Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գույումճյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մեսրոպ Կարապետի Գույումճյան (սեպտեմբերի 4, 1897(1897-09-04)[1], Կեսարիա, Թուրքիա[1] - օգոստոսի 22, 1983(1983-08-22), Կահիրե, Եգիպտոս), հայ բառարանագիր։
Կրթությունն ստացել է ծննդավայրում, ապա՝ Կ․ Պոլսի զինվորական վարժարանում։ 1923 թվականից տեղափոխվել է Կահիրե։ Կազմել է «Ընդարձակ բառարան հայերենե-անգլիերեն» (1950), «Ընդարձակ բառարան անգլիերենե-հայերեն» (1961) ևն։ Առաջինում հավելվածով տրված են տերմիններ, որոնք որոշակի արժեք են ներկայացնում հայ մասնագիտական տերմինաբանության հարստացման համար։ Գրել է նաև «Համադրական առածանի և ասացվածք անգլիերեն-հայերեն» (1967), «Ընդարձակ բառարան հատկաբանության և առածներու» (1969) և այլ աշխատություններ։
- Ընդարձակ բառարան հայերէնէ-անգլիերէն, 1950։
- Ընդարձակ բառարան անգլիերէնէ-հայերէն, 1961։
- Համադրական առածանի և ասացուածք անգլիերէն-հայերէն, 1967։
- Ընդարձակ բառարան յատկաբանութեան և առածներու (անգլերեն-հայերեն), 1969։
- Գրպանի նոր բառարան անգլիերէն-հայերէն, 1973։
- Բազմալեզու իրաւաբանական բառարան։ Անգլերեն, ֆրանսերեն, հայերերն, թուրքերեն լեզուներով, 1979։
Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 249)։
|