Վազգեն Աբգարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբգարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ծնվել է | օգոստոսի 20, 1922 |
---|---|
Ծննդավայր | Աշտարակ, Էջմիածնի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ |
Մահացել է | հունիսի 2, 1994 (71 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1950) և Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1952) |
Մասնագիտություն | հոգեբույժ և հոգեբան |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների թեկնածու (1967) |
Աշխատավայր | Խորհրդային բանակ, Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան և Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Պարգևներ |
Վազգեն Դանիելի Աբգարյան (օգոստոսի 20, 1922, Աշտարակ, Էջմիածնի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ - հունիսի 2, 1994, Երևան, Հայաստան), հայ հոգեբույժ, հոգեբան։ Բժշկագիտության թեկնածու։ Բժշկական ծառայության կապիտան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վազգեն Աբգարյանը ծնվել է Աշտարակում։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողություններին, Ստալինգրադի պաշտպանության համար մղած մարտերում վիրավորվել է, տեղափոխվել հոսպիտալ, ապա՝ զորացրվել։ 1945-1950 թվականներին սովորել է Երևանի բժշկական ինստիտուտի բուժական-կանխարգելողական ֆակուլտետում։ 1950-1952 թվականներին եղել է նույն ինստիտուտի հոգեբուժության ամբիոնի կլինիկական օրդինատուրայում։ 1952-1960 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում՝ որպես զինվորական բժիշկ, ունեցել է բժշկական ծառայության կապիտանի կոչում։ 1960-1967 թվականներին աշխատել է Երևանի բժշկական ինստիտուտի հոգեբուժության ամբիոնի պրոբլեմային լաբորատորիայում՝ որպես կրտսեր գիտաշխատող։ 1967 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզ՝ «էլեկտրաֆարմակոթերապիայի ազդեցությունը զանազան ծագման ցնցումային ��իճակների վրա» թեմայով, և ստացել բժշկագիտության թեկնածուի գիտական աստիճան։ 1967-1983 թվականներին եղել է հոգեբուժության ամբիոնի դոցենտ և պրոբլեմային լաբորատորիայի ավագ գիտաշխատող։ 1960-1969 թվականներին, միաժամանակ աշխատել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի հոգեբանության լաբորատորիայում՝ որպես կրտսեր, 1969-1982 թվականներին՝ ավագ գիտաշխատող։ 1983-1993 թվականներին աշխատել է Նաիրիի շրջանի Եղվարդի բուժմիավորման պոլիկլինիկայում՝ որպես հոգեբույժ։
Հեղինակ է հոգեբուժության և հոգեբանության խնդիրներին նվիրված մի քանի տասնյակ գիտական հոդվածների։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մահացել է 1994 թվականի հունիսի 2-ին Երևանում։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի» շքանշան
- «Անբասիր ծառայության համար» շքանշան
- «Մարտական սխրանքների համար» շքանշան
- «Աշխատանքի վետերան» մեդալ
- Հոբելյանական մեդալներ
Հոգեբանական աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Համակցված սարք որոշ հոգեբանական պրոցեսների ուսումնասիրության համար (ռուսերեն), Խաչատուր Աբովյանի անվան ՀՄԻ հոգեբանության լաբորատորիայի գիտական աշխատությունների ժողովածու, հատոր 3, Երևան, 1960։
- Մտավոր և աշխատանքային գործունեության անհատական առանձնահատկությունների դրսևորման որոշ գործոնների մասին (ռուսերեն), Հոգեբանների անդրկովկասյան 3-րդ գիտաժողովի նյութերը, Բաքու, 1962։
- Մտավոր գործունեության տարբեր տեմպեր ունեցող 2-3 դասարանների աշակերտների ուղեղային գործունեության որոշ հոգեֆիզիոլոգիական առանձնահատկությունների խնդրի մասին (ռուսերեն), Անդրկովկասյան հանրապետությունների հոգեբանների 5-րդ գիտաժողով, 1970։
- Մտածողության տարբեր տեմպեր ունեցող 2-3 դասարանների աշակերտների ԷՈՒԳ-ի անհատական առանձնահատկությունները (ռուսերեն), հանրապետական գիտաժողով, Երևան, 1972։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հարություն Մինասյան, 100 հայ հոգեբույժներ, Գիրք Ա, Երևան, 2002։
- Օգոստոսի 20 ծնունդներ
- 1922 ծնունդներ
- Աշտարակ քաղաքում ծնվածներ
- Հունիսի 2 մահեր
- 1994 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Երևանի պետական բժշկական համալսարանի շրջանավարտներ
- Երևանի պետական բժշկական համալսարանի դասախոսներ
- Հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոսներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- Բժիշկներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Բժշկական գիտությունների թեկնածուներ
- ԽՍՀՄ բժշկական ծառայության հայ կապիտաններ
- Հայ բժիշկներ
- Հայ հոգեբաններ
- Հայ հոգեբույժներ
- Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցներ