Գետազատ
Գյուղ | ||
---|---|---|
Գետազատ | ||
Երկիր | Հայաստան | |
Համայնք | Արարատի մարզ | |
Հիմնադրված է | 1831[1] թ. | |
ԲԾՄ | 930 մետր | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 1882[2] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | գետազատցի | |
Ժամային գոտի | UTC+3 | |
| ||
Գետազատ, գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանում, Ազատ գետի աջ ափին։ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 930 մետր, հեռավորությունը մարզկենտրոնից՝ 12 կմ հյուսիս։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Գետազատի մշտական բնակչությունը կազմել է 1882, առկա բնակչությունը՝ 1833 մարդ[2]։ Բնակիչները հայեր են, որոնց մի մասի նախնիները գաղթել են 1828-1829 թթ. Խոյի և Սալմաստի գյուղերից[3]։ Գետազատի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[4].
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 | 2015 | 2016 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 105 | 275 | 347 | 760 | 1290 | 1483 | 1569 | 1892[5] | 2059 | 1882[2] | 2175 | 2157 |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, բանջարաբուծությամբյ, անասնապահությամբ և թռչնաբուծությամբ։
Պատմամշակութային հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղից 1 կմ հյուսիս գտնվում է Տիկնունի ամրոց (Թագավորի պալատ) բնակատեղին (4-17դդ.)։ Գյուղի կենտրոնում է գտնվում սբ. Աստվածածին եկեղեցին (1841 թ.), իսկ արևելյան մասում՝ սբ. Սարգիս եկեղեցին։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.cadastre.am/storage/files/pages/pg_8945925618_pg_907871769_HH_bnak._bar..pdf
- ↑ 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 1, էջ 842
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 56» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 Մարտի 27-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 629
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գետազատ» հոդվածին։ |
|