Տաքդեղ
Տաքդեղ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բ��ւյսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Մորմածաղկավորներ (Solanales) |
Ընտանիք | Մորմազգիներ (Solanaceae) |
Ենթաընտանիք | Մորմայիններ (Solanoideae) |
Տրիբա | Capsiceae |
Ցեղ | Տաքդեղ (Capsicum) L., 1753 |
Տաքդեղ[1] (լատին․՝ Capsicum), մորմազգիների (Solanaceae) ընտանիքի Capsicum ցեղին պատկանող մշակաբույս։ Հայտնի է 4, Հայաստանում մշակության մեջ՝ 1 տեսակ՝
- Տաքդեղ պատիճավոր կամ դարապղպեղ (C. annum)։
Մշակվում է Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, մասամբ՝ Կոտայքի մարզերում։
Այլ անվանումներ. ծիծակ, պղպեղ, բիբար, պատիճապղպեղ։
Կենսաբանական նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տաքդեղ
Բուսաբանական նկարազարդումը |
Ցողունը կանգուն է (կան նաև կիսականգուն ձևեր), ճյուղավորվող, բարձրությունը՝ 25-85 սմ։ Տերևները պարզ են, մեկական, ձվաձև կամ նշտարաձև, մուգ կանաչից մինչև բաց կանաչ։ Ծաղիկները երկսեռ են, խոշոր, մեկական կամ փնջերով, սպիտակ կամ կանաչավուն, երբեմն՝ մանուշակագույն երանգով։ Ծաղկում է հուլիս-օգոստոսին։
Պտուղը 2-3-բնանի, բազմասերմ, կեղծ, սնամեջ հատապտուղ է, տեխնիկական հասունացման վիճակում՝ կանաչ, լրիվ հասունացման վիճակում՝ կարմիր, նարնջագույն, դեղին, դարչնագույն, տարբեր ձևերի և մեծության։
Սերմերը տափակ են, բաց դեղնավուն։ Կան կծու և քաղցր, մանր, խոշորապտուղ, միջահաս և ուշահաս սորտեր։ Կծվությունը պայմանավորված է կապսացին նյութի (բարձրացնում է արյան ճնշումը) առկայությամբ։
Քիմիական կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարունակում է շաքարներ, սպիտակուցներ, վիտամիններ C, B1։ B2, P, կարոտին (A-նախավիտամին)։
Տաքդեղն աչքի է ընկնում իր համի ու սննդատու բավականին բարձր հատկություններով ու վիտամինների քանակով, հարուստ է անազոտ էքստրակային նյութերով, հում պրոտեինով և ճարպերով։ Քիմիական կազմը խիստ փոփոխական է՝ կախված սորտից, հասունության աստիճանից և աճեցողության պայմաններից։ Չոր նյութերի քանակը տատանվում է 5-12 %-ի սահմաններում, շաքարները կազմում են 2-8,6 %, թաղանթանյութը՝ 1,06-1,16 %, մոխիրը՝ 0,077-1,9 %: Պտուղների կծվությունը պայմանավորված է կապսաիցին ալկալոիդով, որը կազմում է չոր նյութերի մոտավորապես 2 %-ը։ Ըստ կապսաիցինի քանակի տաքդեղի սորտերը ստորաբաժանվում են քաղցր, կիսաքաղցր և կծու տեսակների։ Տաքդեղի ամենաարժեքավոր հատկություններից մեկը մեծ քանակով C վիտամին պարունակելն է։
Կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լայնորեն օգտագործվում է եփած և խորոված, ինչպես նաև թարմ (օրինակ՝ աղցանների մեջ) ու թթու դրած վիճակում։ Կարևոր դեր ունի նաև պահածոների արդյունաբերության մեջ, սակայն այս բոլորից զատ, տաքդեղն օգտագործում են նաև որպես համեմունք՝ չորացած և աղացած վիճակում։
Սորտեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տաքդեղը ջերմա-, խոնավասեր է, հողի նկատմամբ՝ պահանջկոտ։ Հայաստանում շրջանացված սորտերից են՝
- Բուլղարական 70,
- Փղի կնճիթ,
- Կայենսկի,
- Մոլդավիայի նվեր,
- Անի,
- Նուշ,
- Հայկական կլոր,
- Նորք և այլն։
Տաքդեղի քաղցր սորտերից մշակվում են Անին, Զմրուխտ՝ երկուսն էլ բոլոր գոտիների համար, Հայկական տեղականը՝ Արարատյան հարթավայրի համար, կծու տաքդեղներից՝ Զիտա և Գիտա սորտերը բոլոր գոտիների համար։
Մշակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տաքդեղը ջերմասեր բույս է, սերմերը ծլում են 12-13 ջերմաստիճանում։ Աճման և զարգացման համար լավագույն ջերմաստիճանը ցերեկը՝ 25, գիշերը 15-18: 11-13 ջերմաստիճանի սահմաններում աճը կանգ է առնում, իսկ 0.5 °C-ից - 10 °C դեպքում բույսերը մահանում են։ 32 °C-ից բարձր՝ ա��ը դանդաղում է, ծաղիկներն ու երիտասարդ պտուղները թափվում են։ Տաքդեղը պահանջկոտ է հողի խոնավության և բերրիության նկատմամբ։
Տաքդեղի սածիլումը կատարում են շարքը շարքից 50 սմ, բույսը բույսից, քաղցր սորտերի համար՝ 30 սմ, իսկ կծու սորտերի համար՝ 20 սմ հեռավորությամբ։
Արգելվում է սածիլը տնկել ջրի մեջ, այն պետք է տնկել քեշի եկած հողում՝ արմատավզիկից 12 սմ խորը։ Տաքդեղի սածիլումը կատարում են ապրիլ մայիս ամիսներին։ Արարատյան հարթավայրի պայմաններում ջրում են 15-18 անգամ, վեգետացիայի ընթացքում կատարում են 45 քաղհան փխրեցում։
Դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տաքսոնոմիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Դասը մտնում է Solanoideae ենթաընտանիքի, Solanaceae ընտանիքի, {{bt-armlat|Solanales}} կարգի մեջ։
ևս 4 ընտանիք | ևս 262 դաս | |||||||||||||||
կարգՄորմածաղկավորներ | ենթաընտանիք Solanoideae | դաս Տաքդեղ | ||||||||||||||
Բաժին Ծաղկավոր բույսեր կամ Ծածկասերմեր | ընտանիք Մորմազգիներ | դասում հաշվում են 31 տեսակ | ||||||||||||||
44 կարգ ծաղկավոր բույսեր | ևս 6 ենտաընտանիք | Capsicum annuum | ||||||||||||||
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայտնի է 31[2] մինչև 40[3] տեսակ.
- Capsicum annuum L.
- Capsicum baccatum L.
- Capsicum caballeroi Nee
- Capsicum campylopodium Sendt.
- Capsicum cardenasii Heiser & P.G.Sm.
- Capsicum ceratocalyx Nee
- Capsicum chacoense Hunz.
- Capsicum chinense Jacq.
- Capsicum coccineum (armby) Hunz.
- Capsicum cornutum (Hiern) Hunz.
- Capsicum dimorphum (Miers) O.K.
- Capsicum eximium Hunz.
- Capsicum flexuosum Sendtn.
- Capsicum friburgense Barboza & Bianchetti
- Capsicum frutescens L.
- Capsicum galapagoense Hunz.
- Capsicum geminifolium (Dammer) Hunz.
- Capsicum hookerianum (Miers) O.K.
- Capsicum hunzikerianum Barboza & Bianchetti
- Capsicum lanceolatum (Greenm.) Morton & Standley
- Capsicum mirabile Mart ex. Sendt
- Capsicum parvifolium Sendt.
- Capsicum pereirae Barboza & Bianchetti
- Capsicum praetermissum Heiser & P.G.Sm.
- Capsicum pubescens Ruiz & Pav.
- Capsicum recurvatum Witas.
- Capsicum rhomboideum (Dunal) Kuntze
- Capsicum schottianum Sendt.
- Capsicum scolnikianum Hunz.
- Capsicum tovarii Eshbaugh, P.G.Sm. & Nickrent
- Capsicum villosum Sendt.
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Русское название таксона — согласно следующему изданию: Шрётер А. И., Панасюк В. А. Словарь названий растений = Dictionary of Plant Names / Межд. союз биол. наук, Нац. к-т биологов России, Всерос. ин-т лек. и ароматич. растений Рос. сельскохоз. академии; Под ред. проф. В. А. Быкова. — Koenigstein: Koeltz Scientific Books, 1999. — С. 144. — 1033 с. — ISBN 3-87429-398-X.
- ↑ Eduardo A. Moscone et al.: The Evolution of Chili Peppers (Capsicum — Solanaceae): A cytogenic Perspective. In: D.M. Spooner et al. (Hrsg.): Solanaceae VI: Genomics Meets Biodiversity, ISHS Acta Horticulturae 745, Juni 2007. ISBN 978-90-6605-427-1. Seiten 137—169.
- ↑ Capsicum Արխիվացված 2013-07-30 Wayback Machine: информация на сайте The Plant List
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Пресвитер Хуан; Антонио Перес; фрай Педро де лос Риос (глоссы). Мексиканская рукопись 385 «Кодекс Теллериано-Ременсис» (с дополнениями из Кодекса Риос) / Ред. и пер. С. А. Куприенко, В. Н. Талах. — К.: Видавець Купрієнко С. А., 2013. — 317 с. — ISBN 978-617-7085-06-4
- Amal Naj: Scharfe Sachen. Rowohlt, Reinbek 1995, ISBN 3-499-12657-5.
- Philipp Berens: Hot! Chili! Lardon, Berlin 2006, ISBN 978-3-89769-915-1.
- Elisabeth Vaupel: Gewürze. Acht kulturhistorische Kostbarkeiten. Deutsches Museum, München 2002, ISBN 3-924183-85-6.
- Harald Zoschke: Das Chili Pepper Buch. Anbau, Rezepte, Wissenswertes. Suncoast Peppers, Kressbronn 2007, ISBN 978-3-937862-02-6.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տեխասի A&M համալսարան (անգլ.)
- Capsicum pepper factsheet as of 2002-06-10
- Chile varieties Արխիվացված 2007-04-15 Wayback Machine as of 2003-11-07
- Chile varieties database Արխիվացված 2022-03-30 Wayback Machine as of 2006-10-27
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տաքդեղ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տաքդեղ» հոդվածին։ |
|
|