Տաթևիկ Սազանդարյան
Տաթևիկ Սազանդարյան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | օգոստոսի 20 (սեպտեմբերի 2), 1916[1] Խնձորեսկ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] |
Երկիր | Ռուսական կայսրություն, ԽՍՀՄ և Հայաստան |
Մահացել է | հոկտեմբերի 6, 1999 (83 տարեկան) Երևան, Հայաստան |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտու��յուն | երգչուհի, երաժշտության ուսուցիչ և քաղաքական գործիչ |
Երգչաձայն | մեցցո-սոպրանո[1] |
Գործիքներ | վոկալ[1] |
Աշխատավայր | Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն[1], Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա[1] և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ[1] |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1960)[1] |
Ամուսին | Q113293231? և Հակոբ Խանջյան |
Պարգևներ | |
Tatevik Sazandaryan Վիքիպահեստում |
Տաթևիկ Տիգրանի Սազանդարյան (օգոստոսի 20 (սեպտեմբերի 2), 1916[1], Խնձորեսկ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - հոկտեմբերի 6, 1999, Երևան, Հայաստան), օպերային երգչուհի, մեցցո-սոպրանո։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1956 թ.)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Խնձորեսկում։ Մանկությունն անցել է Բաքվում։ 10 տարեկանում եղել է դպրոցական երգչախմբի մենակատար։ 1929 թ. տեղափոխվել է Մոսկվա, երգել Արևելյան ինքնագործ անսամբլում։ 1933 թվականից սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես է եկել համերգներով։ Սովորել է Մոսկվայի հայ մշակույթի տան երաժշտական և դրամատիկական ստուդիաներում։ Մասնակցել է Ռ. Սիմոնովի բեմադրություններին, որն էլ նպաստել է երգչուհու դրամատիկական ձիրքի զարգացմանը։ 1937 թվականին ավարտել է դասընթացները և տեղափոխվել Երևան։ Եղել է Երևանի օպերայի և բալետի թատրոնի մեներգչուհի։ 1960 թվականին էքստեռն ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ 1961 թվականից դասավանդել է նույն կոնսերվատորիայում (1970 թ.` պրոֆեսոր, 1977-1999 թթ.` ամբիոնի վարիչ), 1972-1977 թթ.` Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ 1939 թվականին Մոսկվայում` հայ արվեստի տասնօրյակին, հանդես է եկել Ալմաստի (Սպենդիարյանի «Ալմաստ») դերերգով և արժանացել համընդհանուր ճանաչման[3]։
Երգչուհու մեկնաբանմամբ Փառանձեմի (Տիգրան Չուխաճյանի «Արշակ Բ»), Թամարի (Արմեն Տիգրանյանի «Դավիթ Բեկ») և Ալմաստի դերերգերը հայկական օպերայի կատարողական արվեստի գոհարներից են։ Հատուկ նրա համար են գրվել Թամարի, Շուշանի` Բաբաևի «Արծվաբերդ», Նազելիի՝ Ստեփանյանի «Հերոսուհին», Բերբերոյի՝ Տեր-Ղևոնդյանի «Արևի ցոլքերում» դերերգերը։ Լավագույն կատարումներից են եղել նաև Կարմենի՝ Բիզեի «Կարմեն», Ամներիսի՝ Վերդիի «Աիդա», Իոկաստեի՝ Ստրավինսկու «Էդիպ արքա», Լյուբաշայի՝ Ռիմսկի-Կորսակովի «Թագավորի հարսնացուն», Օլգայի՝ Չայկովսկու «Եվգենի Օնեգին» և այլ դերերգեր։ Հանդես է եկել նաև որպես կամերային երգչուհի։ Կատարել է հայ, ռուս և եվրոպացի կոմպոզիտորների շուրջ 450 ստեղծագործություն։ Եղել է Սաթյանի, Հարությունյանի, Միրզոյանի, Սարյանի, Ջրբաշյանի և ուրիշների մի շարք վոկալ ստեղծագործությունների առաջին կատարողը։ Կատարել է նաև Սայաթ-Նովայի և Շերամի երգերից[4]։
Հյուրախաղերով հանդես է եկել բազմաթիվ երկրներում[5][6][7]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ամուսինը՝ Հակոբ Սերգեյի Խանջյան, ջութակահար, արվեստի և հասարակական գործիչ։
- Որդին՝ Դավիթ Խանջյան (1940-1981), Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար։
- Թոռնուհին՝ Զարուհի Խանջյան (1964-2016), դաշնակահարուհի, պրոֆեսոր Երևանի պետական կոնսերվատորիայի, Հայաստանի մշակույթի նախարարի խորհրդական[8]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԽՍՀՄ Պետական մրցանակ, 1951 թ.
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, 1956 թ.
- ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշան, 1997 թ.
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի հոկտեմբերի 4-ին «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությունը շրջանառության մեջ է դրել նամականիշ՝ նվիրված Տաթևիկ Սազանդարյանի 100-ամյակին[2]։ Նամականիշի առաջին պլանում պատկերված է Տաթևիկ Սազանդարյանը՝ Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի համանուն դերում։ Դիզայնի հեղինակն է «Հայփոստ» ՓԲԸ-ի դիզայներ Դավիթ Դովլաթյանը։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հարությունյան Վ., «Տաթևիկ Սազանդարյան», Խորհրդային երաժշտություն, 1956։
- Սիմոնյան Կ. և Հարությունյան Վ., «Տաթևիկ Սազանդարյան», Երևան, 1959։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 10 (հայ.) — հատոր 10. — էջ 111.
- ↑ 2,0 2,1 Նոր նամականիշ՝ նվիրված մեցցո-սոպրանո Տաթևիկ Սազանդարյանի 100-ամյակին
- ↑ «Հայկական Հանրագիտարան». www.encyclopedia.am (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ «Տաթևիկ Սազանդարյանի 100-ամյակին կցուցադրվեն արխիվայի լուսանկարներ ու տեսանյութեր». www.iravunk.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ «Театральная Энциклопедия. драма опера балет оперетта цирк эстрада драматург режиссер». www.gumer.info. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ «САЗАНДАРЯН • Большая российская энциклопедия - электронная версия». bigenc.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ «Մահացել է դաշնակահար, Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր Զարուհի Խանջյանը». NEWS.am.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տաթևիկ Սազանդարյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 112)։ |
- Սեպտեմբերի 2 ծնունդներ
- 1916 ծնունդներ
- Խնձորեսկ գյուղում ծնվածներ
- Հոկտեմբերի 6 մահեր
- 1999 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Մեցցո-սոպրանոներ
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի գիտական անձնակազմ
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափն��կիրներ
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ
- ՀԽՍՀ ժողովրդական արտիստներ
- ՀԽՍՀ վաստակավոր արտիստներ
- Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի ասպետներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Հայ օպերային երգչուհիներ
- Հայ մեցցո-սոպրանոներ
- Խորհրդային երգչուհիներ
- ԽՍՀՄ ԳԽ 5-րդ գումարման պատգամավորներ
- Անձինք նամականիշերի վրա
- Հայ ուսուցիչներ
- 20-րդ դարի օպերային երգիչներ
- Խորհրդային օպերային երգիչներ և երգչուհիներ