Jump to content

Վրաստանի ժողովրդական պարի անսամբլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վրաց պարողների ելույթ

Վրաստանի ժողովրդական պարի անսամբլ, պարարվեստի կոլեկտիվ՝ հիմնված Թբիլիսիում (Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունում), 1945 թվականին։ Անսամբլի առաջին ղեկավարներն, ինչպես նաև մենակատարներն էին Նինո Ռամիշվիլի (պարել է մինչև 1972 թվականը) և Իլյա Սուխիշվիլի (պարել է մինչև 1954 թվականը) ամուսինները։

Անսամբլում աշխատում էին Վրացական ԽՍՀ վաստակավոր արտիստներ Մ. Մխեիձեն, Գ. Սուրվիլաձեն, Ն. Լորդկիպանիձեն, Շ. Բարամիձեն, Վ. Կանադաձեն, Ի. Տակայշվիլին։

Նրա պարացանկում Վրաստանի, Օսեթիայի տարբեր ազգությունների ժողովրդական պարեր են, ինչպես նաև՝ երաժշտական բեմականացումներ վրացական ժողովրդական գործիքներով։ Անսամբլի կատարմամբ պարերից են «Քարթուլին» (վրաց.՝ ქართული), կանացի պար «Սամայան» (վրաց.՝ სამაია), «Կինտաուրի», «Դավլուրի», աջարական պարեր «Գանդագան» և «Խորումի», հայկական և ադրբեջանական պար «Ջեյրանի»[1], օսեթական «Սիմդ» և «Կատակ պար», «Իլոուրի», «Հևսուրյան պար» և այլ համարներ։

Սկսած 1948 թվականից անսամբլն սկսեց հյուրախաղերով հանդես գալ ԽՍՀՄ տարբեր քաղաքներում, այնուհետև դուրս եկավ Լեհաստան, Ռումինիա, ԱՄՆ, Ֆինլանդիա, Ֆրանսի, Չեխոսլովակիա, Ավստրիա, Բուլղարիա, Դանիա, Վենեսուելլա, Կոլումբիա, Կուբա։

1967 թվականին անսամբլը հանդես եկավ Իտալիայում, Միլանի «Լա Սկալա» թատրոնի բեմում[2]։ Թերթերն այդ մասին գրում էին.

Վրաստանի պարի արտիստները կատարյալ են։ Դա պար չէ, այլ` թռիչք։ Բեմում փոթորիկ է։ Նրանց պարը մարտահրավեր է ձգողականության օրենքներին։ Տղամարդկային խիզախության և կանացի նրբաձևության միավորում է։ Պարողների օդում թռիչքներով պարը շլացնում է գեղադիտակային երկրաչափությամբ ու ռազմական ճշգրտությամբ։

Մինչև 2007 թվականն անսամբլը ղեկավարում էր առաջին գեղարվեստական ղեկավարներ Սուխիշվիլիների որդին[2][3]։ Նրա մահից հետո անսամբլի ղեկավարներ դարձան նրա զավակներ Նինո և Իլյա (կրտսեր) Սուխիշվիլիները, թոռներ Նինո Ռամիաշվիլին և Իլյա Սուխիշվիլին։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Т. С. Ткаченко Народный танец / под ред. Н. И. Львова. — М.: Искусство, 1967. — С. 277-278, 480-491. — 656 с.
  2. 2,0 2,1 ««Сухишвили — Рамишвили»». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 24-ին.
  3. Народный артист Грузии Тенгиз Сухишвили похоронен 29 марта в Дидубийском пантеоне