Պոնտուս Յանսոն
Պոնտուս Յանսոն շվեդ.՝ Pontus Jansson | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Շվեդիա | |||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 13, 1991[1] (33 տարեկան) | |||||||||||||||||
Ծննդավայր | Arlöv, Մալմյոհուս համայնք, Շվեդիա | |||||||||||||||||
Հասակ | 194 սանտիմետր | |||||||||||||||||
Քաշ | 86 կիլոգրամ | |||||||||||||||||
Դիրք | պաշտպան | |||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||
Ներկա ակումբ | Լիդս Յունայթեդ | |||||||||||||||||
Համար | 18 | |||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||
| ||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ 10 հոկտեմբերի, 2018: |
Պոնտուս Սվեն Գուստավ Յանսոն (շվեդ.՝ Pontus Sven Gustav Jansson, փետրվարի 13, 1991[1], Arlöv, Մալմյոհուս համայնք, Շվեդիա), շվեդ ֆուտբոլիստ, «Լիդս Յունայթեդ» ակումբի և Շվեդիայի ազգային հավաքականի եզրային պաշտպան։ 2016 թվականի Եվրոպայի և 2018 թվականի աշխարհի առաջնությունների մասնակից։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Յասոնը «Մալմյո» ակումբի սան է։ 2009 թվականին խաղային պրակտիկա ձեռք բերելու ��ամար՝ Յասոնը վարձավճարային հիմունքներով հանդես է եկել «ԻՖԿ Մալմյո» ակումբում։ Սեպտեմբերի 14-ին «Յուրգորդեն» ակումբի դեմ խաղում, Պոնտուսը կատարել է իր նորամուտը՝ Ալսվենսկան լիգայում[2]։ 2010 թվականի մայիսի 15-ին «Մյալբյու» ակումբի դեմ խաղում, նա խփել է իր առաջին գոլը «Մալմյոյի» կազմում[3]։ Նույն մրցաշրջանում Յասոնը թիմին օգնել է հաղթել Շվեդիայի առաջնությունում։ 2013 թվականին նա երկրորդ անգամ դարձել է երկրի չեմպիոն, ինչպես նաև նվաճել է Շվեդիայի Սուպերգավաթը։
2014 թվականի ամռանը Պոնտուսն ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է իտալական «Տորինո»[4]։ Հոկտեմբերի 19-ին՝ «Ուդինեզե» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտն իտալական Սերիա Ա-ում[5]։ 2016 թվականի ապրիլի 30-ին՝ «Ուդինեզե» ակումբի դեմ խաղում Յասոնը խփել է իր առաջին գոլը հօգուտ «Տորինոյի»[6]։
2016 թվականի ամռանը Յասոնը վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է անգլիական «Լիդս Յունայթեդ»[7]։ Սեպտեմբերի 10-ին՝ «Հադերսֆիլդ Թաուն» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Չեմպիոնշիպում[8]։ Նոյեմբերի 5-ին՝ «Նորվիչ Սիթի» ակումբի դեմ խաղում նա խփել է իր առաջին գոլը թիմի կազմում[9]։ Վարձավճարային պայմանագրի ժամկետի ավարտից հետո Յասոնը մնացել է «Լիդսում»՝ ակումբի հետ կնքելով երեք տարվա պայմանագիր[10]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի հունվարի 18-ին կայացած Բահրեյնի հավաքականի դեմ ընկերական խաղում Յասոնը կատարել է իր նորամուտը Շվեդիայի հավաքականում[11]։
2016 թվականի ամռանը Յասոնն ընդգրկվել է Շվեդիայի հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու Ֆրանսիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը։ Մրցաշարում նա եղել է պահեստային և խաղադաշտ դուրս չի եկել։
2018 թվականի Յասոնը մասնակցել է Ռուսաստանում անցկացված աշխարհի առաջնությանը։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Հարավային Կորեայի[12] և Անգլիայի[13] հավաքականների դեմ խաղերին։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիմային
- Շվեդիայի չեմպիոն — 2010, 2013
- Շվեդիայի Սուպերգավաթի դափնեկիր — 2013
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Յուրգորդեն VS. Մալմյո 1:2» (անգլերեն). soccerway.com. 2009—09—14.
- ↑ «Մյալբյու VS. Մալմյո 4:2» (անգլերեն). soccerway.com. 2010—05—15.
- ↑ «Jansson al Toro». torinofc.it (Italian). Torino Football Club. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 24-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Տորինո VS. Ուդինեզե 1:0» (անգլերեն). soccerway.com. 2014—10—19.
- ↑ «Ուդինեզե VS. Տորինո 1:5» (անգլերեն). soccerway.com. 2016—04—30.
- ↑ «Защитник сборной Швеции перешел в «Лидс»» (անգլերեն). sports.ru. 2016—08—20.
- ↑ «Լիդս Յունայթեդ VS. Հադերսֆիլդ Թաուն 0:1» (անգլերեն). soccerway.com. 2016—09—10.
- ↑ «Նորվիչ Սիթի VS. Լիդս Յունայթեդ 2:3» (անգլերեն). soccerway.com. 2016—11—05.
- ↑ Dale, James. (2017 թ․ փետրվարի 2). «Pontus Jansson agrees permanent deal at Leeds United» (անգլերեն). Sky Sports. Վերցված է 2017 թ․ մայիսի 31-ին.
- ↑ «Բահրեյն VS. Շվեդիա 0:2» (անգլերեն). soccerway.com. 2012—01—18.
- ↑ «Շվեդիա VS. Հարավային Կորեա 1:0» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 18.
- ↑ «Շվեդիա VS. Անգլիա 0:2» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հուլիսի 7.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- Malmö FF profile Արխիվացված 2014-12-13 Wayback Machine
- SvFF profile
- Ֆուտբոլիստի էջը sports.ru կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոնտուս Յանսոն» հոդվածին։ |
|
- Փետրվարի 13 ծնունդներ
- 1991 ծնունդներ
- Ապրող անձինք
- Շվեդիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներ
- Անգլիական ֆուտբոլի լիգայի խաղացողներ
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Լիդս Յունայթեդի ֆուտբոլիստներ
- Մալմյոյի ֆուտբոլիստներ
- Շվեդ ֆուտբոլիստներ
- Շվեդիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2016-ի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2020-ի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի պաշտպաններ
- Տորինոյի ֆուտբոլիստներ