարկված ամերիկյան Hennessey Performance Engineering թյունինգային ընկերության կողմից Lotus Exige-ի հիման վրա, որպես շարժիչ ընտրելով Chevrolet Corvette Z06-ի շարժիչը (GM LS7)։
Մոդելները
[խմբագրել | խմբագրել կոդը]Venom GT Spyder
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոդելը թողարկվել է 2011 թվականի դեկտեմբերին և այլ մոդելներից առանձնանում էր շարժական տանիքով։
Venom GT «World’s Fastest Edition» (2014)
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոդելը թողարկվել է 2014 թվականի փետրվարին գրանցված արագության ռեկորդի պատվին։ Թողարկվել է ընդամենը 3 օրինակ։ Ելային մոդելից տարբերությունը կայանում է գույնի մեջ։
Venom F5
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս մոդելը ընկերությունը նախատեսում է պաշտոնապես ներկայացնել 2015 թվականին։ Վաճառքը կսկսվի 2016 թվականից։ Նախատեսվում է, որ այն կարող է հասնել մինչև 466 կմ/ժ արագության։ Մոդելի անվանումը կստանա F5 նախածանցը։ Ավտոմեքենան կստանա 7 լիտրանոց V8 երկու տուրբինային շարժիչ։ ��զորությունը կավելացվի 1244-ից մինչև 1400 ձիաուժ։
Ռեկորդները
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2013 թվականի հունվարի 21-ին մեքենան հայտնվեց Գինես ռեկորդների գրքում։ 300 կմ/ժ արագությանը հասնելով 14,53 վայրկյանում շրջանցեց Koenigsegg Agera R-ի սահմանած նախկին ռեկորդը(14,53 վայրկյան)։ Սակայն մեքենայի փորձարկման ժամանակ, երբ մեքենան 370կմ/ժ-ին հասել է 19,96 վայրկյանում, 300 կմ/ժ արագությանը հասել է ընդամենը 13,48 վայրկյանում։
- 2013 թվականի փետրվարի 9-ին մեքենան հայտնվեց Գինեսի ռեկորդների գրքում, որպես ամենաարագ սերիական մեքենան(427,6 կմ/ժ), չնայած մեքենան մի քան կմ/ժ-ով զիչում էր Bugatti Veyron 16.4 Super Sport-ին։ Բայց Bugatti Veyron 16.4 Super Sport-ի վրա կիրառված արագության սահմանափակիչները թույլ չեն տալիս մեքենային գերազանցել 415կմ/ժ-ը։
- 2014 թվականի փետրվարի 14-ին մեքենան սահմանեց ոչ պաշտոնական ռեկորդ, որպես ամենաարագ մեքենա հասնելով մինչև 435,31կմ/ժ արագության։