Սուրբ Աստվածածին եկեղեցի (Քիշնև)
Սուրբ Աստվածածին եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Մոլդովա |
Տեղագրություն | Քիշնև |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Հիմնական ամսաթվերը | 1804 |
Ժառանգության կարգավիճակ | Մոլդովայի Հանրապետության ճարտարապետական հուշարձան[1] և monument of art of Moldova?[1] |
Անվանված | Մարիամ Աստվածածին |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
Հիմնադրված | 1804 |
Armenian church "Saint Mary" of Chișinău Վիքիպահեստում |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Աստվածածին եկեղեցի, Քիշնև քաղաքում գտնվող կրոնական կառույց։ Պատկանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմին, գտնվում է Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում։ Համակարգում է քաղաքում բնակվող առաքելական մոլդովահայության (պատմականորեն՝ ռումինահայության) հոգևոր կյանքը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ որոշ տվյալների, եկեղեցին կառուցվել է հին մոլդովական տաճարի ավերակների վրա։ 1739 թվականին հրդեհվել է ինչպես ամբողջ Քիշնևը, այնպես էլ հին մոլդովական եկեղեցին, իսկ 1804 թվականին նրա տեղում կառուցվել է նոր եկեղեցի, բայց արդեն հայկական։
Ճարտարապետական ոճ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դատելով եկեղեցու հատակագծի ճարտարապետական և հատակագծային լուծումից՝ կիսաշրջանաձև աբսիդով և արևմուտքից երկաստիճան զանգակատան կցակառույցի տեսքից, կարելի է ենթադրել, որ տաճարի կառուցման ոճը վերաբերվում է 18-րդ դարին։
Եկեղեցու հիմնական ծավալը արևելյան կողմում կլորացված երկարավուն զուգահեռանիստաձև և արևմտյան նարտեքսի վերևում գտնվող բարձր զանգակատունն է, որն ավարտվում է վրանաձև տանիքով։ Հարավային միջանցքի բացվածքների կամարները՝ դեկորատիվ սյուններով, պատերի սրբատաշ շարվածքը նույնպես հայկական ճարտարապետության օրինակներ են։ 1817 թվականից հետո Եկեղեցու գավթին ավելացվել է սյունազարդ նախասրահ (հարավից երեք կամար և արևմուտքից և արևելքից մեկ կամար)։ Կառուցման ոճը խիստ տարբերվում է եկեղեցու ճարտարապետությունից։ Հատկապես ուշագրավ է սյունազարդ նախասրահի կամարաազարդումը, որը նախագծված է սրածայր կամարների և յուրահատուկ արաբական սյունների ու խոյակների տեսքով։
Տաճարի պատերը, առաստաղները, հենասյուները պատրաստված են աղյուսից ու քարից և սվաղված են։ Հիմքը շարված է որմնաքարերից։ Սյունազարդ նախասրահի պատերը շարված են բաց մոխրագույն և մուգ մոխրագույն գույնի սրբատաշ քարից։ Սուրբ Աստվածածին եկեղեցու արտաքին տեսքը հաստատունության և վիթխարակերտության տպավորություն է թողնում։ Եկեղեցու շենքը, օժանդակ շենքերի հետ միասին, կազմում է հիանալի ճարտարապետական համալիր[2]։